Մի անգամ մի երեխա մտավ սրճարան, որ մոտ 10 տարեկան կլիներ, ու միայնակ նստեց սեղանի շուրջ: Մատուցողը մոտեցավ նրան.
– Ի՞նչ արժե ընկույզով շոկոլադե պաղպաղակը:
– 300 դրամ, –պատասխանեց մատուցողուհին:
Տղան հանեց գրպանից մետաղադրամները ու սկսեց հաշվել:
– Ի՞նչ արժե սովորական, առանց որևիցե բանի պաղպաղակը:
Մի քանի հաճախորդներ ևս սպասում էին, և մատուցողուհին պատասխանեց հեգնական տոնով.
–150 դրամ:
Տղան նորից հաշվեց իր մոտ եղած դրամները:
– Սովորական պաղպաղակ եմ ուզում, – որոշեց նա:
Մատուցողուհին բերեց պաղպաղակը և դրա հետ մեկտեղ սեղանին շպրտեց հաշիվը: Երեխան վերջացրեց պաղպաղակ ուտելը, վճարեց դրամարկղի մոտ ու հեռացավ: Մատուցողուհին վերադարձավ նրա սեղանը մաքրելու և ապշեց, երբ դատարկ բաժակի կողքին տեսավ գեղեցիկ շարված մետաղադրամները. 150 դրամ` նրա պարգևադրամը:

Комментариев нет:
Отправить комментарий