пятница, 7 октября 2011 г.

ՆՈՐԻՑ ԱՌԱՎՈՏ


Բարև JՆորից  առավոտ… ու  ես, ստիպելով  իմ  իրար  ամուր  գռկած  թարթիչներին  բաժանվել, բացում  եմ  աչքերս: Առաջին  խոսքը, որ  ասում  եմ  ինքս  ինձ, դա  “բարև  Հափ  ջան”  ու  անպայման  չեմ  մոռանում  ժպիտը` ամենակարևոր  բանը: Ինչպես  միշտ  իմ  ընկերը` Արևը, իր  պայծառ  շողերից  չի  մոռացել  և  ինձ  նվիրել  ու  լուսավորել  է  սենյակիս  զգեստապահարանը, որի  վրա  փակցված  են  իմ  լուսանկարները: Բացում  եմ  աչքերս  ու  առաջին  բանը, որ  տեսնում  եմ, դա  փոքրիկ  Հափուլնա, գժոտ  Հափկան  ու  միշտ  շաաատ  մտածող  Հայարփին: Ու  այս  ամենը  իմ  ընկերոջ` Արևի  շնորհիվ: Դե  մենք  լավ  հարազատներ  դարձանք  այն  պահից, երբ  ծնվեցի  ու  անունս  կնքեցին  ՀԱՅԱՐՓԻ:                                                           Ու, երբ  ես  դեռ  ուշքի  չեկած  սավառնում  եմ  իմ  երազներում  ու  երկինքներում, հանկարծ  ականջիս  են  հասնում  էն  “անտեր”  զիբիլի  մեքենայի  “ոռնոցը”  ու  ասես  ամենը  կանգ  է  առնում  վայրկենաբար: Ինչքան  կցանկանայի  այդ  գլուխ  ծակող  ճռռոցի  փոխարեն  լիներ  մի  մեղմահունչ  երաժշտություն…                                                                                                                Ինչևէ  Հայարփի  ջան, իջի’ր  երկնքից, երազելու  ժամանակը  չէ: Եթե  արթնացել  ես, պիտի  շարժվես  օրվա  հրամաններով:                                                                                                                   Ու  նորից  սկսվեց  օրը… օր, որ  չգիտեմ  ինչպես  կընթանա: Ես  չեմ  տալիս  դրա  ընթացքը, բայց  ոչ  էլ  գնում  եմ  օրվա  հունին  հակառակ, քանզի  V-ս (արագությունս)  չի  բավականացնի:  =)                                                                                                                                             Դե, վեր  կացանք  տաք  վերմակի  տակից  ու  անցանք  գործի` լոգանք  ընդունիր, հագնվիր, նախաճաշիր, հայելու  դիմաց  մի  լաաավ  քեզնով  հիացիր  ու  գնա  պարապմունքի… երեկոյան  էլ  մի  բան  կմտածեմ  օրս  հետաքրքիր  անցկացնելու  համար: Դե, ժամանակը  բաց  է  թողնված, արագացրու’ … Ես  գալիս  եմ…                                                                                    Կթողնեմ  այս  գրառումս  ու  նոր  միայն  կգամ!!!  =)

Комментариев нет:

Отправить комментарий