вторник, 27 декабря 2011 г.

ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ




Գիտե՞ք  արդյոք, թե  որտեղից  են  առաջացել  տոնածառի  խաղալիքները: Ինչպիսի՞ն  էին դրանք, երբ  մեր  պապիկներն  ու  տատիկները  դեռ  երեխաներ  էին: Այդ  իրի  պատմությունը,   սակայն  ավելի  հին  է: 

Միջնադարում  եվրոպական  երկրների  բնակիչները  Սուրբ   Ծննդի  կապակցությամբ  փորձում  էին  իրենց  տները  զարդարել  մշտադալար  ճյուղերով: Իշխանությունները պարբերաբար  փորձել  են  արգելել  դա՝ անտառները  պահպանելու  նպատակով: Սակայն  17-րդ  դարի  կեսին  եղեւնին  զարդարելու  սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ: Հնուց  գոյություն  ունեին  կրոնական  կանոններ  «ծննդյան ծառի»  զարդարանքի համար: Գագաթը  զարդարում  է  «Վիֆլեմական աստղը»: Տոնածառը  զարդարող  գնդերը՝ նախկինում  խնձորներ  էին, որոնք  խորհրդանշում  էին  այն  արգելված  պտուղը, որը  փորձել են  մարդկության  նախնիները՝ Ադամն  ու  Եվան: Վառվող  մոմերը  խորհրդանշում  են  Հիսուս  Քրիստոսի  զոհաբերությունը: Իսկ  ձեւավոր  քաղցրաբլիթները եւ թխվածքաբլիքները, որոնք  փոխարինել  են  միջնադարում  ընդունված  վաֆլիներին, հիշեցնում  են  անալի հացերը, որոնք  խորհրդանշում  են  նշխարհքը: Այսպիսով,  տոնածառի  խաղալիքները նախկինում  բացառապես  սնունդ  էին՝  հավկիթներն  ու  վաֆլիները  ճյուղերի  վրա  օրորվում էին  մրգերի, քաղցրավենիքների  եւ  ընկույզների  կողքին: 17-րդ  դարից  սկսած  սկսել  են պատրաստել  ավելի  տոնական  խաղալիքներ՝ ոսկեզօծում  էին  տարբեր  իրեր  եւ հավկիթների  դատարկ  կեղեւները, թղթից  եւ  բամբակից  պատրաստում  էին  ծաղիկներ: Իսկ առաջին  խաղալիքները  պատրաստվել  են  1848  թվականին  Լաուշա  բնակավայրում: Դրանք  պատրաստվում  էին թափանցիկ  կամ  գունավոր  ապակուց՝  ներսից  պատված արճիճով: 1867 թվականին  արճիճային  մակերեսը  փոխարինվեց  արծաթե  նիտրատի մակերեսով: Այդպես  «ծնվեց»  բոլորին  հայտնի  այսօրվա  տոնածառի  գունդե  խաղալիքը:                                                                                                                            Ի դեպ, ԽՍՀՄ  առաջին  տոնածառը  մեծ  շուքով  տեղադրվել  էր  Միությունների  Տանը  1937 թվականին: Այդ  ծառի  բարձրությունը  հասել  էր  15  մետրի: Արդեն  մյուս  տարվանից մարդիկ  սկսեցին  զարդարել  եղեւնիներ, սակայն  իսկական  «տոնածառային»  իրարանցում սկսվեց  1947  թվականից, երբ  հունվարի  1-ը  ընդունվեց  որպես  ոչ  աշխատանքային  օր, ինչպես  նախկինում՝ մնչեւ  հեղափոխությունը:                                                                                                                                     Ինչ  վերաբերում  է  ամանորյա  նվերներին, որոնք  ուղեկցվում  են  բարեմաղթանքներով, ապա  այդ  ավանդույթը  հիմնել  են  հին  հռոմեացիները: Ավանդույթի  սկիզբը  համարվում  է մեր  թվարկությունից  առաջ  153  թվականի  հունվարի 1-ը: Այն  ժամանակ  էլ  ձեւավորվել  են նախանշանները: Օրինակ՝ հին  հռոմեացիները  համարում  էին, որ  ինչպես  դիմավորես  Նոր տարին, այնպես  էլ  կապրես  ողջ  տարվա  ընթացքում: Դրա  համար  էլ  տարվա  առաջին  օրը  անհրաժեշտ  էր  լավ  ուրախանալ՝ մի  կողմ  դնելով  բոլոր  գործերը, հագնել  գեղեցիկ  եւ նոր  հագուստ: Կրետե  կղզում  առաջին  մարդը, որ  նոր  տարում  ոտք  էր  դնում  որեւէ  մեկի տուն, իր  հետ  բերում  էր  մի  մեծ  քար, դնում  էր  գետնին, նստում  դրա  կողքը  եւ բարեմաղթանքներ  ասում: Իր  խոսքը  նա  եզրափակում  էր  այսպես. «Թող  այս  քարի  չափ ոսկի  մտնի  Ձեր  տուն»:                                                                                                                                Հնուց եկած նախանշաններից մեկն էլ այն է, որ եթե երազում տեսել եք տոնածառ, ապա պատրաստվեք ամուսնության, իսկ եթե տեսել եք կանաչ եղեւնի՝ սպասեք հաճույքների: