суббота, 1 октября 2011 г.

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


Ճշմարտություն… Պատրաստվեք, որովհետև  հիմա  բազմիցս հնչեցնելու  եմ  այս  բառը: Իսկ  ձեր  մտքով  անցել  է, որ  դուք  և  ճշմարտությունը  կարող  եք  ուս – ուսի  տալ  ու  սարեր  շուռ  տալ? J  Մտածում  եք. “Էդ  ոնց?” : Ասե’մ… Ես, օրինակ,  շաաատ  եմ  սիրում  ճշմարտությունը  ու,  երբ  ինչ-որ  մեկը  թակում  է  դուռս  և  թեկուզ  փոքրիկ  արկղով  նվիրում  է  ինձ  դրանից, ես  երբեք  չեմ  հրաժարվում, արկղը  բռի  ձևով  չեմ  տալիս  նվիրողին  ու  դուռը  փակում  նրա  դեմքին: Դե, բնականաբար, ես  էլ  եմ  սիրում  նմանատիպ  նվերներ  մատուցել, բայց  միայն  “արժանավորներին”:  =)  Ինձ  թվում  է  դրանից  ավելի  թանկարժեք  նվեր  չի  էլ  կարող  լինել:                                                                                                           Գլուխ  գովալ  չստացվի, բայց  ասեմ, որ  ես  ու  ճշմարտությունը  այս  16  տարվա  ընթացքում  դարձել  ենք  անբաժան  ընկերներ: Կցանկանաք  լսել, թե  ինչպես  մենք  երկուսով  կռվեցինք  ու  առանձնացանք  բակի  երեխաներից? Կասեմ!!!...                                                                                                                                     Մի  օր  ես,  ճշմարտությունը, կեղծիքն  ու  սուտը  խաղում  էինք, և  մեր  մեջ  վեճ  ծագեց  նրա  համար, որ  կեղծիքն  ու  սուտը  խոստացել  էին  թույլ  տալ  խաղալ  իրենց  խազալիքներով,  բայց  խաբեցին  ու  չտվեցին: L  Ճշմարտությունը  ամուր  բռնեց  իմ  ձեռքը  ու  այդ  օրվանից  հետո  մենք  դարձանք  անբաժանելի  ընկերներ:                                                                                      Իսկ  եթե  ավելի  լուրջ, ես  միշտ  էլ  կողմ  եմ  եղել  ճշմարտությանը… դառը  ճշմարտությանը, քանզի  այն  ավելի  ընդունելի  է  ինձ  համար, քան  քաղցր  սուտը: Հաճախ  ճշմարտությունը  այնքան  պարզ  է  լինում, որ  մարդիկ  դրան  չեն  հավատում: Նրանք  հակված  են  հավատալու  նրան, ինչ  իրենք  են  ցանկանում:                                                                                                                                 Ինչևէ, ասեմ, որ  ամեն  մի  սուտը  պետք  չէ  վերածել  ճշտի: Ինձ  համար  նման  ճշմարտությունը  գրոշի  արժեք  անգամ  չունի: Ու  միշտ  հիշեք, որ  եթե  ճշմարտությունը  ձեզ  հետ  է, ուրեմն  դուք  արդեն  երկուսով  եք!!!... J


5 комментариев:

  1. Հայարփի ջան ուզում եք ասել, որ երբեք երբեք սուտ չե՞ք խոսել։ նույնսկ ամենափոքրիկ «անմեղ» ստերից։

    ОтветитьУдалить
  2. Amenapoqrik u anmex steric miguce exel en,,,bayc es xosum em aveli mec haskakcoxutyan masin,de MEC steri masin :)

    ОтветитьУдалить
  3. Մեծ ստերն էլ փոքրից են սկսվում։ Իսկ իրականում մեծ ստերը շատ քիչ են պատահում, ինչո՞ւ եք այսքան երիտասարդ տարիքից նման բաների մասին մտահոգվում։

    ОтветитьУдалить
  4. Լուսինե Արշակյան1 октября 2011 г. в 11:55

    Ինչ-որ հատուկ տարիք կա՞ ստերի մասին խոսելու համար։ Չեմ կարծում։
    Հայարփի ջան ապրես :)

    ОтветитьУдалить
  5. Լուս ջան շնորհակալ եմ,,,Հարգելիս, իսկ ինչ վերաբերում է Ձեզ, ասեմ, որ ես քաջատեղյակ եմ,որ փոքր ստերից են ծնունդ առնում մեծ ստերը,իսկ այն որ ես մտահոգվոււմ եմ այդ հարցով կարծում եմ բնական է ու նորմալ: Եթե երեխան փոքրուց ստում է, ապա կարելի է մոտավորապես կանխատեսել նրա ապագան ու բարձրացված հարցն էլ շատ ակտուալ է: Եթե այլ կարծիք ունեք, պարզապես կարդացեք ու ենթատողերում ոչինչ մի փնտրեք:Համենայն դեպս շնորհակալ եմ կարծիքի համար::::::::

    ОтветитьУдалить