четверг, 5 января 2012 г.

ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԵՆ 2012 –ում


Ի՞նչ  է  կատարվում… Ո՞վ … Ինչպե՞ս… Իսկ  դուք  գիտե՞ք… Բայց  դուք  փորձեք… Դուք  պետք  է…  Օ~յ, միգուցե  ես  վերջիվերջո  սեղմեմ  “պաուզա”  կոճակը, կամ  չէ, միանգամից   “ստոպ”-ը  ու  նախ  ողջունեմ  ձեզ  իմ  սիրելի  ընթերցողներ, այլապես  եկած-չեկած  սկսում  եմ  արշավել  ձեր  ուղեղների  վրա: Չէ  որ  սա  2012-ի  առաջին, անդրանիկ  գրառումն  է: Հիմա  արդեն  “ստոպ”  արեցի, մոռացա  ամեն  տեսակի  քարոզարշավ  ու  սկսում  եմ:                                                                         Դե  Նոր  տարին  շնորհավորված  է, աղցանները  հասնում  են  “Finish”-ին, մրգերը  թթվում  են, թթուները  թթվում  ու   թթվում  են… Մի  խոսքով  չէի  ցանկանա  հղել  այդ  շաբլոն  դարձած “շնորհավորում  եմ  ձեր  Ամանորն  ու  Սուրբ  Ծնունդը ” մաղթանքը, չնայած որ արդեն ասացի: Առանց  այն  էլ  այս  նոր  2012-ը  եկել  կանգնել  է  միջանցքում  ու  առաջ  չի  գնում: Բացել  է  ճամպրուկը  և  մի  գլուխ  նվերներ  է  հանում  ու բաժանում`երջանկություն, առողջություն, հաջողություն, առաջադիմություն, հարստություն, սեր, բարություն… Բա  ի՞նձ:Ինձ  էլ  բաժին  ընկավ  գրելու  ու  ստեղծագործելու  ձիրքը  ու  այդ  նվերը  ուզում  եմ  կիսել  ձեզ  հետ  իմ  բլոգեր  և  թեկուզ  ոչ  բլոգեր  ընկերներ: Մի  խոսքով  թող  նոր  տարին  յուրաքանչյուրի  համար  լինի  ստեղծագործելու  և  հայտնագործելու  տարի: GOOD  LUCK  բոլորին: Շարժվում  ենք  առաջ  միասին!!!

7 комментариев:

  1. Աչքիս լա՜վ խմել ես :)))

    ОтветитьУдалить
  2. Դե դա չեմ հերքի,բայց գրառումն անելիս հաստատ չէ :D

    ОтветитьУдалить
  3. Ո՞նց կարաս հերքես՝ անձամբ եմ տեսել :P

    ОтветитьУдалить
  4. Այ որ էս անանիմը ասի իմ որ հյուրերիցա եղել,կասեմ եղել ա տենց բան,թե ոչ :D

    ОтветитьУдалить
  5. Իսկ եթե անոնիմը ասի, որ դու էլ իրա հյուրերից ես եղել ու հլը միասին էլ որպես հյուր ենք հանդիպել․․․ :P :D

    ОтветитьУдалить
  6. Ես հասկացել էի,որ դա դու ես,բայց անանիմը արդեն դարձավ Լուսինե :D

    ОтветитьУдалить
  7. Այո, որ բոլորը հասկանան :)))

    ОтветитьУдалить