понедельник, 26 сентября 2011 г.

ԴՈՒ ՀԱՎԵՐԺՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ


 Երկար  մտածեցի  խոսել, թե  չխոսել  այս  թեմայի  շուրջ  ու  վեռջապես  հավաքեցի  մտքերս: Սկսում եմ…
Ես  սիրում  եմ… Այս  արտահայտությունը  կարող  է  ունենալ  տարբեր  շարունակություններ: Սիրո  զգացմունքը  կարող  է  դրսևորվել  զանազան  երևույթների  նկատմամբ   և  մեր  հայրենիքն  էլ  բացառություն  չէ: Եվ  այսպես, 20  տարի  առաջ` սեպտեմբեր  ամսին, հայությունն  աշխարհին  տեղեկացրեց  իր  պետության  ծնունդի  մասին: Դա  մեծ  իրադարձություն  էր  մեր  ժողովրդի  համար, քանի  որ  հայ  ժողովուրդը  հարյուրամյակներ  շարունակ  սերունդներին  ավանդել  է  անկախությունը  վերականգնելու  ձգտումը, որն, ի  վերջո, հաջողվեց  իրականացնել  20-րդ  դարասկզբին: Որքան  դժվար, երկար, 20-ամյա  ճանապարհ  անցավ  մեր  երկիրը: Ունեցավ  կորուստներ  և  ձեռքբերումներ, լաց  ու  խինդ, պատերազմ  և  հաղթանակ… Հայ  ժողովուրդը, հազարամյակների  ընթացքում  շատ  փորձություններ  հաղթահարելով, եկավ  հասավ  այս  օրվան` հավատարմ  մնալով  իր  ավանդույթներին, սկզբունքներին, լեզվին  և  մշակույթին:    Մենք  մտաբերելու  ու  հպարտանալու  շատ  բան  ունենք` արցախյան  փառահեղ  հաղթանակը, հզոր  և  մարտունակ  բանակ, միջազգայնորեն  ճանաչված  պետություն  և  այն  արժանապատվորեն  ներկայացնելու  հնարավորություն, որն  անգամ  21-րդ  դարում  շատ  ժողովուրդների  համար  դեռ  երազանք  է, երազանք, որը  մեր  ժողովուրդը  դարձրեց  իրականություն:                                                                                                                                                  Իսկ  իրականությունը  թեև  այնքան  էլ  գունեղ  չէ, քանի  որ  այս  քսան  դժվարին  ու  բարդ  տարիների  ընթացքում  ունեցել  ենք  նաև  բացթողումներ, որոնց  մասին  գիտենք  բոլորս: Անցան  տարիներ, ու  մեր  ժողովուրդի  մի  հատվածը  կարծես  փոշմանեց, որ  անկախացել  է: Դատելու  իրավունք  չունենք, ծանր  կյանքն  է  ստիպում, որ  այդպես  մտածեն: Ցավալին  այն  է, որ  անկախության  գաղափարը  շատերն  այսօր  նույնացնում  են  սոցիալ-տնտեսական  խնդիրների  հետ: Պատմական  այս  շրջանում, բնականաբար, թևածումներն  ու  բացթողումներն  անխուսափելի  են  եղել, հանրապետության  ստեղծման  առաջին  տարիներին  փորձ  է  արվել  կայացման  ուղիներ  գտնել: Իսկ  ինչ  կարելի  է  պահանջել  20-ամյա  երիտասարդից? Այդ  երիտասարդն  այլևս  պատանի  չէ  և  նրա  քայլերը  ավելի  կշռադատված, հստակ  պետք  է  լինեն: Նա  այլևս  շատ  սխալներ  թույլ  տալու  իրավունք  չունի  և  պետք  է  մտածի  նաև  իր  շրջապատի, հարազատների  մասին: Ու,  ինչպես  կասեր  ամենայն  հայոց  բանաստեղծը. “Ինչքան  ցավ  եմ  տեսել  ես, նենգ  ու  դավ  եմ տեսել  ես, տարել, ներել  ու  սիրել, վատը` լավ  եմ  տեսել  ես”, եկեք  ոչ  թե  վատը  լավ  տեսնենք, այլ  գոնե  վատի  կողքին  եղած  լավը  գնահատենք:                                                                                                    Հաճախ  է  հնչում  այն  հարցը, թե  ինչ  տվեց  մեզ  անկախությունը: Իմ  կարծիքով` “անկախություն”  բառն  ինքնին  բարձր  արժեք  է` անկախ, ազատ  լինել, գերի, ստրուկ  չլինել… Անվիճելի  է, որ  ազատ  ու  արժանապատիվ  կյանքն  ամեն  ինչից  գերադասելի  է: Հայաստանն  այսօր  ունի  ամենակարևորը. Այն, ինչ  երազում  են  բոլոր  պատմություն  ու  կենսագրություն  ունեցող  ժողովուրդները: Մենք  ունենք  պետություն, պետականություն, դրոշ  ու  զինանշան: Մնում  է, որ  ազատության  մեջ  չոտնահարվի  ազատությունը: Թեկուզ  փոքր-ինչ  դրական  տեղաշարժի  համար  անհրաժեշտ  է, որ  մեզնից  յուրաքանչյուրն  առաջնորդվի  մեր  մեծերից  մեկի` Հրանտ  Մաթևոսյանի  խոսքերով` քո  ազատության  սահմաննրեը  մինչև  իմ  ազատության  սահմաններն  են:                                                                        Այնուամենայնիվ, 600 տարվա  լաց  ու  կոծից  հետո  հայը  բարձրացրեց  իր  գլուխը  ու  ջարդելով  ինձանից  մի  քանի  անգամ  ավելի  ուժեղ  լամուկի  մռութը, ազատագրեց  հայրենի  հողը: Ուստի, զանազան  դժվարություններով  հանդերձ  էլ  պետք  է  ամրապնդենք  մեր  անկախությունը, և  հայն  իր  երկրում  պետք  է  իրեն  լիարժեք  տեր  ու  տնօրեն  զգա:  Ինչևէ, Հայաստանն  անկախացավ, մեզ  էլ  անկախացրեց: Իր  համակ  ջերմությամբ  բորբոքվելով` մեզ  մղեց  պայքարի` հանուն  իրեն, հետևաբար` հանուն  մեզ, որովհետև  մեզանով  էր  իր  ազատությունը  և  իրենով  մեր  հպարտությունը: Ես  ցանկանում  եմ, որ  մեր  ժողովուրդը  երբեք  չափսոսա  ձեռք  բերված  անկախության  համար,  ու  երբեք  բացասական  երանգներով  չօգտագործի  մեր  պապերի` դարերով  երազած  անկախությունը:                                                                                                                                    Հայաստանը  ես  եմ: Հայաստանը  դու  էլ  ես, և  դա  նույնպես  ես  եմ: Ուրեմն  Հայաստանը  մենք  ենք  և  մաղթում  եմ, որ  բոլորս  ապրենք  իմ  և  քո  երազած  Հայաստանում:

