–Ինչ է սա?
–Ճնճղուկ է:
–Ինչ է սա?
–Հենց նոր ասացի հայրիկ, ճնճղուկ է: Սովորական ճնճղուկ է հայրիկ, ճնճ-ղուկ է,
ճնճ-ղու-կ է:
–Ինչ է սա?
–Ինչու ես նույն հարցը տալիս? Արդեն քանի անգամ ասացի, որ ճնճղուկ է!!! Միթե
դժվար է հասկանալ?
Հայրը վեր կացավ:
– Էդ ուր?
Նա բերեց իր ծոցատետրը ու խնդրեց տղային բարձրաձայն կարդալ:
–Այսօր իմ փոքրիկ տղան, որ մի քանի օր առաջ դարձավ 3 տարեկան, ինձ հետ
նստած էր այգում, և մեզնից ոչ հեռու մի ճնճղուկ նստեց: Տղաս ինձ 21 անգամ
հարցրեց. “Ինչ է սա”? Եվ ես 21 անգամ նրան պատասխանեցի. “Ճնճղուկ է”: Ես
նրան գրկում էի ամեն անգամ, երբ տալիս էր նույն հարցը… Կրկին ու կրկին,
չբարկանալով իմ անմեղ ու քնքուշ բալիկի վրա:
Այս ամենը կարդաց տղան իր հոր գրառումներից: Ապա նա ամուր գրկեց ծեր
հորը: Խոսքերն ավելորդ էին…
Հաճախ ենք մեր ծնողների, տատիկների ու պապիկների վրա բարկանում: Նրանց արարքները հանում են մեզ հունից, բղավում ենք, անգամ վիրավորվում: Ես ինքս մայրիկիս նկատողություններ, ուղղումներ եմ անում: Մի բանը մի քանի անգամ ալարում եմ կրկնել ու հեգնանքով պատասխանում. “Մամ, նոր ասեցի: 10 անգամ հարցրեցիր, սպանեցիր, ինչքան կարելիյա, վայ!!!” Այդ ամենը, բնականաբար, վիրավորական է նրա համար: Բյաց դա միայն մեզ չէ բնորոշ, այլ շատերին: Մայրս էլ հաճախ տատիկի արարքների վրա է բարկանում: Համոզված եմ, որ ես ինքս էլ այդպիսին եմ լինելու: Միշտ եմ երիտասարդներից լսում. “Աաա, ծերերը ինչ են հասկանում? Դարն ապրած, հետամնաց մարդիկ են: Իրենք չեն ապրել, մեզ էլ չեն թողնում մեր կյանքը ապրենք էնպես, ոնց որ ուզում ենք”: Սրանք բոլորովին էլ իմ կողմից հորինված խոսքեր չեն: Ճիշտ է, մասամբ ես էլ եմ համաձայն այդ երիտասարդների հետ, բայց չեմ բացառում շատ “բայց”-եր: “Բայց”-ն այն է, որ մեծահասակների ասածի 75%-ը ճշմարտություն է, տված խորհուրդների 65%-ը տեղին է և վերջապես մեր բարին կամեցողը, մեզ սեր տվողը 99.5%-ով նրանք են: Ա~խ, եթե միայն երիտասարդությունը իմանար, իսկ ծերությունը` կարողանար: Մինչև ծերության հասնելը մարդիկ սովորում են, կյանքի դասեր քաղում ու, երբ ժամանակն է գալիս այդ սերտած դասերը վերարտադրելու, օգտագործելու ձեռք բերած փորձն ու հմտությունները, արի ու տես, որ շատ ուշ է լինում: Ջահել ժամանակ մենք սովորում ենք, ծեր տարիքում` հասկանում:
Комментариев нет:
Отправить комментарий