среда, 16 ноября 2011 г.

ԻՆՁ ՇԱՏ ԾԱՆՈԹ ՄԻ ԱՆԾԱՆՈԹ



6 տարվա  “ծանոթներ”  ենք:Իսկ  ինչու  “ծանոթներ” ? Որովհետև  6-ից  ոչինչ  մենք  չենք  հասկացել: Արի  ուղղեմ  իմ  սխալը  ու  ասեմ, որ  մենք  6 ամսվա  ծանոթներ  ենք: Այո’, այսօր  լրացավ  մեր  ծանոթության  6 ամիսը: Ինչքան  շատ  է  թվում  այդ  6-ը  քեզ,մտածում  ես  ոնց  կարող  ես  էտքան  երկար  ժամանակ  նույնով  ապրել, բայց, երբ  ասես  “կես  տարի” ,կհասկանաս, որ  դա  մի  կարճ  ժամանակահատված  է:                                                                                                                    6  ամիս  առաջ  էր, երբ  ազդարարվեց, որ  ինչ-որ  մեկը`ճառագայթի  պես, գալու  է  իմ  կյանքի  գրքի  էջը  թերթելու… էջը, որ  տարիների  հնություն  ուներ, էջը, որին  հոգնել  էի  նայելուց: 6 ամիս, 26 շաբաթ, 183 օր, 4392 ժամ, 263520 րոպե  J Գիտեմ, հիմա  կարդում  ես  էս  ամենը, մտածում, որ  խելառ  եմ:Բայց  ես  էսպիսին  եմ… Գիտես, կարող  ես  ստուգել, չնայած  որ  բոլոր  հաշվարկները  ճիշտ  են  արված: Ինձ  համար  այնքան  կարևոր  են  անգամ  այդ  րոպեները, որովհետև  նրանց  շնորհիվ  ճանաչեցի  քեզ: Թե  ինչքանով  է  ստացվել, դա  դեռ  չգիտեմ, բայց  մի  բան  հաստատ  գիտեմ… դա  քո  խոսքն  է: Խոսք, որ  ծնվում  է  քո  մտքում, դուրս  գալիս  շուրթերից, և  կամ  գրվում  մատներովդ: Մի  բառն  անգամ  հերիք  է, որ  հասկանամ  մտքերդ: Զարմանում  ես  հիմա, գիտեմ, բայց  հավատա  պետք  չէ…                                                            Անգամ  մի  դարաշրջան  անցնելուց  հետո, երբ  հանդիպում  եմ  հայացքիդ, այն, հավատա, օտար  չի  թվում  ինձ: Ճանաչում  եմ  հեռվից  քո  այդ  հայացքը` չարաճճի  հայացքը: Դրա  մեջ  կա  մանկական  անմեղություն, միամտություն, ուրախություն, անգամ  զզվանք  ու  սուտ… Ասեմ  ինչ  կա  քո  աչքերում? Հալվող  ձյուն  կա, ծագող  արև, քնքուշ  ժպիտ, բարի  խոսքեր: Ուրիշ? ... եկ  ականջիդ  գաղտնի  ասեմ. “Նաև  “ես”  կամ  քո  աչքերում”: Հիմա  մեկնում  եմ  քեզ  այս  բաժակն  ու  խնդրում, որ  լցնես  այդ  հայացքդ  բաժակի  մեջ  ու  դնես  շուրթերիս…                                                                                                                                                     Սակայն  մի  բան  կասեմ, զարմանալի  բան: Ոտքից  գլուխ  քեզ  անգիր  եմ  արել, բայց  արտասանել  չեմ  կարողանում…                                                                                                                         

P.S.  Չհարցնեք, թե  ում  մասին  է  խոսքը, որովհետև  միայն  նա  գիտի  դա:

2 комментария:

  1. Կեցցես,,,,կան մարդիկ,որոնց պետք է չամանչել շնորհակալություն հայտնել,որ կան,որ հանդիպել են կյանքի հորձանուտում...ու եթե կան խոսքեր`ասել,որ լռության մեջ չխեղդվի զգացմունքը ;)

    ОтветитьУдалить
  2. Բա իհաևկե Անի ջան,,,,շնորհակալ եմ!!!

    ОтветитьУдалить