Աթոռը ճոճվում էր նրա մարմնի
ծանրությունից: Այդ օրը հատկապես
ծանրացած էր, ծանրացած մարմնով, հոգով: Հայացքը հառել էր առաստաղին. ո՛չ աջ, ո՛չ
ձախ: Վարագույրները խաղում էին քամու հետ` չնկատելով նրան: Կարծես
այդ օրը ոչ ոք չէր նկատել նրան: Միայն
ինքն էր ու ծխախոտը:
Գիշատչի նման իր զոհին տանում
էր, դնում շուրթերի արանքում
ու անհագ գազանի
նման , բայց միևնույն ժամանակ
շատ նուրբ ու զգույշ քաշում
այդ թույնը: Թույն, որի “հակա”-ն
իրեն պետք էլ չէր:
Կարծես վերջին անգամ էր բերանում
զգում ծխի տաքությունը
ու չէր ուզում
քթի անցքերից բաց թողնել թույնի
ծվենները: Իսկ ծուխը դանդաղ
ու հանդիսավոր բարձրանում
էր վեր, դառնում ոլորապտույտ, նրան մոլորեցնող
մի ճանապարհ, ապա արագ ձևափոխվելով` կանգնում նրան դեմ
դիմաց, նմանվում այն սիրտ կեղեքող, հոգեցունց դիմագծերին, որ
բնավ պետք չէին նրա աչքերն. առանց այն էլ աչքերում
պահած ուներ այդ դեմքը:
Ու դրանից ավելի էր ցավում
ներսը: Ամբողջ սենյակն էր լցվել ծխով: Մթության մեջ երևում էին միայն մերթընդմերթ
ճոճվող աթոռն ու նրա աչքերը: Դրանց
փայլն էր մատնում, որ
աթոռի տերն ու տիրականը ինքն է:
Բայց դա
այն փայլը չէր: Չէ՛, դրանք թաց աչքեր էին, մաքուր
ու պարզ արցունքներից
փայլող աչքեր: Պատճառը ծո՞ւխն
էր, թե՞…
Գուցե և խենք էր, հիվանդ, ցնդած, գազազած, թմրած կամ էլ ուղղակի
հոգնած: Հարցականները աչքերի դիմաց ոլորվում էին ծխի հետ ու բարձրանում
վերև: Սենյակը լի էր մոխրագույն ծխով և հազար ու մի սև հարցերով: Ու
թեև հեռախոսը ականջ ծակող մի երգ էր ասում,
նա մնում
էր աթոռին գամված` անշուշտ ծխախոտը
շրթունքների արանքում: Թեյը վախուց
էր սառել, բայց նրա ներսում հրկիզվում
էր մի կրակ, որ
անհնար էր սառեցնել: Քամին էլ, վարագույրների հետ խաղից հոգնած, թափանցում էր նրա ոսկորներ
մեջ: Սկսվել էր ծխի ու քամու անհավասար
պայքար, իսկ նա միշտ էլ ծխի կողմից էր եղել:
Ծուխն էր, որ թմրեցրել
էր նրան:
Առավոտյան աթոռը դեռ նույն անձայն շարժումով
ճոճվում էր, հետ ու առաջ գնում` ցրելով
հատակին թափվող մոխիրը
սենյակի տարբեր անկյուններվ:Չէր փոխվել
նրա հայացքը, փոխվել էր առաստաղի գույնը: Սենյակը լցված էր ծխի տհաճ հոտով, նույն
մոխրագույն ծխի, որ խտացել
ու ծանրացել էր նրա գլխին: Ծուխը, նրա վերջին
ծուխը…
Շատ լավն էր, դուրս շատ եկավ :)
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ:Ուրախ եմ,որ կարողացա գոհացնել Ձեզ)))
ОтветитьУдалитьԼավն էր, ապրես:
ОтветитьУдалить«Այդ օրը ոչ ոք չէր նկատել նրան» էս միտքը ամենաշատը դուրս եկավ