Քայլում ես փողոցով… Նայում ես կյանքին ուրիշ հայացքով ու այն, ըստ քեզ, գունավոր է: Փորձում ես չնկատել անցորդներին: Նայում ես նրանց վերևից, թերագնահատում նրանց: Պետք չէ, վար իջի’ր… Չարացած ես բոլորի նկատմամբ, և ինչու?... Ոչ ոք չի ուզում քեզ հասկանալ? Բայց կանգնիր մի պահ ու նայիր շուրջդ… Հավասարվիր բոլորին ու տես ավելին նրանց մեջ: Քեզ թվում է դու բարդ մարդ ես ու քեզ չեն հասկանում? Մտածիր ու փորձիր հասկանալ, որ դու ինքդ քո այդ հպարտ ու ինքնագոհ քայլվածքով, շաաատ վեր ցցած քթով վանում ես այդ մարդկանց: Քայլիր նրանց հետ հավասար ու կհասկանաս, որ ոչնչով ավելի չես նրանցից: Մի լաաավ ուսումնասիրիր նրանց ներքինը: Միգուցե զգաս, որ այդ մարդիկ ավելի հետաքրքիր ու հաճելի են. չէ որ գեղեցիկ ու լավ է թվում այն ամենը, ինչին սիրով են նայում: Քանդիր այն քարե խորանարդը, որ ինքդ քո ձեռքերով ես շարել շուրջդ ու վախենում ես ներս թողնել ինչ-որ մեկին: Տարբեր մարդկանց հետ շփվելուց հետո կարծիքդ կփոխես ու կհասկանաս, թե որքան լավն են նրանք: Մ’ի չափիր նրանց ըստ արտաքինի, այլ փորձիր ուղղակի ճանաչել: Բայց այս ամենը չի նշանակում, որ դու պետք է մոռանաս քո ինքնագնահատականիու քո մասին: Ու, եթե ուզում ես սիրվել ու լինել հարգված ուրիշների կողմից, նույնը պետք է անես և դու, անգամ, եթե առաջին քայլը լինի քո իսկ կողմից: Եվ միշտ հիշիր.
Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է!!!
Մոպասան
Մոպասան
shat chisht es!!!!!!
ОтветитьУдалитьԴե մարդիկ պետք է աշխատեն էսպիսին լինել ;)
ОтветитьУдалить