Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն...
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
Նմանությունը հեռու – մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգով էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին՝
Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
Խնդիր չես կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
Միշտ ,ամեն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկին,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան ,հոգու ու կրքի .
Քանզի նշանը հանման – գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում ...
Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորից չի սիրում ,սիրում է կրկին ...
Եվ ստիպում է ռունգով էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին՝
Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
Խնդիր չես կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
Միշտ ,ամեն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկին,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան ,հոգու ու կրքի .
Քանզի նշանը հանման – գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում ...
Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորից չի սիրում ,սիրում է կրկին ...
Մեծն Սևակ
ОтветитьУдалитьՄեծն Հանճար
Չես կարող ուղղակի անտարբեր անցնել նրա բանաստեղծությունների կողքով:Եվ շունչ կա, և ոգի, և ապրելու արվետ:
Պարույր Սևակը միշտ էլ հիացրել է մեզ: Նա իրոք լեգենդ է,նրա բանաստեղծությունները կարդալով մենք ապրում ենք այն, ինչ նա գրում է:Բրավո,,,,մենք միշտ կհիշենք և կհպարտանանք նրանով:
ОтветитьУдалить