пятница, 18 ноября 2011 г.

ԻՍԿ ԴՈՒՔ ՎԱԽԵՐ ՈՒՆԵՔ ?


Չգիտեմ, թե  ինչքանով  եմ  ես  խիզախ, մթությունից  վախենում  եմ, թե  ոչ, բայց  ինձ  համար  նախատեսված  այսօրվա  չափաբաժինը  փաստորեն  չափազանց  շատ  էր: Նախ  դպրոցից  տուն  վերադառնալիս  ճանապարհին  մի  սև, բայց  սպիտակահոգի  շուն  ինձ  և  ընկերուհուս  մահու  չափ  վախեցրեց  իր  հանկարծակի  հարձակումով: Հետո պարապմունքի  գնալիս  շքամուտքի  դուռը  բաց  արեցի, ու  մյուս  կողմից  մեր  հարևանը  սև  զգեստներով  վախեցրեց  ինձ: Իսկ  արդեն  տուն  վերադառնալիս  մի  ուրիշ, բարեհոգի  “շնիկ”  մթության  մեջ  դուրս  պրծավ  ավտոտնակների  հետևից  ու  մի  լավ  “սթափեցրեց”  ինձ: Մի  խոսքով, հասկացա, որ  այսօր  չպետք  է  քիթս  տանից  դուրս  հանեի J                               
Սրանք  իհարկե  հանկարծակի  իրավիճակներից  ծնված  վախեր  են: Հիմնականում  վախի  պատճառը  անհայտությունն է: Դա  հրաբուխի  պես  վարակիչ  է  և  ամեն  անգամ  եզակի  թիվը  դարձնում  է  հոգնակի: Բայց  առհասարակ  յուրաքանչյուրս  էլ  ունենք  մեր  վախի  սեփական  զգացողությունը: Նորություն  չեմ  ասի, բայց  այնուամենայնիվ  նշեմ, որ  վախերը  լինում  են  տարբեր` նյութերի, իրերի, երևույթների, մարդկանց  և  այլնի  նկատմամբ:                         
Հիշում  եմ, երբ  փոքր  էի… չէ, ինչու  “երբ  փոքր  էի”? , անգամ  հիմա  էլ… հա, ասում  էի, որ  ունեցել  եմ  գիշերային  վախ: Պառկում  էի  քնելու  ու  պատերի  կամ  պատուհանի  վրա  տեսնում  երևակայական  շողքեր: Ինձ  թվում  էր, թե  այդ  մարդը  ամեն  երեկո  գալիս  է  մեզ  այցելության, սպասում, որ  բոլորը  քնեն  ու  ինքն  անցնի  իր  սև  գործին: Ինչեր  ասես  չեի  պատկերացնում, մտածում, ժամերով  չէի  քնում, անգամ  վախենում  էի  շարժվել: Գիտեմ, որ  բոլոր  երեխաների  մոտ  էլ  դա  լինում  է: Բայց  ես  մինչև  հիմա  չեմ  ազատվել  այդ “գիշերային  վախ”  կոչվածից: Իհարկե  պատկերացումներից  հեռու  եմ, բայց  շատ  հաճախ  վախենում  եմ, որ  ինչ-որ  մեկը  իմ  հետևից` մթության  մեջ, ինձ  կհասնի  ու  կվնասի J                         
Թե  ուրիշ  ինչ  վախեր  ունեմ, դեռ  չեմ  պարզել: Համենայն  դեպս  յուրաքանչյուրն  էլ  իր  կյանքի  ընթացքում  կարողանում  է  հաղթահարել  զանազան  վախեր  ու, ձեռք  բերելով  նորերը, պայքարում  դրանց  դեմ: Եթե  ուզում  եք  ոչնչից  չվախենալ, հիշեք, որ  վախենալ  կարելի  է  բացարձակապես  ամեն  ինչից: Դրանից  ազատվել  է  պետք, քանի  որ  վախին  ստրուկ  լինելը  ստրկության  վատթարագույն  տեսակն  է, ու, երբ  սարսափի  դեմ  մատնվում  եք  երկյուղի, սկսում  եք  զգալ  երկյուղի  սարսափը:
Փաստորեն  ես  կիսով  չափ  հաղթահարել  եմ  իմ  վախը, իսկ  դուք ?

Комментариев нет:

Отправить комментарий