Դեռ ժամեր առաջ ողջ քաղաքը ասես վերակենդանացավ: Երկար ընդմիջումից հետո բնության հերթական անակնկալը սպիտակ ու չարաճճի փաթիլների տեսքով: Բոլորը միանգամից վազեցին դուրս իրենց ուրախության չափաբաժինը վայելելու: Իսկ ես? Սպասեք ինձ, ես էլ եմ ուզում =) Ուրախ-ուրախ գեղեցիկ ձյունը դիմավորելուց հետո յուրաքանչյուրը վերցրեց իր բաժին նվերն ու երջանկությունը, թաքնվեց տան պատերի հետևում` տաք բուխարու կողքին` վայելելով իր մի բաժակ թեյը: Իսկ հիմա ինչպիսի~ լռություն… չէ, սա այն լռություններից չէ, որ ճնշում է, խեղդում, սպանում: Սա այն հաճելի լռություններից է, որտեղ միայն իրավունք ունեն աղմկել ձյան մեծ ու փոքր փաթիլները: Նրանք` միանալով իրար ու գրկախառնվելով, զարմացած այս ու այն կողմ նայելով, իջնում են ներքև: Ափսոս շատ կարճ է տևում նրանց այդ ճանապարհորդությունը: Նրանց թվում է, թե ներքևում անդունդ է, անհատակ անդունդ, այնինչ այդ ճերմակ փաթիլները` հասնելով ներքև, վայրկյանների ընթացքում հալվում են ու ձուլվում իրար: Ա~խ որքան են ուզում նրանք ապրել, չմեռնել… Բայց այդ կարճ ճանապարհորդությունը նրանց կյանքի լավագույն ու երանելի պահն է: Իսկ հիմա այդ երջանկությունից հալված փաթիլները չկան: Նրանց գալիս են փոխարինելու նորերը: Ասես նետվում են մահվան կրակի մեջ: Բայց նրանք բոլորով դիզվել են իրար վրա: Ի~նչ գեղեցիկ է այս սպիտակ հովիտը… Բայց սպասե’ք!!! Մեքենաներ’, մարդի’կ, այ գազաննե’ր, մի’ տրորեք այդ անմեղ ձյունիկներին: Նրանք իրենց վերջին շունչն են վայելում…մի’ սպանեք… Ա~խ, ինչու չեք լսում ինձ ? Ես այլևս անզոր եմ պայքարել, խնդրում եմ, կանգ առե’ք…
Комментариев нет:
Отправить комментарий