Կա մի աշխարհ
մեր աշխարհում` ինձ հարազատ, ձեզ
անծանոթ:
Ուր էլ լինեմ` կանչում է նա հարազատ ձայնով ու սրտագին,
Ապրում է նա իմ հոգու մեջ իբրև անբառ, համր կարոտ,
Իբրև լեգենդ դեռ չգրված, իբրև մի երգ անտպագիր:
Պ.ՍԵՎԱԿ

Երբևէ “կարոտի” հետ մնացե՞լ եք մենակ։
Իսկ ես
պատասխանի չեմ էլ սպասի,
քանզի կարոտը հասցե չի հարցնում, գալիս է ճիշտ ժամանակին, չոքում դռանդ։ Իսկ
ո՞վ կհամարձակվի չբացել: Թե՞
դա դուք չեք, այլ
ձեռքը ձեր, որ մեքենաբար
բացում է դուռը: Իսկ
“կարոտը” քաղցած գազանի
պես հարձակվում է: Եվ ամեն օր ստիպված ես կերակրել նրան, որ
բերանը փակ պահի ու չխոցի, չծակծկի քեզ: Զարմանալի բան. ընդհամենը հինգ բառ,
բայց արի
ու տես, որ դրանք քեզ խեղճացրել, ճզմել, դարձրել են անպաշտպան մարդ: Մա՞րդ, այո՛, այս անգամ “մարդ”,
որովհետև կարոտի հետ է մարդը մարդ,
կարոտի հետ է, որ իջեցնում է դեմքի վրայից
բոլոր դիմակները: Եվ, օ՜ զարմանք. առանց դիմակ դու նմանում
ես նորածին անմազ ու անպաշտպան
մի ձագի:
Այսպիսով` ամբողջ դահլիճը դատարկ է: Չնայած դրան` դուք ունեք ընդամնեը մեկ տոմս։ Մյուսները չեն եկել. համարձակությունն է կորել: Իսկ խիզախներից մնացել եք դուք: Ինչ էլ լինի պիտի մտնեք ներս: Նա այնտեղ է, հասկանո՞ւմ ես, այնտե՛ղ: Կարոտն էլ կողքից խեղդում է, կախվել է պարանոցիցդ: Եվ արդեն դահլիճում քարացել ես դու` “կարոտի” գիրկն ընկած։ Հիմա դու ես նրա գրկում: Իսկ “նա” փակել է աչքերդ ու մոռացրել ամեն ինչ:
– Ախր սա ի՞նչ բան է: Թո՛ղ տեսնեմ, թո՛ղ կարոտեմ, “կարո՛տ”:
Բայց չէ՞ որ աչքերը բաց թողնելու դեպքում դրանք կվազեն դեպի նա: Իսկ ո՞ւր կմնա “կարոտը”: “Կարոտին” կմոռանաս: Կտեսնես նրան ու “կարոտին” կցրես երևակայության քո ամպերից: Բայց մեկ է, “կարոտն” այնքան ուժեղ է, որ աչքերդ այդպես էլ չեն բացվում:
Դահլիճում մնում ես քարացած կանգնած: Գուցե նրա աչքերն էլ են փակ: Ու մի պահ նրա “կարոտն” ու քոնը հանդիպում են իրար. այնքա՜ն մտերիմ և այնքա՜ն օտար: Աչքերը բաց են արդեն, ազատ: Դրանք արդեն կարոտած աչքեր չեն, այլ զղջման խոսքեր ասող աչքեր: Զղջման, բայց և այնքա՜ն ուշացած: Այդ վայրկյանին է, երբ հասկանում ես, որ մեղավոր ես հույսի համար, որ չարդարացավ ո՛չ քո մեղքով, մեղավոր ես այն բարի սրտի համար, որ չարացավ ո՛չ քո մեղքով: Հասկանում ես, որ մեղավոր ես այն ներման համար, որ բռնությամբ քո լայն սրտից վտարեցիր:
Որոշումը կայացված է…
– Հե՛տ արի, “կարո՛տ”, արի՛, գրկի՛ր ինձ: Ես մնալ կարող եմ, կարող եմ ու պարտավոր, բայց ճիշտն ասած` ընդհանրապես մեղա գալու քիչ բան ունեմ:
– Հե՛տ արի, “կարո՛տ”…

Комментариев нет:
Отправить комментарий