Այսօր իմ համադասարանցին դասամիջոցի ժամանակ, երբ ես ինչ-որ բան էի կրկնում, կանգնել, ականջիս տակ մի երգ էր իր գժոտ ոճով երգում: Չկարողացա զսպել բարկությունս, որովհետև կարևոր բան էի կարդում ու ասացի. “Սամ, վաղը ծնունդդ ա չէ?” Սամոն ասաց. “Այո, իհարկե” , “ Սամ կմեծանաս մի տարով?”, “Ահան”,- խելոք աչքերով պատասխանեց նա ու գնաց: Հիմա նստել մտածում եմ, լավ մեծանում ենք, շատ բաներ բացահայտում ու հասկանում, ըմբռնում: Այդ ամենը, ճիշտ է յուրաքանչյուրիս է հետաքրքրում, բայց ախր կգա մի տարիք, երբ ցանկություն կառաջանա վերադառնալ մանկություն, պատանեկություն, բայց արդեն շատ ուշ կլինի… Չէ որ մանկությունը լույս է թունելի սկզբում ու այն վերջանում է այն ժամանակ, երբ մենք ուզում ենք վերադառնալ նրա գիրկը… երբ այնքան կկարոտենք գժոտ օրերն ու խենթությունները, կհիշենք ու կծիծաղենք… Ես չեմ էլ նկատել, թե ինչպես է անցել մանկությունս, շուտով պատանեկությունս էլ կգնա, հանձնելով ինձ երիտասարդության ձեռքը, իսկ ես այդ ամենը չէի զգացել: Ախր մանկությունն այնքան ուրիշ է, այնքան պարզ ու մաքուր, անհոգ: Մանկությունը այն է, երբ քեզ այնքան էլ չի հետաքրքրում քո տեսքը: Մինչդեռ հիմա առանց հայելու դիմաց մի լավ զննումից, պտույտներից ու կրկին ինչ-որ բաներ ուղղելուց հետո տանից դուրս չես գալիս. այս հագուստը այն չէ, պետք է անպայման տեսքը տեղը լինի, այնինչ մանկության մեջ այդ ամենը ընդհանրապես էական տեղ չի զբաղեցնում, թեկուզ ցեխոտ կոշիկներով,պատռված շապիկով կգնաս խաղալու բակի երեխաների հետ: Շտապելուց, որ առանց քեզ չսկսեն, անգամ վարսերդ չես սանրում… բայց հիմա ամեն ինչ այլ է: Մտածում եմ, իբր ինչու Սամոյին էդ խոսքերը ասացի: Չէ որ ամենքս էլ մեր ներսում ունենք մանկության մեր բաժինը… Իսկ ինչ կա ուրախանալու ծննդյան օրը? Ուրրախանալ, որ կորցնում ես այդ ամենը տարին տարվա վրա ու անգամ չես էլ հասցնում հասկանալ: Երբ ողջ կյանքի ընթացքում շատ բաներ հիշեցնում են մանկությունը` իրեր, երևույթներ, արարքներ….Հետո երազներում ես միայն վերադառնում քո քաղցր մանկություն ու, երբ առավոտյան արթնանում ես, հասկանում ես, որ այդ ամենը ընդամենը երազ էր… Ինչպես Զիգմունտ Ֆռեյդն է ասում. ”В наших сновидениях мы всегда одной ногой в детстве”… Ուր է գնում մեր մանկությունը, որտեղ է թաքնվում, որ չենք կարողանում գտնել ողջ կյանքում? Ինչքան էլ կանչենք, նա չէ որ չէ, չի գալիս…
Комментариев нет:
Отправить комментарий