среда, 31 августа 2011 г.

ՀԱՅ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ''ԽԱՍՅԱԹԸ''



Երեկ  երթուղայինով  տեղ  եմ  գնում  ու  ականատես  եմ  լինում  ահա  այսպիսի  մի ահավոր  տեսարանի: Նախ  ասեմ, որ  մեր  երթուղայինում  հնչում էին  հիանալի  հիթեր, դե  իհարկե  ռաբիս  ժանրի: Փողոցի  ամենածանրաբեռնված  մասում  մեր  երթուղայինի  վարորդը  մրցավազքի  մեջ  մտավ  տաքսու  վարորդի  հետ  նրա  համար, որ  վերջինս  իրեն, որպես  պատվոգրով  վարորդ , չզիջեց: Բավականին  անցել  էինք, երբ  տաքսու  վարորդը  հավասարվեց  մեր  երթուղայինին  ու  սկսվեց  վեճը, եթե  դա  կարելի  էր  վեճ  անվանել: Հաշվի  չառնելով, որ  երթուղայինում  կան  հակառակ  սեռի   ներկայացուցիչներ  ու  երեխաներ, մեր  վարորդը  ու  մյուսը  սկսեցին  ճակատամարտել  հենց  փողոցի  մեջտեղում: Փորձեմ  ոչ  այնքան  բառացի  ներկայացնել  նրանց  կռվի  երկխոսությունը:                                                                                                                                                 - Ար’ա, ինչ ա, աս’ա ,դեմս կտրում  ես  հերիք  չի, մի հատ  է  կայնել  գյալաջի  ես անում ?                                                                                                                         -Հա  բա  քշում  ես  վրես,,,,,,,,,,,,,,,ախպեեեեեեեեեերրրրրրրր, ես  20 տարվա  շոֆեռ  եմ  (բայց  վարորդը  մոտ  30  տարեկան  էրJ):                                                                                                         Մի  կին  չդիմացավ  այս  տեսարանին  ու  ասաց  շատ   հանգիստ  տոնով.                                                                                                                                               -Տղա  ջան, ճանապարհը  շարունակիր, շտապում  ենք, շոգ  է:                                                                     - Մորքուր  դու  էիր  պակաս, ձենդ  կտրի  նստի  տեղդ, ձեռ  չի  տալի , իջի!!!!!!!!!                                                                               Սա  լսելով  ես  ուղակի  ցնցվեցի: Նողկալի  տեսարան  էր: L Դե  չեմ  ցանկանա  շարունակել  այդ  գռեհիկ  երկխոսությունը, միայն  կասեմ, ար  այն  տևեց  մոտ  15 րոպե: Ու  ես  անհամբեր  սպասում  էի  տեղ  հասնելուն:Մտածում  եմ, թե  երբ  են  հայ  տղամարդիկ  սովորելու  հարգել  կանանց  և  առանց  հայհոյանքների  վարել  մեքենան: Անգամ  այստեղ  ենք  թերանում ու  ցույց  տալիս  մեր  բռի  բնավորությունը: Եղե’ք  սիրալիր  ու  ներողամիտ:

ՎԵՐՋ  ՏՎԵՔ  ՁԵՐ  ԽԱՍՅԱԹԻՆ

суббота, 27 августа 2011 г.

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ , ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ



Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
Նմանությունը հեռումոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից 
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգով էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին՝
Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
Խնդիր չես կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
Միշտ ,ամեն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկին,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան ,հոգու ու կրքի .
Քանզի նշանը հանմանգումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում ...

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորից չի սիրում ,սիրում է կրկին ...

четверг, 25 августа 2011 г.

ԻՆՉ Է ՊԵՏՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ?

Ինչ  է  պետք  մարդուն  երջանիկ  լինելու  համար: Այս  հարցը  շատերին  է  տանջում: Ինձ  չի  տանջում, բայց  հետաքրքրում  է: Սկսեմ  թվարկել, թե  ինչ  է  պետք  ըստ  իս  J-ով  ապրելու  համար:                                                                                                                                     
·    .Դե  նախ  մի  մեեեծ, գունավոր  օդապարիկ J
·         .Այդ  օդապարիկով  վեր  թռչելուց  հետո  մի  փոքր  ժամանակ, ամպերին  նստելու  ու  աշխարհը  վերևից  տեսնելու: Բայց  մի  պայմանով, որ  պետք  է  նայեք  ներքև  ու  նկատեք  այն  քիչ  լավ  բաները, որ  գոյություն  ունեն  ու  ուրախություն  են  պատճառում:
·         .Հետո  շարունակելով  թռիչքը, հասնել  անծայրածիր  օվկիանոսին, հետևել  ալիքների  պարին:
Ինձ  թվում  է  մի  անգամվա  համար  այսքանը  բավական  է: Բավական  է  ամբողջ  կյանքը  երջանիկ  լինելու  համար:                                                                                     Վատ  չէր  լինի, որ  այս  ամենը  լիներ, բայց  ասեմ, որ  ինձ  երջանիկ  լինելու  համար  շատ  բան  հարկավոր  չէ: Միայն  ուզում  եմ  մարդիկ  ժպտան, սիրեն  իրար: Որ  կյանքը  լինի  գույների  պնակ: Փողոցով  քայլելիս  միայն  J  ու  դրական  լիցքեր  ստանամ: Ուղակի  պետք  է  ժպտալ: J -ը   մեր  դեմքի  պատուհանի  լույսն  է, որ  ասում  է  մարդկանց, մենք  տանն ենք: Մեր  կյանքում  ՎԱՏ  օր  չի  կարող  լինել, քանզի  հենց  ժպիտն  է  օրը  դարձնում  հրաշալի: Ես  հուսով  եմ, որ  միշտ  էլ  պատճառ   կունենաք  ժպտալու: Թեկուզ  առանց  պատճառ…………
                       ՊԱՐԶԱՊԵՍ  ԼՌԵ’Ք  ՈՒ  ԺՊՏԱՑԵՔJ


понедельник, 22 августа 2011 г.

ԱՊԱԳԱՆ ՉԿՏՐԱԾ ՁՄԵՐՈՒԿ Է

                 



 Նայեք  ձմերուկին: Այո, ես  չեմ  խելագարվել:  :D  Ուշադիր  նայեք: Պատուհան  չկա, որ  գուշակեք  ինչ  կա  ներսում: Զուր  մի’  փնտրեք: Ես  արեցի  նույնը  ու  փորձեցի  համեմատել  ձմերուկը  ապագայի  հետ:

 Դե  մենք  նայում  ենք  ձմերուկին  ու  պատկերացնում  հաստ , կանաչ  կեղևի  տակ  քաղցր, կարմիր  ու  հյութեղ  զանգված: Դեռ  չկտրած , մտածում, որ  համով  ու  քաղցր  կլինի: Բայց  երբ  կտրում  ենք , կամ  ուրախություն`ձմերուկը  հենց  մեր  ուզածի  ու  սպասվածի  նման  է,J կամ  էլ  հիասթափություն` դեղին  ու  անհամ  զանգված: L Նույնը  մեր  ապագան  է: Միշտ, դեռ  ներկան  չապրած,  մտածում  ենք  ապագայի  մասին: Պատկերացնում  այն  հարթ, առանց  խոչընդոտների  կանաչ  մի  ծառուղի`պատված  կարմիր  գորգով ու  մեր  ցանկություններով: Բայց  շատ  մտածելուց  ու  պատկերացնելուց  հետո  խնդրեմ. կանգնում  ենք  մթին  անդունդի  առաջ: Այդ  իսկ  պատճառով  պետք  չէ  ապրել  ապագայի  համար  մտացածին  երազանքներով  ու  հույզերով: Կամ  էլ  պետք  է  երազել  ինչքան  կարելի  է  շատ, ինչքան  կարելի  է ուժեղ, որպեսզի  ապագան  դարձնեք  ներկա: 
Համենայն  դեպս  ես  հասկացել  եմ, որ  պետք  է նախ  և  առաջ  ապրել  ներկան: Իսկ  ապագան  կգա  ինքնաբերաբար: Մեկ  է` ապագան  չկտրած  ձմերուկ  է, բայց  այդ  ձմերուկը  մեր  ձեռքերում  է: Մեր  ապագան  կերտողը  հենց  մենք  ենք: J
                                                                                             Էս  ամենը  մտքիս  եկավ, որովհետև  ներքևում  ներկայացրած  հետաքրքիր  նյութը  կրկին  ապագայի  մասին  էր:



Վերադարձ դեպի ապագա | CopyPaste

ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ,ՆԱՅԵՔ!!!!!!!!!!!!!!!!!!!!! :D
Վերադարձ դեպի ապագա | CopyPaste

суббота, 20 августа 2011 г.

ԾԻԱԾԱՆ


Ի’նչ  կասեք, եթե  խոսեմ  ծիածանի  մասին: Համոզված  եմ, որ  ձեր  դեմքին  միանգամից  ժպիտ  եկավ: Դե նախ  ասեմ, որ  խոսքը  գնում  է  7 գույնանի  մի  գեղեցիկ  երևույթի  մասին(չնայած  դա  նորություն  չէր), որը  երանգների   կոր  արձան  է: Այն  երկու  սարի  արանքում, կամարվում  է  երկնքում: Տեսնես  ինչպե’ս  են  նրան  ներկում, որ  երկնքից  չեն  ընկնում: Ահաաաաաա, ես հասկացել եմ`ծիածանը  չեն  ներկում, նա  ծնվում  է  ներկերում:


Երբ  փոքր  էի, հավատում  էի, որ  ծիածանի  տակով  անցնելիս  կարող  եմ  տղա  դառնալ: Ի’նչ  մեղքս  թաքցնեմ, մտքիս  կար  գնալ, բայց  հետո  մտածում  էի  երկար  ճանապարհի  մասին  ու ալարում  էի: Հակառակ  դեպքում  հիմա  հաստատ  տղա  կլինեի: J 
Բայց  պատկերացնու’մ  եք  ամեն  առավոտ  արթնանայիք  ու  պատւհանից  դուրս  նայելիս  տեսնեիք  գունավոր  ու  մեծ  մի  բան: Անկախ  ձեզանից  կժպտայիք  ու  հաստատ  կլցվեիք  դրական  լիցքերով: Սակայն  ցավոք   կյանքում  միշտ  չէ, որ  ծիածանները  ուղեկցում  են  մեզ: Եվ  այնուամենայնիվ, ես  հավատում  եմ  հրաշքների  ու  գիտեմ, ամենքս  էլ  կգտնենք  մեր  երազանքներն  ու  իղձերը  ինչ-որ  տեղ` ծիածանի  տակ: Բայց  ինչպես  ասել  է  Դոլի  Փարթոնը.                                                                                                              
“Եթե  ուզում  ես  ծիածան, պետք  է  համակերպվես  անձրևի  հետ”: Թող  լինեն անձրևներ  մեր  կյանքում: Առանց  դրա  հնարավոր  չէ: Բայց  ամեն  անձրևից  հետո  թող  որ  ամենքս  ունենանք  մեր  ծիածանը:

среда, 17 августа 2011 г.

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԹՎԱՑՈՂ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Անշուշտ  ամառը  մեզ  մոտ  ասոցացվում  է  հանգստի , ուրախ  ժամանցի  և  իհարկե , աննկարագրելի  տպավորությունների  ու  հուշերի  հետ: Իմ  ունեցած  ամառային  արձակուրդներից  թերևս  կցանկանայի  առանձնացնել  ինձ  հաճախ  այցելող  թավշյա  հիշողություններից  մեկը: Այս  պատմությունը  վերհիշելիս  ես  չեմ  դադարում  զարմանալ  ու  մարմնովս  սարսուռ  է  անցնում:
                Գյուղում  մեր  հանգիստը  անցկացնելիս  սիրում  էինք  երեկոները  նստել  պատշգամբում  ու  լսել  Ռիմա  տատիկի  արտասովոր  պատմությունները : Իսկապես  դրանց  մեջ  կային  զարհուրելի, զարմանալի, հուզիչ  և  չլսված  բաներ: Պատմություններն  այդ  իրական  կյանքից  էին`հենց  Ռիմա  տատիկի  կյանքից: Նա  թևակոխել  էր  80 տարին , բայց  ուներ  փայլուն  հիշողություն  ու  կարողանում  էր  մանրամասն  ներկայացնել  իր  դժվար  կյանքից  դրվագներ: Այդ  պատմություններից  ավելի  շատ  ինձ  վրա  տպավորություն  գործեց  այս  մեկը.
                “Փոքր  էինք  ես  ու  ախպերս: Մի  օր  հերս  էկավ  տուն  ու  ասեց, որ  ժայռի  տակը  սալաքար  ա  գտել  ու  ուղարկեց  մեզ, որ  գնանք  բերենք  էտ  անտեր  քարը: Դա  պապային  պետք  էր, որ  աղ  լցներ , դարձներ  անասունի  համար  լիզաքար: Տեղը   բացատրեց  ու  առավոտ  շուտ  մեզ  ուղարկեց: Եղանակը  ցուրտ, ձմեռ, բուք, ու  ձուն: Ես  ու  խեղճ ախպերս էս  կողմ  նայեցինք , էն  կողմ  նայեցինք`  ոչ  մի  քար  չգտանք: Ապերը  ասաց, թե ` գնանք  տուն,  ասենք  չենք  գտել: Բայց  մեկա  գիտեինք,  պապան  էլի  կուղարկեր: Ասեցինք ավելի լավ է` ուրիշ  քար  տանենք:
                Իջանք  ձորը, մի  տենց  հարթ  քար  գտանք  ու  փորձեցինք  հանել: Ես  8  տարեկան էի, Կառլենը `6: Ինչ  արեցինք, չեղավ: Արդեն  մութը  տվելա: Գել, գազան, մենք  էլ  պստի  էրեխեք: Մի  չոբան  տեսավ  մեզ, ասեց, թե  կօգնի: Հանեցինք  էտ  քարը, բայց  տուն  չէինք  կարա  գնայինք: Էտ  մարդը , բա  թե.
                -Գնա’նք, գիշերը  կմնաք, առավոտը  կգաք  կտանեք  ձեր  քարը:
                Մենք  էլ  խելոք-խելոք  գնացինք: Է, իմ  հերն  ու  մեր  չեն  մտածում,  էրեխեքը  գնացին, չեկան , ուր  մնացին: Գյուղը, որտեղ  մնացինք  ,ասում  էին  Թեզ  Խարաբա: Հիմա  ասեմ ` ինչի  էին  ըտենց  ասում: Էդտեղ  հլը  շաաաատ  շուտ  ապրել  են  թուրքերը: Գյուղացիները  պատմում  էին, թե  մի  օձ  ա  եղել  ու  սիրահարվելա  գյուղի  աղջիկններից  մեկին: Ամեն  անգամ  թոնրի  մոտ  հաց  թխելուց  եկել  նստելա  աղջկա  գիրկը  ու  գնացել: Մի  օր  էս  աղջկա  մերն  ասում ա, որ  մեկ  էլ  գա, նա  օձին  շպրտի  թոնրի  մեջ: Աղջիկը  ըտենց  էլ  անում ա: Բայց  օձը  թոնրի  մեջ  չի  վառվում, թռնում  ա  օդ  ու  ընկնում  աղջկա  վրա: Էտ  օձի  ընտանիքը  հարձակվում  ա  գյուղի  վրա  ու  ամբողջ  գյուղը  քոչում  ա  ըտեղից: Գյուղի  անունը  մնում  ա  Թեզ  Խարաբա , որ  նշանակում  ա  “հարձակվող  օձեր”:
                Վերջը  ես  ու  ախպերս  գիշերը  մնացինք  էտ  գյուղում: Առավոտը  հսկա  քարը  քարշ  տալով  հասցրինք  տուն: Իսկ  պապան  բողոքեց, թե  էտ  իրա  տեսած  քարը  չի, էտ  ավելի  փոքր  ա:”
                Պատմության  վերջում  Ռիմա  տատիկը  լաց  եղավ: Նա  հազիվ  ավարտեց  այն: Ու  երբ  խնդրեցի, որ  մեկ  ուրիշը  պատմի, թախծոտ  ժպիտով  ասաց, որ  մնացածն  էլ  հետո  ու  հեծկլտաց, երևի  իր  անցկացրած  դառն  ու  դաժան  կյանքի  համար: Իսկ  ես  մտածում  էի, որ  մեր  ժամանակներում  ոչ  մի  երեխա  քար  չի  քաշի, ու  ոչ  մի  ծնող  չի  վարվի  Ռիմա  տատիկի  ծնողների  պես:             

воскресенье, 14 августа 2011 г.

ՄԻԱՆԳԱՄԻՑ



Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
Միանգամից գիժ չեն ծնվում, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք
:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
-
Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...

Պարույր ՍԵՎԱԿ


ԱՅՍՕՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է


1988 թվականին սոցիալիստական երկների նախարարական կոմիտեի կողմից երիտասարդության միջազգային օրը որոշվել է հռչակել օգոստոսի 12-ը: Ավանդույթի համաձայն շնորհավորեք միմյանց, բայց այսօր երիտասարդության համաշխարհային կամ միջազգային օրը չէ: Լուրեր էին տարածվել, թե  նոյեմբերի 10-ին նշվում է երիտասարդության միջազգային օրը, սակայն այս տոնը նշվում է օգոստոսի 12-ին: 1945 թվականին նոյեմբերի 10-ին Լոնդոնում համաշխարհային երիտասարդկան համաժողով է տեղի ունեցել, որի արդյունքում ստեղծվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան, որի նպատակը եղել է ֆաշիզմի, ռասիզմի եւ այլ խտրակնությունների դեմ պայքարելը: Ենթադրվում է, որ հենց այստեղից է գալիս նոյեմբվերի 10-ը որպես երիտասարդության օր ընդունելը: Սակայն միջազգային այդ օրը 1988 թվականին սոցիալիստական երկների նախարարական կոմիտեի կողմից որոշվել է հռչակել օգոստոսի 12-ը: 2010թ-ին  այս  տոնը  ողջ  աշխարհի  երիտասարդների  համար  հատկանշական  էր  նրանով,  որ  այդ  տարվա  Երիտասարդության  միջազգային  օրվանից  մեկնարկեց  Երիտասարդության  միջազգային  տարին: Ամբողջ  աշխարհում   անցկացվեցին  միջոցառումներ’  “Երկխոսություն  եւ  փոխըմբռնում”  խորագրով: