Ես չէի կարող անտարբեր անցնել այդ “աստղեր” բառի կողքով, քանի որ, ամեն անգամ լսելիս ասես մի հատ մեծ կացինով գլխիս ուտեմ: Ես զարմանում եմ, ինչպես է մարդկանց խոսելու միակ և անկրկնելի օրգանը` լեզուն, առանց հոգնելու, անընդհատ հայտնում, թե ինչպես աստղերը քնեցին, աստղերը արթնացան, աստղերը կերան, առան, հագնվեցին, գնացին, եկան, կապի մեջ մտան չգիտես ում հետ, հետո երեխա ունեցան անհայտ ինչ-որ մեկից և այդպես շարունակ: Ես չեմ հասկանում ինչքան կարելի է խոսել “աստղերից”, մանրամասնել նրանց կյանքը: Այն էլ ինչ “աստղեր”, ուր են այստեղ “աստղեր”, որ մի հատ էլ խոսել նրանցից? Հա, ես հասկանում եմ, որ առանց աստղերի, այսպես կոչված շոու բիզնեսի, մի փոքր պարապ կմնան մեր հարգելի “դիվանբաշիները”, որ հավերժ մտազբաղ իրենց բազմոցին են պատմում “աստղերի” կյանքը: Ես, համենայն դեպս, ոչ մի աստղային բան, բացարձակապես ոչինչ չեմ տեսնում: Իհարկե, ես հարգում եմ նրանց, ովքեր լսում են “ռաբիս”, 6:8, “շանսոն” ու չգիտեմ ինչեր: Դա ձեր ճաշակն է, լսեք, ճաշակին ընկեր չկա, բայց մի մտածեք մի ուղղությամբ, մի սահմանափակվեք այդքանով: Չնայած շատ դեպքերում էլ մեղավորը դուք չեք լինում: Դե, եթե հենց օրորոցից էլ այդ երգերը լսեք, պարզ է, որ դրան էլ կնտելանաք: Հա, ես բան չունեմ ասելու, ես ինքս էլ նմանատիպ երաժշտության տակ պարում եմ, քեֆ եմ անում, բայց միայն առիթների ժամանակ: Իսկ ինչ պարտադիր է տանը միացնել այդ վնգստոցը ու միայնակ նստել, հիշել ձեր “յարին” ու տվայտվել: Նույնը կարող եք անել կամ ցածր երաժշտության տակ, կամ էլ մեկ այլ թախծոտ երգ լսել բոլորովին այլ երաժշտական ժանրից: Բայց չէ, ոնց կլինի, չէ որ բոլոր հայկական “աստղերը” “ոռնում” են կամ գտնված, կամ կորցրած, կամ էլ անհայտ սիրո մասին: “Աստղերը” ստորագրություն են բաժանում իրենց ձայնից ու տեսքից խենթացող մարկանց, հայտարարում, որ իրենք մեծ լսարան ունեն, լցնում են “զալերը”, բայց գիշերները պառկում ու երազում են, թե ինչպես անել, որ իրենց երկրպագուների թիվը հասնի իրական աստղերի երկրպագուների թվին, ինչպես անել, որ իրենց “զալերն” էլ լցվեն այնպես, ինչպես Michael Jackson-ինը: Իսկ երբ ասում են, որ “ռաբիս” ու 6:8 երաժշտությունը բուն հայկական է, ծագում է հենց այստեղից, այ դա առավել ամոթալի է: Ոչ, ոչ ու ևս մեկ անգամ ՈՉ… դա բոլորովին էլ հայկական չէ: Այդ երաժշտությունը ստեղծում են ռեստորանային երգիչները, խառնելով արաբական ու արևելյան այլ ոճերի բնորոշ երաժշտություն, դարձնում թուրքական չգիտես ինչ վնգստոց ու մատուցում ժողովրդին: Դե, մեր ժողովուրդն էլ ականջները կախ, սուս ու փուս ընդունում է դա: Իսկ դուք փորձեք, փորձեք չլսել ու չընդունել այդ ամենը ու ձերը թելադրեք, պահանջեք արակյալը ու տեսեք, թե ինչպես են ձեզ ենթարկվում: Նկատել եմ նաև, որ մեր շոու բիզնեսի “աստղերը”, զգալով, որ իրենց երգերը այնքան էլ մեծ հետաքրքրություն չունեն ունկնդրողների շրջանակներում, կատարում են ժողովրդական, գուսանական երգեր: Դա էլ չի փրկի ձեզ “աստղեր” ջան: Մեկ է այդ ամենը դուք էլի կատարում եք լաց ու կոծով:
Չէ, այս ամենը հաստատ հայկական չէ: Իսկական հայ երաժշտության պրոպագանդներ եղել են Առնո Բաբաջանյանը, Արամ Խաչատրյանը, Վլադիլեն Բալյանը, Խաչատուր Ավետիսյանը , Գոհար Գասպարյանը, Օֆելյա Համբարձումյանը… Լավ, հայ երիտասարդություն, այս մեծերին էլ չեք ընդունում, անցում կատարենք այլազգի աստղերի: Նկատեցիք չէ, որ աստղեր բառը այս դեպքում չակերտավոր չեր ասված, քանի որ անունները, որ հիմա կնշեմ անհնար է չանվանել աստղեր: Ինչպես կարելի է հնություն անվանել ու չլսել The Beatles, Scorpions, Led Zeppelin, Deep Purple, , The Police , Eagles , Bee Gees ,Elton John, Bob Marley, Janis Joplin, Stevie Wonder … Լավ, եթե այս մեծությունները ձեզ դուր չեն գալիս, հնություն են, բա Maroon 5, Muse, Linkin Park, Him… ու էլի լիքը լավ խմբեր, ինչպես կարելի է նրանց չլսել: Չգիտեմ դուք ինչպես եք մտածում, բայց ես առանց նրանց երգերից գոնե որևէ մեկը լսելու օրս չեմ անցկացնում: Իհարկե, միայն ռոք, փոփ ռոք, ալտերնատիվ ռոք չէ, որ ես լսում եմ: Կան շատ անուններ, որ էլի աստղեր են ինձ համար, բայց էլի եմ ասում, միայն այլզգի ներկայացուցիչների մեջ: Հիմա կասեք էս աղջիկը հայամետ չէ, հայերենը չի ճանաչում: Բայց հարցը նրանում է, որ միայն էս աղջիկը չէ, որ այսպիսին է, շատերն են ինձ նման: Ինչ մեղք ունենք, որ հայկական շոու բիզնեսը ոչինչ չի մատուցում, ոչինչ… միայն դատարկ “վնգստոցներ”: Ես երազում եմ, որ մի օր մարդիկ հայ “աստղերի” համերգների տոմսերի գներից գնալու և բողոքելու փոխարեն, մտածեն հավաքվելու և պահանջելու, որ մի կարգին խումբ բերեն Հայաստան ու հայ երիտասարդությունն էլ գնա այդ, եթե ոչ համերգներին, այլ համերգին մեծ բավականություն ստանալու: Ամոթ է, տաղանդները գնում են, իսկ մենք չենք հասցնում նրանց կենդանի կատարողությամբ լսել: Ում էլ որ կանչում են, անհրաժեշտ պայմաններով չեն կարողանում բավարարել: Ինձ թվում է, որ հայ երիտասարդությունը կիսվել է 2 հավասար մասի, բաժանվել են 50-50%-ի, ունեն տարբեր ճաշակներ: Մեկ է, իսկական մեծություններին գնահատողները քիչ են մեր երկրում ու քիչ էլ կլինեն, քանի դեռ կան ճնշող մեծամասնություն կազմող, ոռնոցներին կարոտ մարդիկ:Մարդիկ, որ մտածում են, թե ինչ են անելու, եթե Սպտակցի Հայկոն, Թաթուլը, Վլեն ու էլի շատ երգիչներ, որ իրենց ուրախությունների հիմնական առանցքն են կազմում մահանան: Մարդիկ, որ չեն մտածում, թե ով է փոխարինելու իրենց ազգային մեծություններին, մեծություններ, որ արդեն չկան, իսկ ովքեր էլ որ կան, արդեն վաղուց անուշադրության են մատնվել: Մարդիկ, այ դրա մասին մտածեք, որ օրեցոր հեռանում են իրական տաղնանդներ, մեծեր, իրենց տեղը թողնելով դատարկ, անմարդաբնակ:
Ես, իհարկե, իմ ներողությունն եմ հայցում, եթե վիրավորական խոսքեր եմ հչեցնում ձեր կուռքերի հասցեներին, բայց, ինչ արած, արթնացեք ու կհասկանաք, որ այս է մեր դառը իրականությունը…