понедельник, 26 сентября 2011 г.

ԴՈՒ ՀԱՎԵՐԺՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ


 Երկար  մտածեցի  խոսել, թե  չխոսել  այս  թեմայի  շուրջ  ու  վեռջապես  հավաքեցի  մտքերս: Սկսում եմ…
Ես  սիրում  եմ… Այս  արտահայտությունը  կարող  է  ունենալ  տարբեր  շարունակություններ: Սիրո  զգացմունքը  կարող  է  դրսևորվել  զանազան  երևույթների  նկատմամբ   և  մեր  հայրենիքն  էլ  բացառություն  չէ: Եվ  այսպես, 20  տարի  առաջ` սեպտեմբեր  ամսին, հայությունն  աշխարհին  տեղեկացրեց  իր  պետության  ծնունդի  մասին: Դա  մեծ  իրադարձություն  էր  մեր  ժողովրդի  համար, քանի  որ  հայ  ժողովուրդը  հարյուրամյակներ  շարունակ  սերունդներին  ավանդել  է  անկախությունը  վերականգնելու  ձգտումը, որն, ի  վերջո, հաջողվեց  իրականացնել  20-րդ  դարասկզբին: Որքան  դժվար, երկար, 20-ամյա  ճանապարհ  անցավ  մեր  երկիրը: Ունեցավ  կորուստներ  և  ձեռքբերումներ, լաց  ու  խինդ, պատերազմ  և  հաղթանակ… Հայ  ժողովուրդը, հազարամյակների  ընթացքում  շատ  փորձություններ  հաղթահարելով, եկավ  հասավ  այս  օրվան` հավատարմ  մնալով  իր  ավանդույթներին, սկզբունքներին, լեզվին  և  մշակույթին:    Մենք  մտաբերելու  ու  հպարտանալու  շատ  բան  ունենք` արցախյան  փառահեղ  հաղթանակը, հզոր  և  մարտունակ  բանակ, միջազգայնորեն  ճանաչված  պետություն  և  այն  արժանապատվորեն  ներկայացնելու  հնարավորություն, որն  անգամ  21-րդ  դարում  շատ  ժողովուրդների  համար  դեռ  երազանք  է, երազանք, որը  մեր  ժողովուրդը  դարձրեց  իրականություն:                                                                                                                                                  Իսկ  իրականությունը  թեև  այնքան  էլ  գունեղ  չէ, քանի  որ  այս  քսան  դժվարին  ու  բարդ  տարիների  ընթացքում  ունեցել  ենք  նաև  բացթողումներ, որոնց  մասին  գիտենք  բոլորս: Անցան  տարիներ, ու  մեր  ժողովուրդի  մի  հատվածը  կարծես  փոշմանեց, որ  անկախացել  է: Դատելու  իրավունք  չունենք, ծանր  կյանքն  է  ստիպում, որ  այդպես  մտածեն: Ցավալին  այն  է, որ  անկախության  գաղափարը  շատերն  այսօր  նույնացնում  են  սոցիալ-տնտեսական  խնդիրների  հետ: Պատմական  այս  շրջանում, բնականաբար, թևածումներն  ու  բացթողումներն  անխուսափելի  են  եղել, հանրապետության  ստեղծման  առաջին  տարիներին  փորձ  է  արվել  կայացման  ուղիներ  գտնել: Իսկ  ինչ  կարելի  է  պահանջել  20-ամյա  երիտասարդից? Այդ  երիտասարդն  այլևս  պատանի  չէ  և  նրա  քայլերը  ավելի  կշռադատված, հստակ  պետք  է  լինեն: Նա  այլևս  շատ  սխալներ  թույլ  տալու  իրավունք  չունի  և  պետք  է  մտածի  նաև  իր  շրջապատի, հարազատների  մասին: Ու,  ինչպես  կասեր  ամենայն  հայոց  բանաստեղծը. “Ինչքան  ցավ  եմ  տեսել  ես, նենգ  ու  դավ  եմ տեսել  ես, տարել, ներել  ու  սիրել, վատը` լավ  եմ  տեսել  ես”, եկեք  ոչ  թե  վատը  լավ  տեսնենք, այլ  գոնե  վատի  կողքին  եղած  լավը  գնահատենք:                                                                                                    Հաճախ  է  հնչում  այն  հարցը, թե  ինչ  տվեց  մեզ  անկախությունը: Իմ  կարծիքով` “անկախություն”  բառն  ինքնին  բարձր  արժեք  է` անկախ, ազատ  լինել, գերի, ստրուկ  չլինել… Անվիճելի  է, որ  ազատ  ու  արժանապատիվ  կյանքն  ամեն  ինչից  գերադասելի  է: Հայաստանն  այսօր  ունի  ամենակարևորը. Այն, ինչ  երազում  են  բոլոր  պատմություն  ու  կենսագրություն  ունեցող  ժողովուրդները: Մենք  ունենք  պետություն, պետականություն, դրոշ  ու  զինանշան: Մնում  է, որ  ազատության  մեջ  չոտնահարվի  ազատությունը: Թեկուզ  փոքր-ինչ  դրական  տեղաշարժի  համար  անհրաժեշտ  է, որ  մեզնից  յուրաքանչյուրն  առաջնորդվի  մեր  մեծերից  մեկի` Հրանտ  Մաթևոսյանի  խոսքերով` քո  ազատության  սահմաննրեը  մինչև  իմ  ազատության  սահմաններն  են:                                                                        Այնուամենայնիվ, 600 տարվա  լաց  ու  կոծից  հետո  հայը  բարձրացրեց  իր  գլուխը  ու  ջարդելով  ինձանից  մի  քանի  անգամ  ավելի  ուժեղ  լամուկի  մռութը, ազատագրեց  հայրենի  հողը: Ուստի, զանազան  դժվարություններով  հանդերձ  էլ  պետք  է  ամրապնդենք  մեր  անկախությունը, և  հայն  իր  երկրում  պետք  է  իրեն  լիարժեք  տեր  ու  տնօրեն  զգա:  Ինչևէ, Հայաստանն  անկախացավ, մեզ  էլ  անկախացրեց: Իր  համակ  ջերմությամբ  բորբոքվելով` մեզ  մղեց  պայքարի` հանուն  իրեն, հետևաբար` հանուն  մեզ, որովհետև  մեզանով  էր  իր  ազատությունը  և  իրենով  մեր  հպարտությունը: Ես  ցանկանում  եմ, որ  մեր  ժողովուրդը  երբեք  չափսոսա  ձեռք  բերված  անկախության  համար,  ու  երբեք  բացասական  երանգներով  չօգտագործի  մեր  պապերի` դարերով  երազած  անկախությունը:                                                                                                                                    Հայաստանը  ես  եմ: Հայաստանը  դու  էլ  ես, և  դա  նույնպես  ես  եմ: Ուրեմն  Հայաստանը  մենք  ենք  և  մաղթում  եմ, որ  բոլորս  ապրենք  իմ  և  քո  երազած  Հայաստանում:

                                                             

Комментариев нет:

Отправить комментарий