Ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Այս հարցը շատերին է տանջում: Ինձ չի տանջում, բայց հետաքրքրում է: Սկսեմ թվարկել, թե ինչ է պետք ըստ իս J-ով ապրելու համար:
· .Դե նախ մի մեեեծ, գունավոր օդապարիկ J
· .Այդ օդապարիկով վեր թռչելուց հետո մի փոքր ժամանակ, ամպերին նստելու ու աշխարհը վերևից տեսնելու: Բայց մի պայմանով, որ պետք է նայեք ներքև ու նկատեք այն քիչ լավ բաները, որ գոյություն ունեն ու ուրախություն են պատճառում:
· .Հետո շարունակելով թռիչքը, հասնել անծայրածիր օվկիանոսին, հետևել ալիքների պարին:
Ինձ թվում է մի անգամվա համար այսքանը բավական է: Բավական է ամբողջ կյանքը երջանիկ լինելու համար: Վատ չէր լինի, որ այս ամենը լիներ, բայց ասեմ, որ ինձ երջանիկ լինելու համար շատ բան հարկավոր չէ: Միայն ուզում եմ մարդիկ ժպտան, սիրեն իրար: Որ կյանքը լինի գույների պնակ: Փողոցով քայլելիս միայն J ու դրական լիցքեր ստանամ: Ուղակի պետք է ժպտալ: J -ը մեր դեմքի պատուհանի լույսն է, որ ասում է մարդկանց, մենք տանն ենք: Մեր կյանքում ՎԱՏ օր չի կարող լինել, քանզի հենց ժպիտն է օրը դարձնում հրաշալի: Ես հուսով եմ, որ միշտ էլ պատճառ կունենաք ժպտալու: Թեկուզ առանց պատճառ…………
ՊԱՐԶԱՊԵՍ ԼՌԵ’Ք ՈՒ ԺՊՏԱՑԵՔJ
Комментариев нет:
Отправить комментарий