четверг, 19 апреля 2012 г.

ԵՍ ԱՆԶՈՐ ԵՄ ՓՈԽԵԼ ԲՈԼՈՐԻՆ

Ես անզոր եմ փոխել բոլորին,
Ու կամաց-կամաց ինքս եմ փոխվում ,
Փոխվում եմ` դառնում բոլորի նման.
Ուրիշի վիշտը էլ ինձ չի հուզում:
Ես անզոր եմ փոխել ամենքին,
Ու դառնում եմ ես ամենքից մեկը`
Եսասեր, դաժան, նախանձ, շահամոլ,
Կեղտոտ ու մռայլ ամբոխից մեկը:
Ու աշխարհը մեծ, իսկ ես շատ փոքրիկ,
Հյուր եմ աշխարհում` պիտի հարմարվեմ,
Չարն է տանտերը այս մեծ աշխարհում,
Անցողիկ եմ ես` պիտի հարմարվեմ:
Իսկ սիրտս մեծ է. աշխարհից էլ մեծ,
Բոլորի համար զարկում է, զարկում…
Ու ի պատասխան այդ զարկոցների`
Ոչ մի պատասխան զարկոց չի զգում:
Կարծես բոլորը ունեն մեկ հոգի,
Բոլորին այդ նույն հոգին է բաշխված,
Իսկ ես մեծ սրտով ու իմ նոր հոգով
Կանգնած եմ հիմա բոլորի դիմաց:
Բոլորի դիմաց… ու բոլորին դեմ.
Տանջվում եմ, ձգտում բոլորին փոխել.
Փոխել ամենքին` յուրաքանչյուրին,
Ու նոր հոգիներ բաշխել բոլորին…
Բայց քայլից քայլ գիտակցում եմ,
Որ ես անզոր եմ փոխել բոլորին,
Ու կամաց-կամաց ինքս եմ փոխվում:
Դիմացիր, ոչինչ
Շատ բան կտեսնես աշխարհում այս ջինջ
Դիմացիր, ոչինչ:
Քեզ չեն հասկանա, կհասկանան քիչ,
Դիմացիր, ոչինչ:
Քեզնից լավ կապրի գուցե մի ոչինչ,
Դիմացիր, ոչինչ:
Իսկ թե բախտը ժպտա հմայիչ,
Դիմացիր, ոչինչ:

Արամայիս Սահակյան

2 комментария: