суббота, 29 октября 2011 г.

ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ ԽՈԶԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ


  Նստել  ես  մթության  մեջ, ականջակալներում  քո  սիրած  երգացանկից  մի  երգ  է  հնչում, որ  հոգեհարազատ  է  քո  զգացմունքներին, հույզերին, ապրումներին  ու  ասված  խոսքերին: Ոչ  ոք  չգիտի, որ  դու  լալիս  ես: Սառը  արցունքները  անաղմուկ, կամա~ց  գլորվում  են  տաք  այտերիդ  վրայով  ու  դիպչում  սրտիդ  նուրբ  լարերին: Դրանցից  ամեն  մեկը  մի  հիշողություն  է, ապրած  օրեր, ժամեր, վայրկյաններ: Դու  մտածում  ես  չասված  խոսքերի  մասին, որ  պետք  է  հնչեին  այն  աղմկոտ  լռության  մեջ… այո, աղմկոտ, քանզի  շուրթերը   լուռ  էին, խոսում  էին  միայն  մտքերը: Բայց  արդեն  ուշ  է, չասված  խոսքերը  մնացին  այնտեղ` լուռ  ու  մութ  անկյունում: Մեղադրում  ես  ինքդ  քեզ  քո  կատարած  ընտրության   համար…                                                                                                                                                              Բայց  ես  քե’զ  եմ  ասում, քե’զ, վեր  կաց  ու  շուտ  մաքրիր, սրբիր, ընդմիշտ  վերացրու  այդ  անիծյալ  արցունքները, որ  անհետանան: Պահիր  քո  մարգարիտները  ուրախ  պահերի  համար: Եվ  վերջապես, ժամանակն  է  եկել  փոխելու  այդ  նվնվոցը  քո  ականջներում  հնչող: Քեզ  ինչ  է  թվում, նա  էլ  է  հիմա  քեզ  նման  պատուհանին  հենված, հայացքը  մի  անորոշ  կետի  սևեռած  ու  հիշողությունների  գիրկն  ընկած`  գրկաբաց  ընդունում  թափվող  ամեն  մի  արցունքը? Ո’չ, նա  հիմա  ուրախությունից  կպայթի, եթե  որևէ  մեկը  ասեղով  ծակի  նրան: Իսկ  դու… դու  նստել  ու  տխուր  հիշողություններն  ես  տաքացնում  քո  գրկում, չես  թողնում  գնան, հեռանան: Ինչու  ես  քեզ  հանձնել  թախիծին, լացին  ու  մռայլությանը? Ժամանակին  Արև  էիր  ինչ-որ  մեկի  համար, լուսավոր, պայծառ  մի  էություն: Բայց  դու  ախր  առանց  նրա  էլ  այդպիդին  ես  ու  միայն  նրան  չես  ջերմացնում:                                            Դե’, դադարեցրու  այդ  արցունքների  անվերջ  թվացող  հոսքը: Հիշի’ր  միշտ, որ  պետք  չէ  խոզերի  առաջ  մարգարիտներ  թափել: Խնայիր  դրանք, խոզերը, մեկ  է, կեղտի  մեջ  էլ  են  իրենց  լավ  զգում: Այ, երբ  քո  դիմաց  մարդ  կլինի  կանգնած  և  ոչ  թե  խոզ, նվիրիր  նրան  քո  անգին  մարգարիտներից  ինչքան  ուզես… նա  արժանի  կլինի  դրան: Բայց  սա, համոզված  եղիր, այդ  մարդը  չէ:                                                                                                           Դե’, վերացրու  այդ  փոքրիկ  բյուրեղիկներին  քո  այտերից!!!

Комментариев нет:

Отправить комментарий