Վերջերս շատ խոսվեց հայոց լեզվի և հայ գրականության նոր շտեմարանի
մասին:Իհարկե, նրանց համար, ովքեր դիմորդ չեն, սա անհետաքրքիր, ինչու չէ, արդեն զզվելի
թեմա է: Բայց ես կլրացնեմ այս անհեթեթություններից բողոքողների թիվը: Խոսքս
միանգամից ուզում եմ հղել «Շտեմարան 1մաս» հատորի պատասխանատու Փառանձեմ Մեյթիխանյանին: Նախ
հարգանքներս հին՝ 2012թ. շտեմարաններին: Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը: Ինձ
ու իմ տարեկիցներին տանջում է մի հարց. մենք՝ 2013թ. դիմորդներս, ինչո՞ւմ ենք մեղավոր, որ 2012թ. հայոց
լեզվի միասնական քննության համար նախատեսված թեստերը կազմվեցին հենց 4 շտեմարաններից առանց գոնե տրված շարքերի փոփոխության: Ու հետևաբար դրա արդյունքում 2012թ. դիմորդները
աննախադեպ արդյունք գրանցեցին. 20-ի շեմը նախատեսվածից շատ դիմորդներ անցան: Բա, ինչպե՞ս
կլինի. 18 տարեկան հայ երիտասարդը իր մայրենի լեզվի քննությունը բա՞րձր ստանա: Քաջ
գիտակցում ենք, որ նոր շտեմարանները կազմվում են այդ 20-ի շեմը անանցանելի դարձնելու համար: Բայց մի՛
մոռացեք, որ մի քանի տարի առաջ 20-ի շեմը մինչև 10-ը իջեցնելու համար (չգիտեմ ձևական, թե իրական) թուք ու մուր կերաք:
Եթե Դուք չլինեք այս բիզնեսի մեջ ու այն չծաղկեցնեք, ուրիշ էլ ո՞վ: Իսկ ո՞վ է ասել, որ
կրթության ոլորտը բիզնես դարձնելու իրավունք ունի որևէ մեկը: Ես դիմում եմ հենց Տիկին
Մեյթիխանյանին, որովհետև այս նոր շտեմարանը կազմող դոցենտների ու պրոֆեսորների ամենադոցենտը
նա է: Իսկ Պ.Աշոտյանին ոչինչ ասել չեմ ցանկանում: Չէ՞ որ ԿԳ նախարարը չի կարող մի հրաման
արձակել, հետո՝ նույնի հակառակը: Եվ որպեսզի նրան չխճճենք այս պատմության մեջ ու պարադոքս
չստանանք, դիմում եմ Տ. Մեյթիխանյանին և ոչ միայն նրան, որ հետո չասեն, թե միայն Մեյթիխանյանը
չէ մեղավոր:
Դե իհարկե, մեզ մոտ՝ Հայաստանում, դիմորդի ճակատագիրը որոշում են հանձնաժողովի մի քանի անդամներ, որոնք 18տ. հասակում ոչնչով պակաս, բայց, համենայն դեպս, առավել չեն եղել այսօրվա դիմորդից: Չնայած ի՞նչ եմ խոսում, արդեն ավանդույթ է դարձել. կանենք այն,ինչ պահանջվում է, իսկ դիմորդն էլ ուզում է թող մեջտեղից երկու կես լինի, թեկուզ ինքնասպան լինի: Արդեն սովորություն է դարձել նաև այն, որ ինչ-որ մեկը քնում,արթնանում որոշում է, որ այս տարի ինքը պիտի շատ պարապողներ ունենա ու որոշում է, որ ինքն էլ կարող է հանձնաժողովի լիիրավ անդամ դառնալ: Այնինչ այդ հանձնաժողով կոչվածի գլխին պետք է մի կարգին հանձնաժողով կարգվի:
Ես գիտեմ իհարկե, որ դուք և ձեր դիմորդները խնդիր չունեք հայոց լեզվի քննության հետ: Ձեզ համար ամեն ինչ ավելի հեշտ է, քան թվում է: Ես փակագծերը չեմ բացի ու չեմ ասի պատճառը ձեր անհոգ պարապմունքների: Ճիշտ կլիներ մի օր ամոթի զգացում գնեիք ձեր փողերով ու կանգ առնեիք:Սա էլ հարցազրույցը, որտեղ Տ. Մեյթիխանյանը նշում է բառեր ու հարցեր,որոնք իրոք մենք պարտավոր ենք իմանալ,բայց այ թե նրա մոտ պարապող դիմորդները կյանքում բացե՞լ են արդյոք «Արտաշես և Արտավազդ» վիպերգը ու կարդացել հենց գլուխ Ծ-ն, այդպես էլ հարցական է մնում:
Ինչևէ, ես գիտեմ, որ մեկն եմ նրանցից, ովքեր «հաչում» են ու «ոջիլի» նման խոչընդոտում, չէ, ապարդյուն փորձեր կատարում՝ խոչընդոտելու ձեր ճանապարհը: Մենք էլի գլուխը կախ «էշի» նման անգիր կանենք այս հիմարությունները՝ զզվելով մեր մայրենի լեզվից: Մեզ թվում էր, թե հայ մեծանուն գրողները ստեղծել են իրենց վեպերն ու պոեմները՝ դրանց մեջ ազգայինը ցույց տալու, հայ մարդուն այնտեղ ամփոփելու համար, բայց այժմ պատկերն այլ է: Մենք կմոռանանք իրական հերոսներին, չենք փնտրի ազգային ոգին, այլ ստեղծագործություններից կհիշենք հերթականությամբ ծխացող մեծաշեն քաղաքների անունները: Մենք չենք մոռանա նաև քսուք (կ ),նայադ,արիշ,ուրթ,միկադո,ագուգա բառերը, կյանքում չենք մոռանա: Ու եթե մի օր ձեր շրջապատում հայերեն նորմալ գոնե մի բառ չլսեք, չզարմանաք, դրա պատճառը միմիայն դուք եք: Ծիծաղելի է ուղղակի պատկերացնել այն, որ շտեմարան կազմող հանձնաժողովի անդամները՝ պատվեր ընդունողները, նստած սրճում են, իսկ ոմանք սկուտեղի վրա մատուցում են այնպիսի բառեր, որոնք վերցված են «Ուղեցույց»-ում նշված բառարաններից, բայց որոնց համը ոչ մենք ենք զգացել, ոչ էլ առավել ևս շտեմարան կազմողները: Իսկ հիմա փոքրիկ նամակ Տիկին Մեյթիխանյանին և մյուսներին «արդի հայերենում գործածվող» բառերով.
«Ես հասկանում եմ, որ ասածներս շատերին հերյուրանքներ կթվան, ու ոչ ոք այս խոսքերից հետո ակնկոր չի շրջի փողոցում, ծործորները չի գցի իրեն, չի թալկանա: Չէ՞ որ նա մտացի մարդ է ու գիտի՝ ինչպես և ումից գումար վաստակել: Այս ո՞ւր ենք հասել. ամեն մի դիմորդ մի «ջիպ» է դառնում, հետո էլ սիգում, թե կրթված անձ է: Ասածներս թող այսահար չանեն Ձեզ, կականքի չհասցնեն ու պարեխից ցած գցելու ցանկություն: Այսպես թե այնպես պարեխից իրենց ցած գցողներ կլինեն: Իսկ Դուք էլ ազազուն աչքերով կշարունակեք Ձեր գործը: Մեկ է, Դուք երբեք խանդակում չեք հայտնվի, քանի դեռ կա փողի հրայրքը: Եթե այսքանից հետո կարողանաք հասկանալ գրածս, ուրեմն դուք իրոք դոցենտներ եք»:
Հիշեք, որ սրանով շարժել եք 3000-ից ավել դիմորդների բակությունը ու խանգարել նրանց հոգեկանը: Ամեն անգամ ձեր գլուխը փափուկ բարձին դնելուց առաջ հիշե՛ք ինքնասպան եղած դիմորդների, հիշե՛ք, որ ամեն մի բառ կարդալիս դիմորդը մի երկու լավ խոսք է ասում ձեր՝ շտեմարան կազմողներիդ հասցեին: Նաև հիշե՛ք ինձ ու իմ նման «ոջիլներին» և մի՛ մոռացեք, որ կյանքն աստիճան է:

Հ.գ Նյութը գրելիս հաշվի եմ առել այն, որ խոսքս հասնելու է պատկան մարմիններին:
Գիտես ինչ եմ մտածում, թող միանգամից մի հայոցի քննությամբ տանք նաև մաթեմը, աշխարհը, կենսաբը, պատմությունը, դաժե կարելի ա ֆիզկուլտը ներառել հայոցի շտեմարանների մեջ:
ОтветитьУдалитьԱսենք էն ժամանակ թեստերում ճիշտ պատասխան էինք նշում, երևում էր, գիտեինք, թե չէ; Բա հիմա, որ հաշվում ենք ու թիվն ենք գրում, էդ դուք ինչն եք ստուգում՝ հաշվել գիտենք, թե չէ?
Իրենք ամեն ինչն են ստուգում,բայց նախ և առաջ իրենց ա պետք ստուգել....
ОтветитьУдалитьԵս առաջարկում եմ՝ «հանցախմբին»՝ Փառանձեմ Մեյթիխանյանի գլխավորությամբ, նստեցնել իրենց իսկ կազմած շտեմարանների առջև ու պահանջել, որ պատասխանեն իրենց իսկ կազմած հարցերին...Ու երբ կհավաքեն անվճար սովորելու համար բավարար բալեր, մենք կվերցնենք մեր շտեմարանները, կպտտվենք ու կգնանք՝ դրանք կռծելու...
ОтветитьУдалитьԿԳ նախարարության անհրաժեշտություն ԲԱՑԱՐՁԱԿ չեմ տեսնում մեր երկրում, որովհետև վերջինիս ագուգան թերևս մեզ քշում է այն ուղղությամբ, որը զարտուղի ուղեղների կարող է հանգեցնել, որոնք էլ իրավամբ հենց շտեմարանը կազմողների նախատեսակն են:
Ես ակնկալում եմ մի մեծ բողոքի ակցիա ուսանողության կողմից, այսինքն՝ ակնկալում եմ շտեմարանների մաքսիմալ ու վերջնականապես ԱՆԱՍՆԱՑՈՒՄ և ՓՉԱՑՈՒՄ, որը և կբերի վերոնշյալ ակցիային...Իրենց բառերով ու իրենց ոճով կթաղենք իրենց շտեմարանները...Մենակ թե՝ մտքներիս լինի :)
Հայկ ջան իսկ ամենաբարկացնողը այն է,որ անցած տարվա դիմորդները հանդիմանում են մեզ բողոքելու համար՝նշելով,թե իրենց տարվա շտեմարանները շատ հեշտ են եղել, ու եթե ցանկությունը մեծ լինի,մենք էլ կարող ենք 20ստանալ.... >_<
УдалитьԱնցած տարվա դիմորդների տեղը տաք ա :)
УдалитьԲայց, կարծում եմ, ամեն ինչ կուղղվի մինչև քննությունները, Հայարփի ջան: Շտեմարան կազմողներն ու նրանց վերադասները կայանալու խնդիր ունեն: Մենք էլ՝ ստիպված ենք սպասել մինչև կայանան վերջացնեն: Բայց կարելի ա նաև +ներ վերցնել իրանց -ավոր շտոմարաններից: Օրինակ՝ ես հիմա լուռ սովորում եմ էն, ինչ տրված ա շտեմարանում: Թե թեստից էլ հանեն, ավելի բան կիմանամ: :))) Ասում եմ՝ միակ խնդիրը ես տեսնում եմ ոմանց ինքնահաստատման հարցում :))))
Իհարկե,շատ բաներ քաղում ենք,ուղղակի ճնշումից սկսում ես ինքդ քեզ ներսից կրծել:Մենք դեռ շաաատ բաներ կսովորենք,բայց ցավն այն է,որ մեզանից դա պահանջում են շատ կարճ ժամանակահատվածում...Ի դեպ, ես էլ էի նոր սերտում շտեմարանի հարցերը:Համաձայն եմ. բաժիններ կան՝ իրոք հեշտ են նախորդներից ու օգտակար,բայց.... Մի խոսքով էնպես ա ստացվում,որ մեզ մոտ ինքնահաստատման գործընթացի մեջ ներգրավվում ենք նաև մենք ու տուժում)))
Удалить
ОтветитьУдалитьԵրբ հայում ես այս անըստգյուտ շտեմարանները,ակամա գժդմնում ես.... ինքդ քեզ հետ արդեն որերորդ հեղ գուպար ես տալիս՝ինչպես կարող են կազմողները ընդամենը բռնազբոսիկ հայացք նետել այս ամենին....: Օ՜ո՛չ, միայն այդ մտքից խռովահույզ հոգիդ դեդևում է........Ինչպե՞ս կարող են ազազուն լինել աչքերդ............:Այդ դոցենտներն օրնիբուն բանել են ստեղծել մանվածապատ գեհենային կեռմաններ, որպեսզի մենք՝դիմորդներս,այլևս ուժ չունենալով մաքառել, գայթենք, գլորվենք գահավեժ անդունդն ու կործանվենք.... Ահա այս պարագայում քեզ այլ ելք չի մնում, եթե ոչ լռելյայն զինվել տեգերով, մկունդներով ու գեղարդներով,արխալուղներով ու դաստառակներով............ Գիտեք՝ ստիպում են հիասթափվել ու գալ այն եզրահանգման,թե որքան սին է ամենն այս պատիր......:
Մեռա!!!
УдалитьԿիսելով բոլոր դիմորդնեիր մտահոգությունը` ուզում եմ հարցնել /թերևս հռետորական հարց/` այս շտեմարաններով երեխաներին ստիպում ենք մայրենի լեզուն սովորե՞լ, թե՞ խճճում ենք հայոց լեզվի`մեր իսկ կողմից ստեղծված լաբիրինթոսում: Ինձ հետաքրքրում է մի հարց ևս. արդյոք շտեմարանների հեղինակները ծանոթ են դպրոցական դասագրքերին, կասկածում եմ, որովհետև, եթե ծանոթ լինեին, ապա շտեմարանները չէին լցնի բայի սեռի վերաբերյալ առաջադրանքներով, կիմանային, որ այս աշակերտները սովորել են մի դասագրքով, որտեղ բայի սեռի մասին գրեթե ոչինչ չկա, միայն մի քանի տող, այն էլ աստղանիշով ցուցում է տված, որ դրա ուսուցումը կամընտրական է, այսինքն`թողնված է ուսուցիչների հայեցողությանը` մեկ ժամ տրամադրե՞ն սեռին, թե՞ չտրամադրեն / ավել չեն կարող/:
УдалитьԻնչու միայն բայի սեռը,դա դեռ բավականին հեշտ է...Հիմնական բողոքը իմաստաբանություն բաժնի համար է,որտեղ բարբառային, գրաբարյան և արևմտահայերենից վերցված բառեր կան,որոնց բացատրությունը բառարանում գտնելը բավականին դժվար է:Իսկ գրականության բաժնի մասին խոսք չկա....
Удалить