                                                             

пятница, 16 сентября 2011 г.

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՎԱՐ ԻՋԻՐ ՈՒ ԱՊՐԻՐ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ!!!



Քայլում  ես  փողոցով… Նայում  ես  կյանքին  ուրիշ  հայացքով  ու  այն, ըստ  քեզ, գունավոր  է: Փորձում  ես  չնկատել  անցորդներին: Նայում  ես  նրանց  վերևից, թերագնահատում  նրանց: Պետք  չէ, վար  իջի’ր… Չարացած  ես  բոլորի  նկատմամբ, և  ինչու?... Ոչ  ոք  չի  ուզում  քեզ  հասկանալ? Բայց  կանգնիր  մի  պահ  ու  նայիր  շուրջդ… Հավասարվիր  բոլորին  ու  տես  ավելին  նրանց  մեջ: Քեզ  թվում  է  դու  բարդ  մարդ  ես  ու  քեզ  չեն  հասկանում? Մտածիր  ու  փորձիր  հասկանալ, որ  դու  ինքդ  քո  այդ  հպարտ  ու  ինքնագոհ  քայլվածքով, շաաատ  վեր  ցցած  քթով  վանում  ես  այդ  մարդկանց: Քայլիր  նրանց  հետ  հավասար  ու  կհասկանաս, որ  ոչնչով  ավելի  չես  նրանցից: Մի  լաաավ  ուսումնասիրիր  նրանց  ներքինը: Միգուցե  զգաս, որ  այդ  մարդիկ  ավելի  հետաքրքիր  ու  հաճելի  են. չէ  որ  գեղեցիկ  ու  լավ  է  թվում  այն  ամենը, ինչին  սիրով  են  նայում: Քանդիր  այն  քարե  խորանարդը, որ  ինքդ  քո  ձեռքերով  ես  շարել  շուրջդ  ու  վախենում  ես  ներս  թողնել  ինչ-որ  մեկին:                                                                                                                                                    Տարբեր  մարդկանց  հետ  շփվելուց  հետո  կարծիքդ  կփոխես  ու  կհասկանաս, թե  որքան  լավն  են  նրանք: Մ’ի  չափիր  նրանց  ըստ  արտաքինի, այլ  փորձիր  ուղղակի  ճանաչել:                                                                                                                                      Բայց  այս  ամենը  չի  նշանակում, որ  դու  պետք  է  մոռանաս  քո  ինքնագնահատականիու  քո  մասին:                                                                                                                                                                         Ու, եթե  ուզում  ես  սիրվել  ու  լինել  հարգված  ուրիշների  կողմից,  նույնը  պետք  է  անես  և  դու, անգամ, եթե  առաջին  քայլը  լինի  քո  իսկ  կողմից: Եվ  միշտ  հիշիր.
            Ով  իրեն  չի  հարգում, նա  դժբախտ է, բայց  նա, ով  չափից  դուրս  գոհ  է  իրենից, հիմար  է!!!                                                                                                                                     
                                                                                                                  Մոպասան

четверг, 15 сентября 2011 г.

ՄԵՐ ԽԵՆԹ ՓԱԽՈՒՍՏԸ :)




