вторник, 20 марта 2012 г.

ՓՈՂԻ ՁԱՅՆԸ ՀՈՏԻ ԴԵՄ


Մի աղքատ մարդ կար: Մարդ, որ անգամ մոռացել էր, որ տաբատը ունենում է նաև գրպաններ, ոչ դատարկ գրպաններ:                                                                                                                    Մի օր այնքան քաղցած է լինում, որ կանգ է առնում մի մեծահարուստի ռեստորանի առաջ ու իր քաղցը հագեցնում համեղ ուտեստների անուշ բույրը շնչելով: Այդ ժամանակ տերը դուրս է գալիս ու նկատում նրան դրսում: Նա պահանջում է, որ չքավորը վճարի իր ռեստորանի ուտեսների հոտը շնչելու ու կշտանալու համար: Բայց քանի որ խեղճ մարդը դրամ անգամ չուներ, հրաժարվում է վճարել: Այդ ժամանակ մեծահարուստը նրան քարշ է տալիս դատարան:                                                                                                                                                    Հաջորդ օրը աղքատ մարդը դատին գալիս է իր վաղեմի ու խելացի վարպետ – ընկերոջ հետ: Մեծահարուստը նրանց տեսնելուն պես սկսում է բղավել: Երբ դատը սկսվում է, դատավորն հայտնում է, որ եթե աղքատը քաղցած է եղել ու հագեցրել իր սովը ռեստորանի ուտեստների հոտով, ապա անպայման պարտավոր է վճարել դրա համար: Երբ վարպետը լսում է այդ ամենը, սեղանին է դնում արծաթե դրամներով լի պայուսակը` նախընտրելով վճարել իր աղքատ ընկերոջ փոխարեն: Նա մոտենում է մեծահարուստին, շնկշընկացնում պայուսակը նրա ականջի տակ ու ասում.                                                                                                                                  
– Լսի՛ր, լսու՞մ ես այս ձայնը:                                                                                                                                  
– Իհարկե լսում եմ, - անհամբերությամբ բղավում է ռեստորանի տերը:                                                                            
– Շատ լավ, այդ դեպքում հարցը լուծված է: Վնասը հատուցված է: Իմ ընկերը շնչել է քո ուտեստների բույրը, դու էլ լսեցիր նրա փողերի ձայնը:                                                                          
Չքավորն ուրախանում է. նա փրկված էր, քանի որ նրա ընկերն իսկապես խելացի ու խորամանկ մարդ էր:

ԴՐԱՄԱՅԻՑ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՔԱՅԼ Է

Այս ներկայացման համար գումարով լացողներ են հարկավոր, ծամածռված դեմքեր ունեցող դիմակներ, բարկությունից պայթող, նյարդերից ջղաձգված դեմքեր, որ իրենց «մեղմահնչյուն» ողբով ավելի ազդեցիկ դարձնեն այս ներկայացումը: Այն բոլոր իրավունքներով կարող ենք կոչել դրամա: Հըմմմ… Դե իհարկե դրամա: Չենք կարող չէ թողնել, որ մեր կյանքը իր հունով ընթանա: Անպայման պետք է մրջյունը փիղ դարձնենք, օդում պտտվող փոշու հատիկները`տորնադո, անձրևի կաթիլները` երեսը թրջող արցունքներ, մի թեք հայացքը` սեփական կյանքի բեկում, թթու խոսքը` ականջ ծակող, դաժան ու սահմռկելի երգեհոնի հնչյուն…                                                                                                                                                        
Ըստ ձեզ դաժա՞ն է չէ, անտանելի, երբեմն խեղդվում ես, ուզում ես քեզ մահամերձ գտնեն մի խուլ տեղ ու չօգնեն: Կյանքը ամբեղջովին ներկայացում է` դրամա: Բայց ո՛չ, դա բոլորովին էլ այդպես չէ: Ճիշտ է այն, որ կյանքը թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ, բայց այ թե թատրոնում ընթացող ներկայացումը ի՞նչ ժանրի կլինի, ի՞նչ բնույթ կկրի, կախված է միմիայն մեզանից: Մենք էլ հակված ենք դրամատիկ տեսարանների: Ու երբ ձեր աչքերից հանեք սև, խամրած ակնոցները, կզգաք, որ այն, ինչի միջով անցնում եք դուք, այն , ինչ անում եք դուք կամ կատարվում է ձեր հետ, ընդամենը կատակ է: Ես չեմ ասի արդեն շաբլոն դարձած արտահայտություններ, որ կոչ են անում չտխրել, միշտ ժպտալ, լինել positive: Գիտեմ` դա անհնար է: Ուղղակի լինում են ու շատ են դեպքերը, երբ պետք է JUST ժպտալ J ու անցնել, առանց հետ նայելու: Կամ պետք է JUST լռել, առանց բորբոքվելու:                                                                 Պետք չէ կատակերգությունը դրամա սարքել, քանզի երբ մի օր մի պահ հայացք նետեք ձեր անցած «դրամատիկ» կյանքին, այն այլևս ողբերգական չի տվա, այլ կդառնա մի փոքրիկ կատակախառն դրվագ: Ու այդ պահին, հավատացե՛ք, գեղեցիկ ժպիտը հաստատ կկարողանա տեղ գտնել ձեր դեմքին…