Ինչքան եմ լսում ամեն Նոր տարուց հետո նույն հարցը, թե ինչպես անցկացրի այն: Ախր այ հայեր ջան, բոլորս էլ լավ գիտենք, թե Նոր տարին ինչ տանջանքներով է սկսվում: Ես ուղղակի չգիտեմ, չեմ հասկանում որտեղից է եկել այդ հայավարի Ամանորը, տոնին այդքան ճոխությամբ պատրաստվելը: Դրա ակունքները գտնելը այնքան դժվար է: Ամեն տարի ասում ենք, որ հոգնել ենք էդ “անտեր” Նոր տարուց, տրամադրություն չկա, նույն բաները ամեն տարի, գնա-արի, դիր-վերցրու, նույն մարդկանց դեմքերը, “յխխխք, հոգնել ու զզվել եմ”…
Դե հիմա արի ու մի ասա: Միայն Հայաստանում է Ամանորյա տոների 10 օրը ուղեկցվում լիքը, ուտելիքից պայթող սեղաններով, էլ չեմ ասում, որ դեռ հունվարի 13-ին էլ ժողովրդի ասած “կռճոններով” Հին նոր տարի են անում, սրբում ամեն ինչ ու դատարկ նստում: Ախր այդ որ չգրված օրենքով պետք է յուրաքանչյուր հայկական ընտանիքում Ամանորին սեղանից չբացակայեն բուդը, “ստալիչնի” կամ “մյասնոյ” աղցանը, կոկոսը, անանասը, մանգոն ու գուավան, արդեն շաբլոն դարձած թխվածքները, չարազեղենը, և վերջապես խաղողի թփով դոլման? Ու հայերի մոտ մանդարինը, չարազեղենը, չգիտես ինչու, ասոցացվում են միմիայն Նոր տարվա հետ: Միգուցե տարին մեկ անգամ են գնում շատերը, դրա համար: Ախր ինչու? Օրենսգրքի որ հոդվածի համաձայն յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է ամբողջ տարին աշխատի, որ դեկտեմբեր ամսվա սկզբից սկսի “գազանավայել” գնումներ կատարելը` հասցնելու համար: Չէ, ուղեղումս չի տեղավորվում: Կամ, երբ ինչ-որ մեկը որոշում է արտերկրում անցկացնել տոները, անպայման հարևաններն ու բարեկամները ասում են. “Հաաա, փախավ, որ ծախս չանի”: Ու դա էլ շատ դեպքերում մարդկանց “դրսում” Ամանորը նշելու մտքից հետ է պահում: Ու նրանք գնում են ամանորյա գնումների այն թոհուբոհի մեջ, ուր “շունը տիրոջը չի ճանաչում”, ուր նպատակներն ու երազանքները հօդս են ցնդում` վերածվելով պարտավորվածության նման մի բանի, որտեղ միակ նպատակը սեղանը կարգին լցնելն ու բարեկամների, ծանոթների տները այցելել թանկարժեք “բանբանեռկաներով”: Ինչ է, դա է մակարդակը? Չէ որ Ամանորի ամենագլխավոր իմաստը նվերներ ընծայելն է:

Միշտ էլ հաճույքով եմ հետևել, թե ինչպես են նվերները կարևորում օտարերկրացիները, ու ինքս էլ փորձել եմ շատերին նվերներ պատրաստել ուժերիս ներածի չափով: Բայց կոնսալթինգային ընկերությունները` ուսումնասիրելով Եվրոպայի բնակիչների գնած ամանորյա նվերների արժեքները, եկել են այն եզրահանգման, որ Եվրոպացիներն ավելի ժլատ են դարձել ամանորյա գնումներ կատարելիս: Միայն Իռլանդիայում ու Իսպանիայում է, որ մարդիկ առաջվա պես գումար չեն խնայում ամանորյա նվերների համար, ավելին`ասում են, որ այս տարի սպասվում է ծախսերի աճ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայրենի շուկայի վերլուծաբանների կանխատեսումներով, մեր յուրաքանչյուր հայրենակից Ամանորին կգնի միջինը 4-5 նվեր, ընդ որում` բարձր գնով դրանք աչքի չեն ընկնի: Ցավոք, ազգականներին ու ընկերներին ամանորյա թանկարժեք նվերներով ուրախացնել առայժմ ի վիճակի են միայն քչերը: Ամեն դեպքում, ես ձեզ խորհուրդ կտամ ավելի մեծ տեղ տալ նվերներին...
Здравствуйте.
ОтветитьУдалитьВ эти святые дни Рождества Христова, хочу поздравить вас с праздником. В этот день Христос пришел, чтобы спасти наш Мир от Тьмы.
Желаю вам, чтобы светлый праздник вам подарил тепло, и уют в ваш дом, здоровья вам и вашим близким.
С Рождеством Христовым и с Новым годом.
Воеводин Дмитрий.
Большое вам спасибо!!!
ОтветитьУдалитьПусть в следующем году сбудется то, что вы задумывали еще в позапрошлом!.. Поздравляю вас! Пусть новый год принесёт исполнение всех ваших желаний! :)