Ահա, մեկ- երկու, կարծես թե այսօր էլ է մեր քաղաքը դառնալու ալեհեր ծերունի: Ձյունը տեղաց շատ պաղ, միապաղաղ, սկզբում ճեմելով, ապա ընտելանալով միջավայրին` սկսեց պար գալ: Փաթիլները կամաց-կամաց մեծացան` ավելի գեղեցկացնելով այս առանց այն էլ հրաշագեղ տեսարանը: Ու էլի փոքրիկ հրապարակում հայտնվեցին երեխաները, որոնք մի լավ հոգնելուց և ուժասպառ լինելուց հետո քաշվեցին տաք վառարանների մոտ` իրենց մի բաժակ թեյը ըմբոշխնելու: Մեկը իր մեքենայի տանիքին հարմար տեղավորված փաթիլներն էր դաժանաբար թափում գետնին. պետք է կարողան՞ար շարժվել, թե ոչ: Շոգից դժգոհող, իսկ ցրտին չդիմացող մարդը դուրս էր եկել ու ձողով մաքրում էր տան վառարանի խողովակը խցանած ձյունը` քթի տակ անդադար փնթփնթալով: Մեկն անցնում էր արագ քայլերով, միգուցե չնկատելով, թե ինչ է կատարվում շուրջը: Տատիկն էլ այնքան ուժեղ էր բռնել անձրևանոցի բռնակը, ասես վերջինը փախուստի մի քանի անհաջող փորձ էր ունեցել և ուր որ է կրկին փախչելու է: J Կատուներն էլ թափառում էին տանիքների վրա, այն հույսով, որ մի տաք անկյուն կգտնեն ինչ-որ տեղ: Մի երեխա էլ էր դուրս եկել, հավանաբար հոր ձեռքն էր, որ ամուր բռնել էր: Գուցե սա նրա առաջին ձյունն էր, բայց մեր քաղաքը… Քանի ու քանի այսպիսի ձմեռներ ու հրաշագեղ տեսարաններ է տեսել, սեփական մաշկի վրա զգացել մեր քաղաքը: Իսկ փոքրիկի աչքերը պսպղում էին հուզմունքից ու հիացմունքից: Չգիտեր, թե ինչ է պետք անել այդքան “պիստակի” հետ: Անշարժ էր և, ինչպես այդ փոքրիկը, մի տղա: Երևի բավականին երկար էր ըմբոշխնել այդ գեղեցկությունը, որ ձյունը հասցրել էր ծանրանալ նրա ուսերն: Նա շարժում անգամ չեր անում: Հառել էր իր հայացքը փողոցի լուսարձակին ու պինդ-պինդ նայում էր դեղին լույսին: Նրա թարթիչների շարժումն էլ չեր նկատվում: Սառել էր. միգուցե հիշողություններն էին բռնել կոկորդից ու բաց չէին թողնում: Ամեն մեկը յուրովի էր ընդունում ձյունը… Այսօր այս ձյունն ինձ գուժկան թվաց: Ինձ համար այլևս հրաշք չէ, թող դադարի: Բայց մի՞թե այն պետք է անսա ինձ: Միևնույն է ինչ-որ մեկի կյանքում այն գուցե հասցրել է հրաշքներ գործել, կամ գործում է, կամ էլ սպասումը կա, որ գործելու է:
Իսկ ձյունը գալիս է…
Ձյունը գալիս է դանդա՜ղ, ձյունը իմ երգն է երգում․․․
ОтветитьУдалитьՈսկեծամ գեղեցկուհի առանց քեզ ես չեմ ապրի, առանց ձյունը ճերմակ մի պահ շուտով կդադարի
Ռուբեն Հախվերդյանի ամենալավ երգի բառերը ;)շնորհակալ եմ :)
ОтветитьУдалить