Մի ակնթարթ:Մի վայրկյան: Մեկ հայացք: Մի վերջին շունչ: Արևի վերջին շող, մաքուր օդի վերջին կաթիլ: Եվս մեկ ակնթարթ
և
վերջ… Իսկ հետո՞: Չգիտեմ, չեմ ուզում մտածել: Իսկ միգուցե փորձես, փորձես հասկանալ՝
հետո ինչ կլինի: Իսկ
վա՞ղը: Չէ՛, պետք չէ թափանցել
այնտեղ, ուր ամեն ինչ միապաղաղ է, միակերպ, անհասկանալի, անորոշ: «Ախր այս ի՞նչ մտքեր են է…» ,- մտածեց նա: Զգում
էր, որ իր մեջ մի ներքին
պայքար էր գնում. մի
կողմից փորձում էր անտարբեր երևալ, հանստացնել ինքն իրեն և շրջապատի մարդկանց, մյուս կողմից
ներքին դրամայի ականատես
էր, որի գլխավոր կերպարները
իր վախերն էին: Լարված
պայքարի ամեն ակնթարթն
ավելի է մոտենում
նրան, ինչից 14-ամյա աղջիկը
փորձում է խուսափել, ինչի դեմ փորձում է պայքարել: Մի ակնթարթ: Մի
վայրկյան… Ու վերջ: «Բայց չէ՛, սպասիր: Այդպիսի վայրկյաններ, ակնթարթներ որքան եմ ունեցել` թե՛
լավ, թե՛ վատ, թե՛ երջանիկ, թե՛
դժբախտ: Դրանք են, որ խտացել, հավաքվել, կուտակվել և վերածվել են “իմ կյանքի”: Որքան կուզեի
վերացնել ժամանակը, ասել` կա՛նգ առ, ակնթա՛րթ:
Սպասի՛ր, թող ապրեմ: Ես դեռ պետք եմ սովից տանջվող
ընկերոջս, ցրտից սառող շնիկիս… Ես
պետք եմ… կա՛նգ առ, ակնթա՛րթ: Սպասի՛ր: Էհ, մեկ է ոչինչ չի փոխվելու:
Ժամանակն անընդհատ է, ակնթարթն` անցողիկ: Մնում է միայն վայելել
կյանքի վերջին բերկրալից
վայրկյանն ու գնալ դեպի անհայտություն… Հաջողությու~ն Արև, իմ
վերջին ակնթարթ» ,- մի վերջին
անգամ մտածեց աղջնակը
և նրա «ակնթարթն» առհավետ
կանգ առավ…
Комментариев нет:
Отправить комментарий