пятница, 31 января 2014 г.

ՔՈ ՄԱՏՆԵՐԸ...




Հիշում  եմ  երկար  մատներդ... 
Հիշում եմ, թե  ինչպես  էիր  մոտենում  դաշնամուրին, դանդաղ  ու հանգիստ  ստեղների վրայից   վերցնում  կտորը,նստում  կլոր  աթոռին: Ու  այդ պահին  դեմքիդ  այնքան հանգստություն, այնքան  նուրբ  գծեր  կային: Ու  իմ  աչքի  առաջ  քո մատները  սահում  էին ստեղների  վրայով` մեկ սև,մեկ  սպիտակ: Ականջներս  ճմոթվում  էին այդ նրբությունից,հնչյուններից: Վախենում  էի  ստեղները  մաշվեն, վերանան  քո  բարակ մատների  տակ: Չգիտեմ` ինչպես  էիր  վերև-ներքև  անելով  սիրտս  վերև-ներքև  անում, բայց ես  ցնդում  էի, վեր  բարձրանում  այդ  հնչյունների  հետ, պար  գալիս  օդում: Բարձրից  քո մատներն  ավելի  էին  գեղեցկանում: Ես  սովորում  էի  սիրել,սիրել  երաժշտությունդ ու...
Թունելի  պես  բաժանում  էին  քո  հնչյունները  մեզ` մեկ  սև,մեկ  սպիտակ: Հասնելու  համար  կուլ  էի  տալիս  ամեն  մի  մեղեդի, ամեն  մի   ,բայց  քո  սև-սպիտակը  վերջ  չուներ, քո մատները  հոգնել  չգիտեին... Ոչ  մի անգամ  չասացիր  քո  մատների  գաղտնիքը: Շատ կուզեի լսել  քեզնից, որ  այդ հնչյուններն  իմն  են, բայց  դու  այդպես  էլ  չխոսեցիր: Իսկ  երբ երկար մատներդ  իջեցնում էիր  մազերիս  մեջ, թվում  էր, թե  հանգիստ  ես  տալիս  նրանց: Բայց  այնտեղ  էլ  դրանք խճճվում  էին, ուղեղս  լցնում  սև-սպիտակով: Ինքդ  էլ  հաճախ մտքում փորձում  էիր ինձանից  դաշնամուր  սարքել,բայց  ինձնից  ի՞նչ  դաշնամուր. քմծիծաղդ էր մատնում: Ես միայն  կարող  էի  լսել  ու  նայել, նայել  մատներիդ:
Քեզնով  հասկացա. շուրթերից  առավել  մատներն  են  ապացուցում, որ  սիրում  են...     



              

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить