Այսօր դուրս էի եկել զբոսնելու ու վայելելու աշնանային հիանալի եղանակը: Դե, քայլում եմ ծառուղով, ոտքերիս տակ լսում եմ տերևների մեղմահունչ խշշոցը, ընկել եմ երազանքների ու մտորումների գիրկն ու հանկարծ… հանկարծ մի այնպիսի բան եմ տեսնում, որ ուղղակի ուղեղիս “պաուզա” կոճակն եմ սեղմում ու ապշահար նայում: Այդքան գեղեցիկ այգում, նուրբ գույներով ու չոր տերևների մեջ, “բոռդյուռին” պպզած երկու երիտասարդի եմ տեսնում, որոնք, բացի այդտեղ, այդ դիրքով հարմարվելուց, լպիրշորեն ծիծաղում են ամեն անցնող-դառնողի վրա ու իրենց տհաճ արձագանքը թողնում: Մեկը լինի ու կանգնի սրանց հարցնի, թե տանից դուրս գալուց առաջ իրենց հայելու մեջ նայել են, մտածել են, որ, եթե իրենք դուրս գան հասարակության մեջ, միայն “տհաճություն են բուրելու”: Մտածում էի չմոտենամ ու ասեմ, բայց ախր շատ լավ գիտեմ, որ ասելուց հետո էլի նույնն է լինելու, հաջորդ օրը նույն իրենց պաշտոնական տեղն ու դիրքը զբաղեցրած` անցնելու են իրենց գործին: Ես շատ երկրներում եմ եղել, բայց նման բան այնտեղ չեմ տեսել: Լավ, հասկացանք, Հայաստանը հեռահաղորդակցման միջոցներ չունի, աշխարհի հետ արտաքին կապը խզված է, բայց միթե մեր ազգը անտեղյակ է մնացել մի կարևոր բանից? Նրանից, որ նախամարդկանց եկել է փոխարինելու ունակ մարդը(Homo Habiels), ապա նեանդերթալյան մարդը, հետո բանական մարդը(Homo Sapiens)…մինչև 21-րդ դարի մարդը: Այ հենց այդ բանական մարդն էր, որ հասկացավ, որ պետք է կանգնել ուղիղ դիրքով, չպպզել և կապկի նման կռացած չքայլել, և վերջապես մի օգտակար գործ անել: Բայց, փաստորեն մեր` հայերիս որոշ մասի մոտ դեռ այդ տիպի մարդու մասին պատկերացումները բացակայում են: Ու մեր սիրելի տղաներն ու տղամարդիկ որ “բոռդյուռը” տեսնում, մի լավ հարմարվում են , ինչպես թռչունը թուխս նստելիս, ու դա էլ հերիք չի, մի անշնորհք քայլ էլ են անում, որ գիտեք արդեն, չեմ էլ ուզում մանրամասնել: Ուղղակի զզզ…զվելի է: Էլ չխոսեմ տղաների մյուս - ների մասին, այլապես ստեղնաշարս կմաշվի: Ով հայ մեծ ՊՊԶՈՂՆԵՐ !!! Չեք կարծում, որ ժամանակն է եկել հանել նմանների պիտակը ձեր վրայից ու ներքևի օդը փոխարինել վերևինով: Մի փոքր էլ վերևի օդը շնչեք, մեկ էլ տեսար մի օր խեղդվեք ներքևում: Ճիշտ էր Խորենացին, երբ գրում էր. “Ողբում եմ քեզ, Հայոց աշխա’րհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագու’յնդ…”: Իհարկե, նրա ողբը այլ խնդիրներից էր ծագում, ու, չնայած որ այդ խնդիրները այսօր էլ կան, բայց ես ուզում եմ ողբալ հենց հայ ժողովրդի համար, որ դեռ հազարամյակներ պետք է անցնի, զարգացման ու կատարելագործման ճանապարհին հայտնվելու համար:
Հա, լավ եք գրել, բայց ո՞ւմ համար եք գրել :))) պպզողները չեն կարդա սա, վստահ եմ ինտերնետից ամենաշատը одноклассники են մտնում :D
ОтветитьУдалитьՃիշտ եք,համաձայն եմ,դա իրենց միակ ապաստարանն է,բայց ես չէի կարող իմ մեջ պահել այս ամենը,,,շատ կցանկանայի տեսնել մի օր նրանց փոխված)))
ОтветитьУдалитьՔո նմանը չկա :D
ОтветитьУдалитьՄենք իրար հասկացանք,ես քո իրավահաջորդն եմ, из поколения в поколение ;)
ОтветитьУдалить