Այս ներկայացման համար գումարով լացողներ են հարկավոր, ծամածռված դեմքեր ունեցող դիմակներ, բարկությունից պայթող, նյարդերից ջղաձգված դեմքեր, որ իրենց «մեղմահնչյուն» ողբով ավելի ազդեցիկ դարձնեն այս ներկայացումը: Այն բոլոր իրավունքներով կարող ենք կոչել դրամա: Հըմմմ… Դե իհարկե դրամա: Չենք կարող չէ թողնել, որ մեր կյանքը իր հունով ընթանա: Անպայման պետք է մրջյունը փիղ դարձնենք, օդում պտտվող փոշու հատիկները`տորնադո, անձրևի կաթիլները` երեսը թրջող արցունքներ, մի թեք հայացքը` սեփական կյանքի բեկում, թթու խոսքը` ականջ ծակող, դաժան ու սահմռկելի երգեհոնի հնչյուն…
Ըստ ձեզ դաժա՞ն է չէ, անտանելի, երբեմն խեղդվում ես, ուզում ես քեզ մահամերձ գտնեն մի խուլ տեղ ու չօգնեն: Կյանքը ամբեղջովին ներկայացում է` դրամա: Բայց ո՛չ, դա բոլորովին էլ այդպես չէ: Ճիշտ է այն, որ կյանքը թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ, բայց այ թե թատրոնում ընթացող ներկայացումը ի՞նչ ժանրի կլինի, ի՞նչ բնույթ կկրի, կախված է միմիայն մեզանից: Մենք էլ հակված ենք դրամատիկ տեսարանների: Ու երբ ձեր աչքերից հանեք սև, խամրած ակնոցները, կզգաք, որ այն, ինչի միջով անցնում եք դուք, այն , ինչ անում եք դուք կամ կատարվում է ձեր հետ, ընդամենը կատակ է: Ես չեմ ասի արդեն շաբլոն դարձած արտահայտություններ, որ կոչ են անում չտխրել, միշտ ժպտալ, լինել positive: Գիտեմ` դա անհնար է: Ուղղակի լինում են ու շատ են դեպքերը, երբ պետք է JUST ժպտալ J ու անցնել, առանց հետ նայելու: Կամ պետք է JUST լռել, առանց բորբոքվելու: Պետք չէ կատակերգությունը դրամա սարքել, քանզի երբ մի օր մի պահ հայացք նետեք ձեր անցած «դրամատիկ» կյանքին, այն այլևս ողբերգական չի տվա, այլ կդառնա մի փոքրիկ կատակախառն դրվագ: Ու այդ պահին, հավատացե՛ք, գեղեցիկ ժպիտը հաստատ կկարողանա տեղ գտնել ձեր դեմքին…

Комментариев нет:
Отправить комментарий