3օր լիալուսին... Չէ', դա շատ է երկար: Գիտեմ, շատերի դեմքն է այդպես կլոր ու այդչափ դեղին: Ի~նչ լավ է, որ դու այդքան կլոր չես: Դու բարակ ես ու տափակ, ոչ մի լուսնի հետ չեմ շփոթի դեմքդ, լուսավոր ժպիտդ: Է~հ, լուսինն ի՞նչ գիտե` լույսի կարոտն ինչ բան է: Թող թափառի երկինքներում, մութ հեռուներում:
Նայում եմ, շուտով մեկ է լույսը կմարի, դեմքը կլորիկ կկորի գորշ պատկերների հետևում, մի քանի վայրկյան ու նրա գոյությունը իմ պատուհանի առաջ կհայտարարեմ վերջացած սևերի մեջ: Իսկ այդ ո՞վ չի վերջացել սևերի մեջ. օրինաչափություն: Հնդիկացիները՞. բացառություն:
Ինչի՞ս է պետք դեղին լույսը, երբ կա քոնը, քո կարմրանարնջագույնը: Եվ դրա համար էի քեզ համար նարինջ ու խնձոր գնում: Իմ կարմրանարնջագույնը... (^_^)
Չեմ ուզում երբևէ բացառություն, հնդկացու պես բացառություն դառնաս ինձ համար, ոչ էլ օրինաչափություն: Մեր դեպքում ես եմ հնդկացին: :-) Կուզե՞ս, դու էլ սևեր հագած էլեգանդ կարմիր լուսին: Տեսնո՞ւմ ես` ինչքան անօրինաչափ են բառերս: Երևի այս տաք երգից ու տաք եղանակից է: Հեռուներից անգամ տաքացնում, վառում ես, իմ կարմրանարնջագույն (^_^) Նույն տաքությամբ ու նույն տաքության մեջ բառերը այս տպվում են էկրանին. ես չեմ, մատներս... Դե լա'վ, իմ կարմրանարնջագույն, մի' կարմրիր, ես եմ, ես:
Տեսնես կգա՞ օրը, երբ կտաքացնես ոչ հեռուներից, այլ այնքան մոտիկից, որ մատներս վառեմ ու չկարողանամ նման ի միջի այլոց տողեր գրել: Չեմ ուզում, որ դու էլ կորես <<գորշ>>-երի հետևում: Մնա' հեռուներում ու տաքացրո'ւ միայն ինձ, իմ լուսավոր, իմ տափակ ու կարմրանարնջագույն, ԻՄ կարմրանարնջագույնը... (^_^)
Комментариев нет:
Отправить комментарий