пятница, 20 декабря 2013 г.

Պարզ գրառում.Ձյուն




Մտքեր,մտքեր ու էլի մտքեր...
Ախր ո՞ւր պիտի փախչեք,ինչքա՞ն պիտի թաքնվեք:Մտքերիս մեջ ինքս ինձ չեմ ճանաչում:Խեղդել են ինձ,անշնչացրել:Ինչքան փշալարեր պիտի կտրեմ այսօր պարանոցիցս ու փռեմ թղթի վրա:
Է~հ,հիմա արդեն ձմեռ է,ձյուն,սառնամանիք...Բայց ես ջերմացել եմ ձյան փաթիլներից ու խեղդվում եմ դատարկ սենյակի ծանր օդից:Ուզում եմ ձեռքս բռնես ու ասես.
-Արի դուրս... :-)
...Իսկ ինչո՞ւ են ինձ նման մարդիկ քայլում դժգոհ դեմքերով:Հըը~ըմ...երևի նրանք չեն խեղդվում,ու տարբերություն էլ չեն դնում ներսի ու դրսի միջև:Է~,էլի մտքերիս սանձերը բաց թողեցի,ի՞նչ եմ խոսում:Ուրեմն ձմռան հետ կապված մի բան պատմեմ...
   Ուրախացած ձյան գալուստով,մի երգ մռմռալով,թռվրռալով տուն եմ գնում ու մի տատիկ (ես նան դժվար թե էստեղ կարողանամ մուրացկան անվանել,ինքն իմ ընկերը դարձավ (^_^) ) կանգնեցրեց ինձ.
-Բալա ջան,ինչ սիրուն ձյուն ա չէ՞:
-Վայ,տատի ջան,Դո՞ւք էլ եք նկատել:
-Հա,բա ի՞նչ, բայց ցուրտ էլ ա է:
-Հըը~ըմ,տատի ջան,Դուք չե՞ք տաքացել մինչև հիմա:
-Այ որ մի երկու կոպեկ տաս,կտանեմ տուն,փեջս կվառեմ ու կտաքանամ,թե չէ մեղկ եմ,մրսում եմ:
-Վայ,տատի՞,էս ի՞չ եք ասում,մարդիկ վաղուց էլ դրանով չեն տաքանում,էս ո՞ր թիվն ա:
-Բա՞,ինչո՞վ,եթե էն ռաձիատորի...,դե էն բաքսիի հետ ես,էտի զադ չի,չի օգնում...
-Չէ,չէ,տատի,սպասի'...Ուրեմն նայի սովորեցնեմ: (ու նստեցի տատիկի կողքը)
-Նստում ես ձյան տակ...
-Ըհըմ...
-Լսի',ինքը գալիս ա,դու ամեն փաթիլին,որ կընկնի ձեռքիդ մեջ,բարևում ես ու ժպտում:
-Է՞,հետո՞:
-Հետո կամաց-կամաց նայում ես անցորդներին ու բարևում:Ժպտալով,ոնց որ փաթիլներին կանեիր:
-Բալե'ս,ձյունն ու մարդիկ բա մե՞կ են:Ձյունը մաքուր ու պարզ բան ա,իսկ մարդիկ...
-Մարդիկ էլ,տատի ջան,մարդիկ էլ:
-Լավ,հետո ի՞նչ ա լինում:
-Հետո իրենք էլ քեզ են ժպտալով բարևում:
-Բա վե՞րջը...
-Վերջը դու ինքդ կտեսնես:
-Բայց էդ կօգնի՞ ինձ:
Կօգնի,կօգնի,էն էլ ոնց:Մենակ չմոռանա'ս...ժպտալով:Ըհըըըմ,այ սենց :-)
-Ու ես կտաքանա՞մ:
-Դու կտաքանաս ամեն ժպիտից,бабуль :-)
...Հաջորդ օրը էդ տատիկին էլ էդտեղ չտեսա:Երևի ջերմության մեծ պաշարով գնացել էր տուն:
Առակս ի՞նչ կցուցանե.ասում եմ ժպտացե'ք,մարդիկ,մանավանդ ձմռանը ժպիտը շատ արագ է տարածվում ու վարակում մյուսներին:Ու մի' մոռացեք,ձյունը սիրուն,շա~տ սիրուն բան է:
Իմ ժպտաբեր ձյուն (^_^)