пятница, 3 февраля 2012 г.

ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ` ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ


Այսօր  Հայ  Առաքելական  եկեղեցին  տոնում  է  Սուրբ  Սարգիս  զորավարի  օրը: Շնորհաշատ  զորավար  Սարգիսը  շատերին  է  առաջնորդել  առ  Քրիստոս։ Ըստ  ավանդության` Ս. Սարգիս  զորավարն  իր  որդու` Մարտիրոսի  և  14  քաջ  մարտիկների  հետ  նահատակվել  է  հանուն  քրիստոնեական  հավատքի: Հավատացյալները  նահատակների  մարմիններն  ամփոփում  են  Համիան  քաղաքում: Բայց  տաիներ  անց  Ս. Մեսրոպ  Մաշտոց  վարդապետը  Ս. Սարգսի  մասունքները  բերում  է  Կարբի  և  տեղում  կառուցում  նրա  անվամբ  եկեղեցի:                                                                                                                                            
Ժողովրդական  մտածողության  մեջ  Սարգիսը  չի  զոհվել, այլ   "լույս"  է  դարձել  և  արագահաս  է, ինչպես  լույսը։ Շատերը  հավատում  են, որ  Սուրբը  ուրբաթ  երեկոյան  և  գիշերը  այցելում  է  մարդկանց  տները։ Տան  կանայք  սկուտեղի  վրա  փոխինձ  են  մաղում, դնում  դռան   հետևում, հուսալով, որ  սուրբ  Սարգիսը  կայցելի  իրենց, և  նրա  ձիու  ոտնահետքը  կմնա փոխինձի  վրա։ Շաբաթ  առավոտյան  պատարագից  հետո  այդ  փոխինձը  շաղախում  և  ուտում  են։ Սարգիսը  ժողովրդի  մեջ  դիտվում  է  որպես  զինվորականների  և  երիտասարդների  սիրո  հովանավոր  ու  նրանց   նպատակներն  իրականացնող  սուրբ։  Տոնի  նախորդ  ուրբաթ  երեկոյան, համաձայն  ժողովրդական  սովորության,  երիտասարդները  աղի  բլիթ  են  ուտում, որպեսզի  սրբի  բարեխոսությամբ  երազում  տեսնեն  իրենց  ջուր  տվող  կյանքի  ապագա  ընկերոջը։ Սուրբ  Սարգսի  տոնը  հռչակվել  է  որպես  Երիտասրդության  օրհնության  օր: Այդ  օրը  պատանիներն  ու  պարմանուհիները  գնում  են  եկեղեցի, մասնակցում  սուրբ  պատարագին՝ աղոթելով  և  խնդրելով  սրբի  բարեխոսությունը, որից  հետո  ստանում  են  քահանայի  օրհնությունը։            
Դե  իսկ  ով  էլ  ոչինչ  չի  տեսել  երազում, նշանակում  է  կամ  ժամանակը  չէ, կամ  էլ  գիշերը  թաքուն  ջուր  է  խմել: J

2 комментария: