Կներես… Թվում է, որ այս բառի արտասանությունը պետք է 1 վայրկյան խլի նրանից: Ասելու է ու գնա: Բայց այդ 6 հատիկ տառ ունեցող հրամայական բայը չի հրամայում, այլ քավում է նրա մեղքերը: Այն այնքան բան կարող է փոխել նրա կյանքում: Չէ որ դիմացինը սպասում է այդ բառին, որ հնչելու է նրա քաղցր շուրթերից: Այդ “դիմացինին” մի խայծ է պետք վերադառնալու համար ու այդ խայծն էլ պետք է լինի “կներես”-ը: Ընդամենը մի բառ` “կներես”… Իսկ դուք գիտեք, թե ինչքան դժվար է մարդկանց նվիրել այդ բառը: Մարդիկ, որոնք միայն դրանով էլ են բավարարվում: Բայց նրա համար շատ ավելի բարդ է ասել այդ բառը: Դժվար է, երբ լեզուն հրում է, ստիպում դուրս գալ, բայց սկզբունքները հետ են մղում այդ բառը, ու այն կանգնում է կոկորդին: Ոչ դուրս է գալիս, ոչ էլ կուլ գնում, այլ խեղդում, շնչահեղձ անում, ստիպում ճչալ… Նրան մեղադրում են, որ հաստակող, պնդաճակատ, սեփական սկզբունքները պաշտող ու դրանց դեմ չգնացող “կենդանի” է` բոլորովին չհականալով նրան… նրան, որ ինքն էլ գիտակցում է իր սխալները, դեռ նրանցից առաջ մտածում դրանք շտկելու մասին, բայց չի կարողանում: Իսկ այդ ժամանակ նրան օգնության են գալիս այդ “կներես”-ը պահանջողները, որ միայն պահանջել գիտեն: Նա գիտի, որ պետք է ասել այդ բառը, բայց… Երբ հանկարծ արտաբերում է այն, դիմացինը ուղղակի շանթահար է լինում, մտածում, թե ինչպես կարող է այս քիթը ցցած հաստակողը ասել “կներես”: Դիմացինին թվում է, թե հաղթեց նրան, որ խեղճացրեց, կոտրեց: Բայց ոչ. դա ընդամենը “մեղքերի թողություն” է: Նա գիտի, որ երբեք էլ ուշ չէ ասել: Այն միշտ ուշացած է գալիս: Գիտի նաև, որ մինչ կկարողանա հաղթահարել ինքն իրեն ու ոտքի տակ դնելով` կտրորի սկզբունքները, շատերին ու շատ բաներ կկորցնի: Բայց, ոչինչ, նա չի վախենում մեծ ու փոքր կորուստներից: Միևնույն է, կյանքում ամեն ինչ անցողիկ է… Բայց նա կսովորի ու մի օր թղթի վրա մատիտով գրելու ու ռետինով ջնջելու փոխարեն կգրի գրիչով, կգրի ու չի պատռի` ուղարկելով աղբաման, այլ կհանձնի հասցեատիրոջը: Թեկուզ ուշացած, բայց հետևյալ տողերն էլ բավական կլինեն` “Հարկավոր չէ այսօր ներել, դու ուղղակի ներիր”:
L |
))))))))))es gitei,,,,,
ОтветитьУдалить