понедельник, 9 апреля 2012 г.

ԷԴՎԱՐԴ ՄԵՅԲՐԻՋ. ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ




Այսօր` ապրիլի 9-ին, լրացավ անգլիացի և ամերկացի լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջի ծննդյան 182 –ամյակը: Ծնվել է 1830 թ. Անգլիայում: Նա առաջինն եղավ լուսանկարչության պատմության մեջ, որ նկարահանումների ժամանակ օգտագործեց մի քանի տեսախցիկներ միաժամանակ: Մեյբրիջը ուսումնասիրել է կենդանիների հաջորդական շարժումները և դրանք ֆիքսել ու պատկերել ժապավենի վրա: Նա հաջորդաբար նկարահանել է ձիերի վարգը և ապացուցել,որ ձիարշավի ժամանակ կենդանին մեկ վայրկյանում 4 ոտքերն էլ կտրում է գետնից: Դա, փաստորեն, առաջին դանդաղեցված նկարահանումն է եղել ,այն բանի նախատիպը, որ 20 տարի անց Լյումիեր եղբայները անվանեցին “կինո”:                                                                                                                        
Այսպես,1887թ. լույս տեսավ նրա` երկար տարիների աշխատանքը 11 հատորով, որը կոչվում էր “Կենդանիների շարժումը” , իսկ արդեն 1901թ. լույս տեսավ նրա մյուս գիրքը` “Մարդու կազմվածքը շարժման մեջ” ,որում ներկայացված էր կանանց և տղամարդկանց շարժումների ֆիքսված պատկերներ: Հատկանշական է,որ հետագայում Մեյբրիջի գաղափարը կիրառվել է ձիարշավային սպորտում. ֆոտոֆինիշի օգնությամբ մինչ օրս էլ որոշում են ձիարշավի հաղթողին:





2 комментария: