понедельник, 9 января 2012 г.

Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ , Ե՞ՐԲ ԴԻՏԵԼ , Ո՞Ր ԱԼԻՔՈՎ ԴԻՏԵԼ

Ուրեմն  այսպես. ով  հոգնել  է  թերթեր  գնել  TV-ով  հեռարձակվող  հաղորդումներին հետևելու  համար, կամ  չի  կարող  համացանցից  մի  որոշ  ժամանակով  պոկվել, այսպիսի  մարդկանաց  խորհուրդ  եմ  տալիս  օգտվել  TVCUYC.AM   կայքից: Հեռուստատեսային  ծրագրերի  ցանկերի   առցանց  դիտում  հենց  այս  կայքում:                                                        
Կայքը  գործում  է  մոտ  մեկ  տարի: Կայքի  հիմնադրման  միտքը  հղացել  է  մի  քանի  տղաների  մոտ, և  նրանք  որոշել  են  իրականացնել  այն: Թիմը  բաղկացած  է  չորս  հոգուց` Ավետիք  Դավթյան, Նորայր  Ամիրխանյան, Արամ  Վասիլյան  և  Հարություն  Մուրադյան:                         
Այժմ  ծանոթացնեմ  ձեզ  կայքի  հնարավորություններին: Այստեղ  կարելի  է  ծանոթանալ  հայկական (Armenia TV, Shant TV, H1)  և  արտասահմանյան  TV- ալիքներով  հեռարձակվող  տարբեր  հաղորդումների  ծրագրերին, ինչպես  նաև  դիտել  դրանք   online: Կցանկանայի  նշել, որ  յուրաքանչյուր  տեսակի  online  դիտում  կայքում  անվճար  է:  Այցելուները  հնարավորություն  ունեն  որորնելու  հաղորդումներ, իսկ  որոնումը  աշխատում  է  այնպես, ինչպես  Google-ի  որոնման  համակարգը: Որոնման  դաշտում  կարող  եք  հայերեն, ռուսերեն  հաղորդումները  որոնել` մուտքագրելով  բառը  անգլերեն  տառերով, հարմարավետության  համար: Ինչպես  նաև  կարող  եք  օգտագործելով  արագ  որորնման  հնարավորությունը, տեսնել  երեկոյան  ֆիլմերը, հումորային, սպորտային, երաժշտական  հաղորդումները  և  այլն : Մի  խոսքով  այստեղ  դուք  կարող  եք  գտնել  ձեր  նախընտրած  ժանրի  հաղորդումներ, հետևել  դրանց  հեռարձակման  ժամին, անգամ  տեսնել, թե  շաբաթվա  մնացած  օրերին  ինչ  է  ձեզ  սպասվում  հեռուստացույցով: Իսկ, եթե  ձեզ  հետաքրքրում  է  օրվա  եղանակը  Երևանում, ապա  կարող  տեղեկանալ  հենց  այստեղ: Այցելեք  http://tvcuyc.am   կայք  և  հաստատ  ստիպված  չեք  լինի  վազել  հեռուստատեսության  հետևից  հասցնելու  համար: J Գտեք  ձեզ  հետաքրքրող  հաղորդումները  և  ֆիլմերը` այս  կայքի  միջոցով, խնայելով  ձեր  ժամանակը:

Комментариев нет:

Отправить комментарий