
Երբ փոքր էի, հավատում էի, որ ծիածանի տակով անցնելիս կարող եմ տղա դառնալ: Ի’նչ մեղքս թաքցնեմ, մտքիս կար գնալ, բայց հետո մտածում էի երկար ճանապարհի մասին ու ալարում էի: Հակառակ դեպքում հիմա հաստատ տղա կլինեի: J
Բայց պատկերացնու’մ եք ամեն առավոտ արթնանայիք ու պատւհանից դուրս նայելիս տեսնեիք գունավոր ու մեծ մի բան: Անկախ ձեզանից կժպտայիք ու հաստատ կլցվեիք դրական լիցքերով: Սակայն ցավոք կյանքում միշտ չէ, որ ծիածանները ուղեկցում են մեզ: Եվ այնուամենայնիվ, ես հավատում եմ հրաշքների ու գիտեմ, ամենքս էլ կգտնենք մեր երազանքներն ու իղձերը ինչ-որ տեղ` ծիածանի տակ: Բայց ինչպես ասել է Դոլի Փարթոնը.
“Եթե ուզում ես ծիածան, պետք է համակերպվես անձրևի հետ”: Թող լինեն անձրևներ մեր կյանքում: Առանց դրա հնարավոր չէ: Բայց ամեն անձրևից հետո թող որ ամենքս ունենանք մեր ծիածանը:
“Եթե ուզում ես ծիածան, պետք է համակերպվես անձրևի հետ”: Թող լինեն անձրևներ մեր կյանքում: Առանց դրա հնարավոր չէ: Բայց ամեն անձրևից հետո թող որ ամենքս ունենանք մեր ծիածանը:
Комментариев нет:
Отправить комментарий