Միշտ գրելու ցանկությունը ինձ մոտ առաջանում է ինչ-որ հաճելի երգ լսելուց հետո: Ու ես ձեռք եմ բերել մի տարօրինակ սովորություն` գրկում եմ սենյակումս եղած մթությունը ու սկսում բացել խոհերիս կծիկը այն չնչին լույսի տակ, որ նուրբ երանգներով թափանցում է իմ “մտածմունքների խորշը”: Իսկ երգը, որ եղավ այս անգամվա ներշնչանքիս աղբյուրը http://www.youtube.com/watch?v=ZGoWtY_h4xo էր, որը լսելիս ես ուղղակի սավառնում եմ երկնքում: Բառերը այնքան էլ կապ չունեն գրառմանս հետ, պարզապես ես փորձել եմ ինչ-որ ձևով համադրել այդ երկուսը: Սա որպես նախաբան: Ինչևէ, երկար-բարակ չխոսեմ ու անցնեմ բուն ասելիքիս J

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է ար;ուն և - թա՜ց վարտիկով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի: Պ.Սևակ
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է ար;ուն և - թա՜ց վարտիկով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի: Պ.Սևակ

Apres! Chgitem, qani tarekan es, bayts ete eritasard es (voch te 30+), el aveli apres ayd jshmartutyuna shut haskanalu hamar!!
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ!!!Ասեմ,ես 30-ն անց չեմ :),,,հաստատ գիտեմ,որ շատերն են ցանկանում այս ամենը հասկանալ ու հենց էսպիսին լինել,,,անգամ ակտիվ քննադատները
ОтветитьУдалить