Բջջայինս զանգում է, վերցնում եմ ու մի տղա, որ երևի 9-12 տարեկան կլիներ բարձր ձայնով ու բարկացած ասում է.
– Բարև ձեզ,- ու լռում է:
–Բարև…
–Էրեկ աշկարիկ Դվոյին դու ես ծեծել?,- էս ամենը ասում է լույսի արագությամբ :J
–Այսինքն?
– Դե, Դվոյին էլի աշկարիկ, նեղել ես?
– Տղա ջան սխալ ես զանգել,- ապշահար եղած:
– Լավ…
Անցնում է 5րոպե. նորից զանգ: Տեսա նույն համարը ու արդեն բարկացած պատասխանեցի:
–Աշկարիկ Դավիթին, պոնչին, դուք եք ծեծել?,- այս անգամ մի փոքր
քաղաքավարի ստացվեց: Ես լռեցի ու չպատասխանեցի: Նորից խոսեց.
– Կներեք էլի, ես աղջկա, թե տղու հետ եմ խոսում?
Արդեն իրոք բարկացա.
–Վայ, բնականաբար աղջկա: Ինչի էդքան նման էր տղայի ձայնի?
–Լավ, կներեք: Ու լսվում էր կողքի տղաների գոռգոռոցները, պարզ պատկերացրի, որ այդ փոքրիկ ավազակները “ռազբոռկայի” էին գնում: Դրանից հետո էլ զանգեր չեղան, բայց մտածեցի, միգուցե իմ ձայնը այդքան տղայական է հնչում: Կամ էլ լավ չեմ հիշում, հնարավոր է այդ աշկարիկ Դվոյին իրոք ես էի դաժան ծեծի ենթարկել =)