Վերջերս շատ խոսվեց հայոց լեզվի և հայ գրականության նոր շտեմարանի
մասին:Իհարկե, նրանց համար, ովքեր դիմորդ չեն, սա անհետաքրքիր, ինչու չէ, արդեն զզվելի
թեմա է: Բայց ես կլրացնեմ այս անհեթեթություններից բողոքողների թիվը: Խոսքս
միանգամից ուզում եմ հղել «Շտեմարան 1մաս» հատորի պատասխանատու Փառանձեմ Մեյթիխանյանին: Նախ
հարգանքներս հին՝ 2012թ. շտեմարաններին: Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը: Ինձ
ու իմ տարեկիցներին տանջում է մի հարց. մենք՝ 2013թ. դիմորդներս, ինչո՞ւմ ենք մեղավոր, որ 2012թ. հայոց
լեզվի միասնական քննության համար նախատեսված թեստերը կազմվեցին հենց 4 շտեմարաններից առանց գոնե տրված շարքերի փոփոխության: Ու հետևաբար դրա արդյունքում 2012թ. դիմորդները
աննախադեպ արդյունք գրանցեցին. 20-ի շեմը նախատեսվածից շատ դիմորդներ անցան: Բա, ինչպե՞ս
կլինի. 18 տարեկան հայ երիտասարդը իր մայրենի լեզվի քննությունը բա՞րձր ստանա: Քաջ
գիտակցում ենք, որ նոր շտեմարանները կազմվում են այդ 20-ի շեմը անանցանելի դարձնելու համար: Բայց մի՛
մոռացեք, որ մի քանի տարի առաջ 20-ի շեմը մինչև 10-ը իջեցնելու համար (չգիտեմ ձևական, թե իրական) թուք ու մուր կերաք:
Եթե Դուք չլինեք այս բիզնեսի մեջ ու այն չծաղկեցնեք, ուրիշ էլ ո՞վ: Իսկ ո՞վ է ասել, որ
կրթության ոլորտը բիզնես դարձնելու իրավունք ունի որևէ մեկը: Ես դիմում եմ հենց Տիկին
Մեյթիխանյանին, որովհետև այս նոր շտեմարանը կազմող դոցենտների ու պրոֆեսորների ամենադոցենտը
նա է: Իսկ Պ.Աշոտյանին ոչինչ ասել չեմ ցանկանում: Չէ՞ որ ԿԳ նախարարը չի կարող մի հրաման
արձակել, հետո՝ նույնի հակառակը: Եվ որպեսզի նրան չխճճենք այս պատմության մեջ ու պարադոքս
չստանանք, դիմում եմ Տ. Մեյթիխանյանին և ոչ միայն նրան, որ հետո չասեն, թե միայն Մեյթիխանյանը
չէ մեղավոր:
Դե իհարկե, մեզ մոտ՝ Հայաստանում, դիմորդի ճակատագիրը որոշում են հանձնաժողովի մի քանի անդամներ, որոնք 18տ. հասակում ոչնչով պակաս, բայց, համենայն դեպս, առավել չեն եղել այսօրվա դիմորդից: Չնայած ի՞նչ եմ խոսում, արդեն ավանդույթ է դարձել. կանենք այն,ինչ պահանջվում է, իսկ դիմորդն էլ ուզում է թող մեջտեղից երկու կես լինի, թեկուզ ինքնասպան լինի: Արդեն սովորություն է դարձել նաև այն, որ ինչ-որ մեկը քնում,արթնանում որոշում է, որ այս տարի ինքը պիտի շատ պարապողներ ունենա ու որոշում է, որ ինքն էլ կարող է հանձնաժողովի լիիրավ անդամ դառնալ: Այնինչ այդ հանձնաժողով կոչվածի գլխին պետք է մի կարգին հանձնաժողով կարգվի:
Ես գիտեմ իհարկե, որ դուք և ձեր դիմորդները խնդիր չունեք հայոց լեզվի քննության հետ: Ձեզ համար ամեն ինչ ավելի հեշտ է, քան թվում է: Ես փակագծերը չեմ բացի ու չեմ ասի պատճառը ձեր անհոգ պարապմունքների: Ճիշտ կլիներ մի օր ամոթի զգացում գնեիք ձեր փողերով ու կանգ առնեիք:Սա էլ հարցազրույցը, որտեղ Տ. Մեյթիխանյանը նշում է բառեր ու հարցեր,որոնք իրոք մենք պարտավոր ենք իմանալ,բայց այ թե նրա մոտ պարապող դիմորդները կյանքում բացե՞լ են արդյոք «Արտաշես և Արտավազդ» վիպերգը ու կարդացել հենց գլուխ Ծ-ն, այդպես էլ հարցական է մնում:
