Երեկ զբոսնելիս ուշադիր հետևում էի մարդկանց: Նրանց պահվածքին, շարժուձևին, դեմքի արտահայտությանը, միմյանց ցույց տված վերաբերմունքին: Առհասարակ սիրում եմ ուսումնասիրել մարդկանց ու թափանցել խորքը, թեկուզ մի հայացքով: Ես շատ եմ ուզում ճանաչել մարկանց, բայց դա ինձ մոտ դեռևս այնքան էլ չի ստացվում: Երկար մտածելուց հետո մի բան հասկացա, որ մարդ արարծը իր ողջ կյանքում, անկախ իր ցանկությունից, կրում է բավականին կոշտ ու երկարակյաց դիմակ: Ասում եմ երկարակյաց, քանզի շատ անգամ շատերը ուզում են կոտրել այդ “պադոշ” կաղապարը, սակայն պայքարելն անիմաստ է: Մեկ է, դիմակը իր ողջ փայլով ու գեղեցկությամբ շարունակում է մնալ իր պատվավոր տեղում ու “զարդարել” մարդուն, ով մեծ հաճույքով ու շուքով կրում է այն: Արտաքուստ դիմակի վրա փոշու փոքրիկ հատիկներ կան: Այդ հատիկներն են ձևականությունը, ժպիտը, հարգանքը, սերը, բարությունը և այլ բարի ու լաաավ հատկանիշներ: Իսկ դիմակից այն կողմ, իրական դեմքին զետեղված են խաբեությունը, կեղծիքը, նախանձը, չարիքը, սուտը, քամահրանքը, հոռետեսությունը, կծծիությունը…և վերջապես դաժանությունը: Այն դաժանությունը, որ յուրաքանչյուրս էլ ունենք մեր մեջ: Եվ ես չեմ վախենում, ասելով, որ մարդ արարածը ՀՐԵՇ է: Այո, ասում եմ ՀՐԵՇ, քանզի հենց արարման պահից մարդը լցված է եղել չարությամբ: Ու այդ դաժան երևույթը մարդը քարշ է տալիս իր հետ ամեն տեղ` ծնված իսկ պահից: Դրա անունը ՉԱՐՈՒԹՅՈՒՆ է: Ամբողջ կյանքում ապրում ենք ստի ու կեղծիքի մեջ, կուլ տալով դիմացինի դիմակի վրայի փոշու մանր հատիկները: Պատկերացնում եք ինչ կլիներ, եթե մարդիկ չունենային այն կեղծ հավատը միմյանց նկատմամբ, որ ունեն? Նրանք կխժռեին իրար` առանց վայրկյան իսկ մտածելու: Մի խայծ ու դա հաստատ կլինի:
Նայելով շուրջս տեսնում եմ, որ բոլորը քծնող են, ապիրատ: Այո, այո. Բոլոր-բոլորը, առանց բացառության: Ես համարձակորեն եմ դա ասում, որովհետև կան բազմաթիվ ապացույցներ:
Ասենք, ինչու է… .Մարդ անպայման անում այն, ինչի համար հաստատ գիտի պետք է փոշմանի:
.Սիրում վատաբանել ուրիշին, բամբասել մյուսի հետևից:
.Չարությամբ լցվում դիմացինի հանդեպ:
.Անպայման ցավ պատճառում դիմացինին:
.Իրեն լավ վերաբերվողին միշտ վատ պատասխան տալիս:
.Ամեն ինչ ունենալով հանդերձ ուրիշին նախանձում, չնայած ասում է, որ դա զուտ “բարի նախանձ” է: Բայց նման հասկացություն չկա:
.Խաբում ու առանց ստի չի կարողանում մի վայրկյան անգամ շնչել:
Այսպես շատ ու շատ “ինչու” ներ կան, որոնք ավելանում են մարդու որակական հատկանիշներին և ևս մեկ անգամ գալիս ապացուցելու, որ Նա`մարդը երբեք չի կարող լինել կատարյալ: Փորձեք գոնե մեկին առանձնացնել բոլորից ու կոչել Մարդ: Չի ստացվի, քանզի համոզված եմ, որ չկա այդպիսի մեկը: Իսկ եթե լինի, վայրկյաններ կպահանջվեն նրան ձուլելու այն խառնամբոխի հետ, որում ապրում ենք: Ես չեմ զատում ինձ, որովհետև ինքս էլ ապրում եմ այդ կեղծիքի կաթսայում: Չէ, կներեք, չեմ ապրում, եփվում եմ: Գիտեմ, որ իմ դիմակն էլ է ձևավորվում ու շատերն ուզում են տեսնել դրա գեղեցկությունը: Բայց…Կա մի լաաավ ու հաստատուն (100%-անոց) ԲԱՅՑ: Մարդու դեմքը ամենակատարելագործված դիմակն է, ուստի մեզնից ոչ մեկը և առհասարակ մարդ արարածը երբեք էլ դեն չի նետի ու չի ազատվի այդ անիծյալ դիմակից!!! Ու այդպես էլ յուրաքանչյուրս կծնվենք, ոտք դնելով դիմակահանդեսի մեեեծ դահլիճը, և մինչև մահ կապրենք այդ “հիասքանչ” հանդեսում `
յուրաքանչյուրս մեր սեփական դիմակով:
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьThankssssssss,,,,,,,,
ОтветитьУдалитьՑավոք սրտի` դա է դառը իրականությունը, իսկ ի՞նչ է մնում մեզ, մի՞թե մենք էլ հագնենք մեր դիմակները եւ շարունակենք ապրել կեղծիքի մեջ: Պատասխանը ակնհայտ է`ուրիշ տարբերակ չկա, ցավոք:Քանի որ միայն մենք փոխվելով ամբողջ աշխարհը չենք փոխի:
ОтветитьУдалитьԱյ հենց դրանում էլ կայանում էր ասելիքս,,,դու լիովին ճիշտ ես:Քանի դեռ մենք մարդ արարածներ ենք կոչվում,առանց դիմակ ուղղակի անհնար է:Շնորհակալ եմ կարծիքի համար!!!
ОтветитьУдалитьԽնդրեմ, ճիշտն ասած ես էլ խառնված եմ այս թեմայով, այնպես որ `շա~տ հոդեհարազատ է:
ОтветитьУдалитьԴե, այս թեման միշտ էլ ակտուալ է :)Իսկ մենք էլ արծարծում ենք այն,,,
ОтветитьУдалить