Օօօօ!!!!!!!!!!Այսօր  այնքան  դրական  լիցքերով  լի  եմ, որ  չգիտեմ, թե  որտեղից  սկսեմ: Նախ  ասեմ, որ  պատմելու  եմ  ձեզ  մեր  գժոոոտ  փախուստի  մասին: Այո, գժոտ!!! Դուք  դա  հիմա  կհասկանաք: Չմտածեք, թե  վանդակից  կամ  բանտից  ենք  փախել,ընդամենը  դասից:             Առաջին  երկու  դասաժամերը  հանգիստ  անցկացնելուց  հետո, չգիտեմ  ինչու, որոշեցինք  փախչել  դասից: Դե, նախկին  դպրոցում  դասից  փախչելը  խաղ  ու  պար  էր, իսկ  այս  նորը, լինելով  ավագ, շատ  խիստ  է  վերաբերվում  ամեն  ինչին: Այնպես  որ  էստեղից  փախչելը  հերոսություն  ու  տոն  էր  մեզ  համար:                                                                                                    Երրորդ  ժամը  ֆիզկուլտուրա  էր, իսկ  ֆիզհրապարակում  կա  դեպի  փողոց  դուրս  եկող  դուռ: Մոտավորապես  5 րոպե  սպասելուց  հետո  վերցրեցինք  պայուսակները  ու  դեպի  դուուուրսսս: Ազատություն… Բայց  վախեցած  այս  ու  այն  կողմ  էինք  գնում: Երբ  վերջապես  ուշքի  եկանք  ու  հասկացանք, որ  Ընկ. ******-ը  մեզ  է  փնտրում, միանգամից, կայծակնային  արագությամբ  մտանք  առաջին  իսկ  պատահած  շքամուտքը: Բոլորը, մեր աղմուկից, թափվել  էին  դուրս  պատուհաններից  ու  այնպիսի  զարմացած  հայացքներով  էին  նայում, ասես  իրենք  պատանիներ  չեն  եղել  ու  խենթություններ  չեն  արել: Ու  մինչ  մենք  շփոթված  շքամուտքից  դուրս  եկանք  մի  ինչ-որ  X  փողոց,  մեր  համադասարանցին  հրեշտակի  թևերով  հայտնվեց  մեր  դիմացJ  ու  հրավիրեց  բոլորիս  իրենց  տուն: Դե, մենք  էլ  բնականաբար  ձեռքներիցս  բաց  չթողեցինք  այդպիսի  հիանալի  թաքստոց  ձեռք  բերելու  հնարավորությունը ու  ներխուժեցինք  տուն: Նստեցինք  մի  բացոթյա  սրահում: Դե, քանի  որ  շրջապատն  էլ  լավ  տրամադրություն  էր  հաղորդում, սրճեցինք, սկսեցինք  տարբեր  խաղեր  խաղալ: Մի  խոսքով  զվարճանալ… Մենք  մոռացել  էինք  ամեն  ինչի  մասին, անջատել  հեռախոսները: Բայց,  հասանելի  դառնալուց  հետո  ասեմ, որ  ամբողջ  ընթացքում  մեր  դասղեկը  ամեն  մեկին  մի  քանի  անգամ  զանգահարեց, հետո  էլ  մեր  ծնողներին, անգամ  տատիկ  ու  պապիկ, բարեկամություն  խառնեցին  իրար, իսկ  մենք  “չէ  որ  չէ”, չենք  գնում: Ամբողջ  դպրոցը  խառնվել  էր  իրար` էլ  տնօրեն, էլ  ոստիկանություն, էլ  դպրոցից  հեռացում  ու  չգիտեմ  ինչեր… Ախր, չէ  որ  կարելի  է  հասկանալ: Վերջապես  16  տարեկան  ենք, իսկ  դա  այն  տարիքն  է, երբ  անպայման  ցանկանում  ենք  զգալ  այդ  արգելված  պտղի  քաղցրությունը: Չէ  որ  իրենք  էլ  են  եղել  մեր  տարիքին, ու  համոզված  եմ, որ  դասվել  են  դասից  փախչող  ակտիվիստների  շարքերին:J                                                                                                      Այնուամենայնիվ  մենք  ետ  չնայեցինք  ու  անգամ  շարունակեցինք  մեր  ուրախությունը  պարելով  ու  ջրոցի  խաղալով: Համենայն  դեպս  ո’չ  ես  և  ո’չ  էլ  մյուս  համադասարանցիներս  չենք  մտածում  վաղվա  մասին, քանզի  այս  մի  օրը  հիշելու  ենք  ամբողջ  կյանքում  ու  այն  մեզ  այցելող  թավշյա  հիշողությունների  մեջ  առաջինը  կլինի:                                                                              Իսկ, թե  վաղը  ինչ  կլինի, կարևոր  չէ. չեմ  պատմի mmmJ


