среда, 31 августа 2011 г.

ՀԱՅ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ''ԽԱՍՅԱԹԸ''



Երեկ  երթուղայինով  տեղ  եմ  գնում  ու  ականատես  եմ  լինում  ահա  այսպիսի  մի ահավոր  տեսարանի: Նախ  ասեմ, որ  մեր  երթուղայինում  հնչում էին  հիանալի  հիթեր, դե  իհարկե  ռաբիս  ժանրի: Փողոցի  ամենածանրաբեռնված  մասում  մեր  երթուղայինի  վարորդը  մրցավազքի  մեջ  մտավ  տաքսու  վարորդի  հետ  նրա  համար, որ  վերջինս  իրեն, որպես  պատվոգրով  վարորդ , չզիջեց: Բավականին  անցել  էինք, երբ  տաքսու  վարորդը  հավասարվեց  մեր  երթուղայինին  ու  սկսվեց  վեճը, եթե  դա  կարելի  էր  վեճ  անվանել: Հաշվի  չառնելով, որ  երթուղայինում  կան  հակառակ  սեռի   ներկայացուցիչներ  ու  երեխաներ, մեր  վարորդը  ու  մյուսը  սկսեցին  ճակատամարտել  հենց  փողոցի  մեջտեղում: Փորձեմ  ոչ  այնքան  բառացի  ներկայացնել  նրանց  կռվի  երկխոսությունը:                                                                                                                                                 - Ար’ա, ինչ ա, աս’ա ,դեմս կտրում  ես  հերիք  չի, մի հատ  է  կայնել  գյալաջի  ես անում ?                                                                                                                         -Հա  բա  քշում  ես  վրես,,,,,,,,,,,,,,,ախպեեեեեեեեեերրրրրրրր, ես  20 տարվա  շոֆեռ  եմ  (բայց  վարորդը  մոտ  30  տարեկան  էրJ):                                                                                                         Մի  կին  չդիմացավ  այս  տեսարանին  ու  ասաց  շատ   հանգիստ  տոնով.                                                                                                                                               -Տղա  ջան, ճանապարհը  շարունակիր, շտապում  ենք, շոգ  է:                                                                     - Մորքուր  դու  էիր  պակաս, ձենդ  կտրի  նստի  տեղդ, ձեռ  չի  տալի , իջի!!!!!!!!!                                                                               Սա  լսելով  ես  ուղակի  ցնցվեցի: Նողկալի  տեսարան  էր: L Դե  չեմ  ցանկանա  շարունակել  այդ  գռեհիկ  երկխոսությունը, միայն  կասեմ, ար  այն  տևեց  մոտ  15 րոպե: Ու  ես  անհամբեր  սպասում  էի  տեղ  հասնելուն:Մտածում  եմ, թե  երբ  են  հայ  տղամարդիկ  սովորելու  հարգել  կանանց  և  առանց  հայհոյանքների  վարել  մեքենան: Անգամ  այստեղ  ենք  թերանում ու  ցույց  տալիս  մեր  բռի  բնավորությունը: Եղե’ք  սիրալիր  ու  ներողամիտ:

ՎԵՐՋ  ՏՎԵՔ  ՁԵՐ  ԽԱՍՅԱԹԻՆ

2 комментария:

  1. Լուսինե Արշակյան31 октября 2011 г. в 11:02

    Հայարփիկ ջան էդ մարդիկ ուղղակի նեռվային ստռեսի մեջ են իրենց նման ուղևորների պատճառով։ Ուղեվորներն էլ պիտի փոխվեն ու մի քիչ համեստ իրանց պահեն :)))
    Թո՛ղ քո նման ուղևորներ շատ լինեն :))

    ОтветитьУдалить
  2. Համաձայն եմ Լուս ջան,,,ուղևորներն էլ իրենց հերթին,,,այո,թող իմ նման ուղևորները շատ լինեն,ոչ թե...

    ОтветитьУдалить