пятница, 27 января 2012 г.

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԲԱՅՑ ԻՆՉԻ՞Ց


Զգուշացե՛ք, դռները  փակվում  են, հաջորդ  կայարանը  “Ծանոթություն”: Անցում  ենք  կատարում  “Հանդիպում”  կայարան: Եվ  կիզակետում  չենք  բաժանվում:   
Զգուշացե՛ք,դռները  փակվում  են, հաջորդ  կայարանը  “Հասկացի՛ր  ինձ”: Անցում  ենք  կատարում  “Սիրահարություն”  կայարան` ռոմանտիկ  ուղու  վրա:                           Զգուշացե՛ք, դռները  փակվում  են, հաջորդ  կայարանը  “Անհեթեթություն”: Անցում  ենք  կատարում  “Ամենատհաճ  սպասումների  կատարման”  կայարան:                                       Զգուշացե՛ք, դռները  փակվում  են, հաջորդ  կայարանը  վերջինն է… Մթնում  է…               
Զգուշացե՛ք, դռները  փակվում  են`հենց  դրանում  էլ, ցավոք, ինչ-որ  հավերժական  բան  կա: Վերջին  կայարանում  միշտ  էլ  իջնում  են, իսկ  դռները  կյանքի  ամեն  փուլից  հետո  փակվում  են, հետևում  թողնելով  այն  ամենը, ինչ  այդքան  փափագում  եք  վերադարձնել: Ափսոս, որ  մենք  չենք  կարող  ապրել  միայն  “Երջանկություն”  կայարանում…



Комментариев нет:

Отправить комментарий