Միթե սա իմ կյանքի առաջին անձրևն է ? Չէ, չմտածեք ես երբեք անձրև չեմ տեսել, աֆրիկուհի չեմ J Ուղղակի փորձեք կարդալ տողերի արանքում գրածս ամեն մի բառը ու միգուցե հասկանաք: Ես առհասարակ իմ կյանքի բոլոր աշունները անցկացրել եմ մռութներս կախ: Դե, քանի որ ես ուրախ մարդ եմ ու սիրում եմ արև, տաք ու պայծառ եղանակ, աշնանային մռայլ օրերը ասես իմ թշնամին լինեին: Ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել: Բայց այսօր զգացի, որ ինչ-որ բան փոխվել է, երբ անձրևի առաջին թեթև ու նուրբ կաթիլները հպվեցին ինձ: Միթե այդ արցունքները, որ այսքան տարի ինձ համար ուղղակի անտանելի էին, հանկարծ ինձ հաճելի դարձան… Միգուցե ես էլ եմ ուզում նրանց նման լալ, բայց չէ… մի րոպե, ես ախր լացն էլ տանել չեմ կարողանում: Լավ, այդ դեպքում ինչ պատահեց? Ինչու այսքան սիրալիր գտնվեցի ու գրկաբաց ընդունեցի այդ փոքրիկ չարաճճիներին? Չորս կողմից ընկերներս ասում են. “Հափ քեզ ինչ ա եղել?” , “Էտ ինչի ա տրամադրությունդ էդքան բարձր?” , “Գժվել ես?” : Բայց ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ է պատահել կամ ինչն է իմ գժության պատճառը: Կանգնել եմ փողոցում ու անձրևի տակ պտտվում, ասես գրկախառնվում եմ ամեն մի կաթիլի հետ ու ոչ մեկին չեմ ուզում բաց թողնել J Իմ նման շատ մարդիկ կան, գիտեմ, բայց նման փոփոխություն ոչ ոք չէր սպասում ինձանից: Ինչևէ, ես չեմ գժվել… Ես այսօր հասկացել եմ, որ անձրևից թաքնվել պետք չէ, որ ամեն մի սպիտակի վրա սևն էլ է գեղեցիկ: Իսկ, եթե այնուամենայնիվ ատում եք անձրևը, պաշտպանվելու համար ուղղակի պետք է բարձրանաք ամպերից էլ վեր!!! Մնացածը թողնում եմ ձեզ, մտածեք… =)
Комментариев нет:
Отправить комментарий