Հավաքեցի մտքերս, բոլոր ցանկություններս ու սկսում եմ գրել իմ նամակը Ձմեռ Պապիկին: Հետո ինչ, որ ես 16 տարեկան եմ, ես էլ եմ երեխա, ով ունի իղձեր ու երազանքներ, որ դեռ պետք է կատարվեն: Ամեն տարի նամակս ուշ եմ գրում, ու երևի քամին, ինչքան էլ ամբողջ ուժով տանի, միևնույն է, չի հասցնում Սանտային: Ու, թե որ չոլերում է մնում, ես էլ չգիտեմ: Էխ… Ես էլ այդ իսկ պատճառով այս անգամ շուտ եմ գրում, իհարկե զարթուցիչի ազդանշանից հետո: Գրելուց առաջ մտովի անցնում եմ ամբողջ տարվա ճանապարհով, հասկանում ինչ եմ կորցրել, ինչ եմ գտել, հիշում անհաջողություններն ու ձեռքբերումները, ուրախություններն ու տխուր պահերը (որ շատ չնչին մասն են այս ամենի) ու ինքս ինձ ասում. “Լավ էլ տարի է, ինչի թողնենք գնա? Բայց, քանի դեռ կան փոքրիկ բացթողումներ ու թերություններ, խաչ չքաշենք այս տարվա վրա, ուղղակի էջը թերթենք”: Եվ այսպես, ես թևակոխում եմ 2012 թվական: Ես հրավիրում եմ ինձ հետ բացել այդ դուռը ու մտնել Նոր Տարի միայն նրանց, ովքեր անցած տարվանից կհիշեն միմիայն լավ իրադարձությունները ու ուրախ պահերը: Եթե ունեք ցանկություններ, ապա անպայման գրեք Ձմեռ Պապիկին: Մի’ ուշացրեք, որ անպատասխան չմնա ձեր և ոչ մի խնդրանք: Ամաչելու ոչինչ չկա: Դրա համար ձեզանից պահանջվում է մտքերը շարադրելու, տառերը ճիշտ գրելու կարողություն (քերականական սխալները հաշվի չեն առնվի) J: Ու պետք չէ հրավիրել հատուկ խմբագիրների, ձեր նամակի մասին պետք է իմանաք միայն դուք: Այդ իսկ պատճառով էլ ես չեմ գրի այստեղ, թե ինչ էր պարունակում իմ ուղարկած նամակը: Միայն մի տող կարող եմ մեջբերել. “Ձմեռ Պապիկ, ես ամբողջ տարին, ամիսը, շաբաթը, օրը ինձ խելոք եմ պահել: Կատարիր խնդրանքս, որ իրականանա երազանքս!”
Շտապե’ք!!! Հավաքե’ք ձեր մտքերը, վերցրե’ք թուղթն ու գրիչը և գրե’ք ձեր նամակը Սանտային: Իրական հրաշքները լինում են տարին մեկ անգամ…
Շտապե’ք!!! Հավաքե’ք ձեր մտքերը, վերցրե’ք թուղթն ու գրիչը և գրե’ք ձեր նամակը Սանտային: Իրական հրաշքները լինում են տարին մեկ անգամ…
ինչ բարի գրառում էր, լուսավոր:Ու ամենևին էլ տարբերություն չկա 16 տարեկանը:Գնամ ես էլ նամակ գրեմ:)
ОтветитьУдалитьԲա իհարկե...անպայման գնացեք ու գրեք!!!շնորհակալություն բլոգին հետևելու համար ու հաճելի մեկնաբանության համար :)
ОтветитьУдалитьԻհարկե, խնդրեմ, իմիջիայլոց շատ հետաքրքիր բլոգ ունես(եթե կարելի է դու-ով) :)
ОтветитьУдалитьՎայյյ, շատ ուրախ եմ էս բառերը ինձ ավելի են ոգևորում...իսկ ինչ վերաբերում է "դու"-ին միանգամից դու Ռուզան ջան,ես շատ անմիջական մարդ եմ,ինձ համար յուրաքանչյուր ընթերցողը հարզատ մարդ է հենց նույն վայրկյանից!!! ;)
ОтветитьУдалитьես էլ սիրում եմ քո նման մարդկանց,значит будем дружить!!! ;)
ОтветитьУдалитьБезусловно!!!Рада знакомству... :)
ОтветитьУдалитьԱմանորին մի տեսակ հավատում ես հրաշքներին,որքան էլ էությամբ ռեալիստ լինես,մեկ է ներքուստ մեծ ցանկություն է առաջանում երազելու ու հավատալու,որ երազանքներդ Ձմեռ Պապիկի թեթև ձեռքով իրականության կվերածվեն...Ասում են ,որ երազանքրեն էլ էներգետիկ դաշտ ունենք ,ուրեմն դրանց իրագործման համար պետք է ավելի ուժեղ ազդակներ ուղարկել ու հավատալ.....
ОтветитьУдалитьԼիովին համաձայն եմ քեզ հետ Անի ջան,չէ որ առանց երազանքների ու դրանց կատարման մեր կյանքը մի տեսակ անիմաստ է դառնում...շնորհակալ եմ հաճելի մեկնաբանության համար)))))))
ОтветитьУдалитьԽնդրեմ ;) ես դեռ նամակ չեմ գրել,բայց արդեն գիտեմ,թե ում եմ ուզելու բերի :))))
ОтветитьУдалитьԱնպայման կգրես ու հաստատ կբերի :DDDDDD
ОтветитьУдалить;)Ես քեզ հավատում եմ...
ОтветитьУдалить