Ինչևէ, ես գիտեմ, որ մեկն եմ նրանցից, ովքեր «հաչում» են ու «ոջիլի» նման խոչընդոտում, չէ, ապարդյուն փորձեր կատարում՝ խոչընդոտելու ձեր ճանապարհը: Մենք էլի գլուխը կախ «էշի» նման անգիր կանենք այս հիմարությունները՝ զզվելով մեր մայրենի լեզվից: Մեզ թվում էր, թե հայ մեծանուն գրողները ստեղծել են իրենց վեպերն ու պոեմները՝ դրանց մեջ ազգայինը ցույց տալու, հայ մարդուն այնտեղ ամփոփելու համար, բայց այժմ պատկերն այլ է: Մենք կմոռանանք իրական հերոսներին, չենք փնտրի ազգային ոգին, այլ ստեղծագործություններից կհիշենք հերթականությամբ ծխացող մեծաշեն քաղաքների անունները: Մենք չենք մոռանա նաև քսուք (կ ),նայադ,արիշ,ուրթ,միկադո,ագուգա բառերը, կյանքում չենք մոռանա: Ու եթե մի օր ձեր շրջապատում հայերեն նորմալ գոնե մի բառ չլսեք, չզարմանաք, դրա պատճառը միմիայն դուք եք: Ծիծաղելի է ուղղակի պատկերացնել այն, որ շտեմարան կազմող հանձնաժողովի անդամները՝ պատվեր ընդունողները, նստած սրճում են, իսկ ոմանք սկուտեղի վրա մատուցում են այնպիսի բառեր, որոնք վերցված են «Ուղեցույց»-ում նշված բառարաններից, բայց որոնց համը ոչ մենք ենք զգացել, ոչ էլ առավել ևս շտեմարան կազմողները: Իսկ հիմա փոքրիկ նամակ Տիկին Մեյթիխանյանին և մյուսներին «արդի հայերենում գործածվող» բառերով.
«Ես հասկանում եմ, որ ասածներս շատերին հերյուրանքներ կթվան, ու ոչ ոք այս խոսքերից հետո ակնկոր չի շրջի փողոցում, ծործորները չի գցի իրեն, չի թալկանա: Չէ՞ որ նա մտացի մարդ է ու գիտի՝ ինչպես և ումից գումար վաստակել: Այս ո՞ւր ենք հասել. ամեն մի դիմորդ մի «ջիպ» է դառնում, հետո էլ սիգում, թե կրթված անձ է: Ասածներս թող այսահար չանեն Ձեզ, կականքի չհասցնեն ու պարեխից ցած գցելու ցանկություն: Այսպես թե այնպես պարեխից իրենց ցած գցողներ կլինեն: Իսկ Դուք էլ ազազուն աչքերով կշարունակեք Ձեր գործը: Մեկ է, Դուք երբեք խանդակում չեք հայտնվի, քանի դեռ կա փողի հրայրքը: Եթե այսքանից հետո կարողանաք հասկանալ գրածս, ուրեմն դուք իրոք դոցենտներ եք»:
Հիշեք, որ սրանով շարժել եք 3000-ից ավել դիմորդների բակությունը ու խանգարել նրանց հոգեկանը: Ամեն անգամ ձեր գլուխը փափուկ բարձին դնելուց առաջ հիշե՛ք ինքնասպան եղած դիմորդների, հիշե՛ք, որ ամեն մի բառ կարդալիս դիմորդը մի երկու լավ խոսք է ասում ձեր՝ շտեմարան կազմողներիդ հասցեին: Նաև հիշե՛ք ինձ ու իմ նման «ոջիլներին» և մի՛ մոռացեք, որ կյանքն աստիճան է:

Հ.գ Նյութը գրելիս հաշվի եմ առել այն, որ խոսքս հասնելու է պատկան մարմիններին: