Երբևէ մտածել եք, թե ինչու է մարդը ծնվում, երբ միևնույն է պետք է մահանա? Այսօր գնացել էի գերեզմաններ` սիրելի պապիկիս ու քեռուս: Նայում եմ շուրջս ու տեսնում ճոխության մեջ խեղդվող գերեզմաններ: Անգամ կան դամբարանների նմանները, շիրմաքարերը զարդարած (ինձ համար) ինչ-որ ավելորդ բաներով: Կամ շիրմաքարի նկարները…մեկը մյուսից “փառքի ձգտող”, “ինքնագոհ”: Ասես ասում է, թե ոչինչ չկա իրեն հաղթող, խեղճացնող: Բայց չէ որ կյանքն է հաղթել նրան, ճնշել ու խեղդել իր հատակում: Իսկ միթե այդ ամենով կվերադարձնես կորցրած մարդուն, միթե այդ “ճոխությունը” պետք է ձգի դեպի իրեն բազմաթիվ մարդկանց, ովքեր միայն դրա համար պիտի հարգեն մեռյալին? Դրանք իմ կարծիքով սին բաներ են: Մեկ է, ամենաանպարտելի բանը դա մահն է: Ու ինչքան էլ փորձես պայքարել մահվան դեմ, զուր է: Հիմա կասեք, թե եղել են դեպքեր, որ մարդը հաղթել է մահին: Բայց ես դրան մի բացատրություն կարող եմ տալ: Քանի որ ծովն առանց ալիք չի լինի` պիտի նավավարը հմուտ լինի: Այ այդպիսի դեպքերում, նման “բախտավոր” մարդիկ ուղղակի հմուտ նավավարներ են: Չէ որ կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում ես սանդուղքով ցած: Իսկ այդպիսի մարդիկ չեն սահում ցած: Իրենց կյանքի ընթացքում մարդիկ շատ գործեր են կատարում` և’ չար, և’ բարի, և’ մտածված, և’ անխոհեմ. Այդուհանդերձ շարունակում են ապրել: Ինչպիսի խոսքեր է ասել Թոմաս Վոլֆը!!!. “…Մարդը ծնվում է, որ ապրի, տառապի ու մեռնի, և ինչ էլ բաժին ընկնի նրան ճակատագրով, վախճանը ողբերգական է: Վերջին հաշվով` դա անվիճելի է: Բայց մեր կյանքի յուրաքանչյուր ժամով մենք պարտավոր ենք հերքել այդ անվիճելին”: Մարդը կարող է ապրել երկաաար տարիներ, սակայն անիմաստ, պարզապես օր մթնեցնելու համար` չկատարելով հիշարժան կամ հանրօգուտ գործ: Զուր չեն ասել, որ “ Եթե նման են օրերդ բոլոր, կնշանակի` ապրել ես մեկ օր”: Դե ուրեմն, եթե տրված է այդ կյանքը`ամենաթանկարժեք բանը, որի վրա “դողում ենք”, պետք է ապրել տրված ամեն վայրկյանը, գնահատել, քանզի երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր: Սակայն հնարավոր է, որ մարդ ապրի, այօ’, իրոք ապրի 20,30 կամ 40 տարի` յուրաքանչյուր օրվա իր կյանքը լիարժեք ապրելով: Ըստ իս, ճիշտ է ասված, որ չպետք է ապրել ուտելու համար, այլ ուտել` ապրելու համար: Այստեղ շատ տեղին են հնչում մեծն Սևակի խոսքերը. “Ապրել, ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը…”: Ասելիքս կայանում է նրանում, որ յուրաքանչյուր օր պետք է ապրես, հիշարժան դարձնես այն` քեզ և շրջապատիդ համար, որպեսզի հետո չզղջաս կատարած ու չկատարած արարքներիդ համար, այլ ճակատդ բաց ու հպարտ շրջես: Ու երբեք չհիշես, որ կյանքի կողքին շնչում է նաև մահը: =)
lyavna,,,,,bayc es kuzei cnvei u mahanay,,,,,vortev es kyanq chi fsyotki
ОтветитьУдалитьDe uremn kareli er miangamic chcnvel,,che bayc irakanum petq chi etqan vatates linel,,,,,u aveli lav e voch te vat@ lav tesnenq,ajl gone vati koxqin exac lav@ gnahatenq,isk AYD lav@ misht el ka,,,,,,,,,,pntreq u hastat kgtneq!!!!!!!!!!! :)
ОтветитьУдалитьmersi,,,,lava,,,,chenq uzum,,,,,hesa menq mernum enq
ОтветитьУдалитьDe duq giteq :)))))))))))))))
ОтветитьУдалитьԻմ աչքերի առաջ նոր գրող է մեծանում :)) Ես քո մշտական ընթերցողներից եմ :))
ОтветитьУдалитьԱպրե՛ս
Shnorhakal em Lus jan!!!! Chei asi vor vorpes grox em mecanum,,,=) bayc hamenayn deps zgacvac em lav u hajeli xosqeri hamar,,, :) Qez cankanum em bari yntercum!!!
ОтветитьУдалить