четверг, 8 сентября 2011 г.

ԸՆԴՈՒՆԵ’Ք ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ


Դե  նախ  սկսեմ   նրանից, որ  ես  ընդհանրապես  սիրում   եմ  կյանքից  բողոքել, մրթմրթալ: Իմ  մեջ  ապրում  է  երկու  էություն; մեկն  ԱՊՐՈՒՄ  է, բառիս  բուն  իմաստով, իսկ  մյուսը  անընդհատ  մտածում  ու  քննադատում  է  ինքն  իրեն: Հիմա  խոսքը  երկրորդ  էությանս  մասին  է: Բայց  իրականում  գիտեմ, որ  միայն  ես  չեմ  այդպիսին: Ես  ունեմ  շատ  ու  շատ  համախոհներ: Այնքաաան  բողոքեցի, որ  այսօր  ահա  թե  ինչպիսի  երազ  տեսա: J                          Աչքերս  բացեցի  ու  զգացի  մենություն, չորս  կողմը  դատարկ  պատեր: Առաջ  գնալ  չստացվեց, ոտքերս  ասես  սոսնձված  լինեին  հատակին: Ու  հանկարծ  մի  ձայն  ինձ  կանչեց  իր  հետևից: Իսկ  ես  վախեցած  նայում  եմ  շուրջս: Ձայնը  նորից  լսվեց,  բայց  այս  անգամ  արդեն  հրամայական  տոնով: Այդ  պահին  լռությունը, զարմանքն  ու  վախը  գրկեցին  ինձ: Բայց  որոշեցի  ենթարկվել: Չնայած  որ  սենյակը, որտեղ  ես  գտնվում  էի, դատարկ  էր  ու  առանց  դռների, հանկարծ  մի  դուռ  բացվեց  առջևս: Անհամարձակ  քայլերս  ուղղեցի  դեպի  այդ  նոր  սենյակը: Մտնելով  ներս, տեսա  ահա  թե  ինչպիսի  պատկեր: Սենյակի  պատերով  մեկ  փակցված  էին  իմ  մանկության  նկարները: Նկարներ, որոնցում  ես  շաաատ  երջանիկ  եմ, ասես  ասում  եմ, թե  ինձ  համար  չկա  դժվարին  ոչինչ: Իսկ  սենյակի  հենց  մեջտեղում  դրված  էր  հեռուստացույց, որը  կրկին  ցույց  էր  տալիս  16  տարիների  իմ  կյանքը  և  հատկապես  հաճելի  ու  երջանիկ  պահերը, որ  ունեցել  եմ: Ես  ու  ապշած  նայում  էի  այդ  ամենին: Բայց  արտասովոր  ձայնը  հրամայեց  գնալ  իր  հետևից: Բացվեց  հաջորդ  դուռը, մտա  ներս  ու…Ու  իմ  ներկան  գրքի  ձևով  դրված  տեսա  սեղանին: Մոտեցա  ու  բացեցի  առաջին  էջը: Այնտեղ  միայն  իմ  դիմանկարն  էր: Սկսեցի  թերթել: Ամեն  էջի  վրա  գրված  էին  իմ  ներկա  կյանքում  կատարվող  երևույթները, որոնց  նայելով  հասկացա, որ  այն  այնքան  էլ  “սահմռկելի”  չէ, որքան  որ  ես  եմ  պատկերացնում: Դե, իսկ  գրքի  վերջում  մեծ  տառերով  գրված  էր. “Գնահատի’ր  կյանքը” : Փակեցի  գիրքը  ու  դանդաղ,  բայց  արդեն  վստահ  մտա  երրորդ  սենյակ: Այստեղ  առաստաղից  կախված  էին  հայելիներ, որոնցից  յուրաքանչյուրին  նայելիս, չգիտեմ  թե  ինչպես, տեսնում  էի  իրականացած  բոլոր  այն  նպատակները, ձգտումները, պլաններն  ու  երազանքները, որոնք  ես  ունեի: Ուղղակի  ցնցված  էի: Հետո  փոքր-ինչ  ուշքի  եկա: Կարծում  էի, որ  դա  վերջին  սենյակն  է, բայց  ձայնն  ինձ  կանչեց  դուրս: Ես  դուրս  եկա: Հատակը  չէի  զգում  ոտքերիս  տակ, իսկ  շուրջս  սպիտակ  էր  միայն: Ու  հանկարծ  հենց  իմ  դիմացը  հայտնվեցին  այս  խոսքերը. “Դու  կատարյալ  ես” , “Ոչինչ  չկա  պակասող” , “Ունես  ամեն  ինչ  լիկատար  երջանիկ  ապրելու  համար” , “Գնահատի’ր  այն, ինչ  որ  ունես, այլապես  հետո  ուշ  կլինի”: Ու  վերջին  նախադասությունից  հետո  մի  պայթյուն  լսեցի  ականջիս  տակ  և  արթնացա...        Այս  ամենից  հետո  ես  դուրս  եմ  նետում  Սևակյան  հայտնի  խոսքերը  իմ  մտքից, որ  հոգնել  եմ…ու  ասում  եմ  ձեզ: Մի’  բողոքեք  կյանքից: Գնահատե’ք  ինչ  որ  ունեք  ու  ավելին  մի’  ոպահանջեք, քանզի  կորցնելուց  հետո  արժևորելն  այդ  ամենը  անիմաստ  է: Նայե’ք  ձեր  շուրջը: Միգուցե  մեկ  ուրիշը  ավելի  “անմխիթար”  վիճակում  է, ու  կարեկցանքի  կարիք  ունի: Ամուր  պահե’ք  այն, ինչ  որ  տրված  է  ձեզ: Մի  ուզե’ք  ավելին: Ինչպես  Նար-Դոսի  հայտնի  “Մարդու  աչքը” հեքիաթում  է  ապացուցվում, որ  այդ  անիծյալ  աչքը, ինչքան  էլ  ոսկի  տեսնի, չի  կշտանա: Իսկ, երբ  կշեռքի  մյուս  նժարին  դնում  են  մի  բուռ  հող, կողմերը  հավասարվում  են: Այսինքն  մարդ  մինչև  որ  չմեռնի, չի  հասկանա, որ  կյանքում  ամենակաևոր  բանը  հենց  ինքը  ԿՅԱՆՔՆ  է: Չէ  որ  այն  տրվում  է  մեկ  անգամ: Թողե’ք  գանգատները, փնթփնթոցները: Մի’  դժգոհեք  ինքներդ  ձեզնից: Հասկացե’ք, որ, եթե  ծնվել  եք, ուրեմն  կարևոր  եք  շրջապատի  համար, ուրեմն  պետք  է  ապրել!!! J   

воскресенье, 4 сентября 2011 г.

ԿՅԱՆՔ , ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ ?


Երեկ  զբոսնելիս  ուշադիր  հետևում  էի  մարդկանց: Նրանց  պահվածքին, շարժուձևին, դեմքի  արտահայտությանը, միմյանց  ցույց  տված  վերաբերմունքին: Առհասարակ  սիրում  եմ  ուսումնասիրել  մարդկանց  ու  թափանցել  խորքը, թեկուզ  մի  հայացքով: Ես  շատ  եմ  ուզում  ճանաչել  մարկանց, բայց  դա  ինձ  մոտ  դեռևս  այնքան  էլ  չի  ստացվում: Երկար  մտածելուց  հետո  մի  բան  հասկացա, որ  մարդ  արարծը  իր  ողջ  կյանքում, անկախ  իր  ցանկությունից, կրում  է  բավականին  կոշտ  ու  երկարակյաց  դիմակ: Ասում  եմ  երկարակյաց, քանզի  շատ  անգամ  շատերը  ուզում  են  կոտրել  այդ  “պադոշ”  կաղապարը, սակայն  պայքարելն  անիմաստ  է: Մեկ  է, դիմակը  իր  ողջ  փայլով  ու  գեղեցկությամբ  շարունակում  է  մնալ  իր  պատվավոր  տեղում  ու  “զարդարել”  մարդուն, ով  մեծ  հաճույքով  ու  շուքով  կրում  է  այն: Արտաքուստ  դիմակի  վրա  փոշու  փոքրիկ  հատիկներ  կան: Այդ  հատիկներն  են  ձևականությունը, ժպիտը, հարգանքը, սերը, բարությունը  և  այլ  բարի  ու  լաաավ  հատկանիշներ: Իսկ  դիմակից  այն  կողմ,  իրական  դեմքին  զետեղված  են  խաբեությունը, կեղծիքը, նախանձը, չարիքը, սուտը, քամահրանքը, հոռետեսությունը, կծծիությունը…և  վերջապես  դաժանությունը: Այն  դաժանությունը, որ  յուրաքանչյուրս  էլ  ունենք  մեր  մեջ: Եվ  ես  չեմ  վախենում, ասելով, որ  մարդ  արարածը  ՀՐԵՇ  է: Այո, ասում  եմ  ՀՐԵՇ, քանզի  հենց  արարման  պահից  մարդը  լցված  է  եղել  չարությամբ: Ու  այդ  դաժան  երևույթը  մարդը  քարշ  է  տալիս  իր  հետ  ամեն  տեղ`  ծնված  իսկ  պահից: Դրա  անունը  ՉԱՐՈՒԹՅՈՒՆ  է: Ամբողջ  կյանքում  ապրում  ենք  ստի  ու  կեղծիքի  մեջ, կուլ  տալով  դիմացինի  դիմակի  վրայի  փոշու  մանր  հատիկները: Պատկերացնում  եք  ինչ  կլիներ, եթե  մարդիկ  չունենային  այն  կեղծ  հավատը  միմյանց  նկատմամբ, որ  ունեն? Նրանք  կխժռեին  իրար` առանց  վայրկյան  իսկ  մտածելու: Մի  խայծ  ու  դա  հաստատ  կլինի:
Նայելով  շուրջս  տեսնում  եմ, որ  բոլորը  քծնող  են, ապիրատ: Այո, այո. Բոլոր-բոլորը, առանց  բացառության: Ես  համարձակորեն  եմ  դա  ասում, որովհետև  կան  բազմաթիվ  ապացույցներ:                                                                                                                                                          
    Ասենք, ինչու  է…                                                                                                                                 .Մարդ  անպայման  անում  այն, ինչի  համար  հաստատ  գիտի  պետք  է  փոշմանի:       


.Սիրում  վատաբանել  ուրիշին, բամբասել  մյուսի  հետևից:                                                                  


.Չարությամբ  լցվում  դիմացինի  հանդեպ:                                                                    


.Անպայման  ցավ  պատճառում  դիմացինին:                                                                                       


.Իրեն  լավ  վերաբերվողին  միշտ  վատ  պատասխան  տալիս:                                             


.Ամեն  ինչ  ունենալով  հանդերձ  ուրիշին  նախանձում, չնայած  ասում  է, որ  դա  զուտ   “բարի  նախանձ” է: Բայց  նման  հասկացություն  չկա:                                                                       


.Խաբում  ու  առանց  ստի  չի  կարողանում  մի  վայրկյան  անգամ  շնչել:


Այսպես  շատ  ու  շատ  “ինչու” ներ  կան, որոնք  ավելանում  են  մարդու  որակական  հատկանիշներին  և  ևս  մեկ  անգամ  գալիս  ապացուցելու, որ  Նա`մարդը  երբեք  չի  կարող  լինել  կատարյալ: Փորձեք  գոնե  մեկին  առանձնացնել  բոլորից  ու  կոչել  Մարդ: Չի  ստացվի, քանզի  համոզված  եմ, որ  չկա  այդպիսի  մեկը: Իսկ  եթե  լինի, վայրկյաններ  կպահանջվեն  նրան  ձուլելու  այն խառնամբոխի  հետ, որում  ապրում  ենք: Ես  չեմ  զատում  ինձ, որովհետև  ինքս  էլ  ապրում  եմ  այդ  կեղծիքի  կաթսայում: Չէ, կներեք, չեմ  ապրում, եփվում  եմ: Գիտեմ, որ  իմ  դիմակն  էլ  է  ձևավորվում  ու  շատերն  ուզում  են  տեսնել  դրա  գեղեցկությունը: Բայց…Կա  մի  լաաավ  ու  հաստատուն (100%-անոց)  ԲԱՅՑ: Մարդու դեմքը ամենակատարելագործված դիմակն է, ուստի  մեզնից  ոչ  մեկը  և  առհասարակ  մարդ  արարածը  երբեք  էլ  դեն  չի  նետի  ու  չի  ազատվի  այդ  անիծյալ  դիմակից!!!                                                                                                                Ու  այդպես  էլ  յուրաքանչյուրս  կծնվենք, ոտք  դնելով  դիմակահանդեսի  մեեեծ  դահլիճը,  և  մինչև  մահ  կապրենք  այդ  “հիասքանչ”  հանդեսում ` 
յուրաքանչյուրս  մեր  սեփական  դիմակով:                                                                                                                                      















               

четверг, 1 сентября 2011 г.

БУДЬ САМОУВЕРЕННОЙ!!!


Эй , ты!!! Перестань  быть  несчастной! Ты  идеальна. Не  стремись  стать  другой, будь  сама  собой. Ты  хочешь, чтобы  тебя  любили  так, как  любят  кого-то  другого? Не  надо!!! Тебя  и  так  любят. Давай, оглянись  вокруг и  увидишь  восхищённые  тобою  глаза. Огоооо, их  так  много! Да , ты  удивляешься. А  вовсе  не надо.  Ведь  кто-то  думает  о  тебе  и  очень  сильно  любит. Хочешь  знать  кто  Он? Ты  ищешь  Его, сама  не  зная  кто  Он. А  ведь  этот  Он  сам  придёт  к  тебе. Только  дождись, не  ищи  Его  среди  других. J                                                                                                                   Живи  для  себя. И  не  сравнивайся  с  другой. Не  превращай  внимания  тому, кто  делает  тебе  больно. Невзирая  на  то, что  они  все  пустоголовые  ублюдки, смотри  на  них  и  улыбнись. Это  их  взбесит. Прекрати  ненавидеть  своё  тело, своё  лицо, свою  личность, свои  пречуды. Люби  всё  это  без  тех  вещей, с  которыми  Ты  не  Ты. И  почему  ты  хочешь  быть  другой? Будь  уверенной  в  себе. А  если  кто-то  ненавидит  тебя  за  то, что  ты  счастлива  и  любишь  себя, то  подними  свой  средний  палец  в  воздух  и  просто  улыбнись. Знай, что  твоё  счастье  не  зависит  от  других. Скажи, что  ты  счастлива, потому  что  любишь  свои  недостатки, свои  несовершенства, что  они  делают  тебя  сама  собой, и  твоя  “Я”  довольно  удивительна.